Չղջիկներ

Լրացուցիչ կրթություն

  • Հավաքել տեղեկություն չղջիկի մասին, բնութագրել նրան և համեմատել մյուս թռչունների հետ:

Չղջիկները միակ թռչող կաթնասուններն են. պատկանում են ձեռնաթևավորների կարգի կաթնասունների ենթակարգին։ Հայտնի է 1100 տեսակ՝ տարածված ամենուրեք։ ՀՀ-ում հանդիպում է 28 տեսակ՝ միավորված պայտաքիթ, հարթաքիթ և բուլդոգակերպ չղջիկների ընտանիքներում։

Տեսակների մեծ մասը բնակվում է ՀՀ հարավային և հարավարևելյան մարզերում, Մեհելիի պայտաքիթ չղջիկը՝ նաև Երևանի շրջակայքում, որոշ տեսակներ (գորշ ականջեղ, եվրոպական լայնականջ, լայնականջ ծալքաշուրթ չղջիկներ)՝ հյուսիսային շրջաններում, փոքր իրիկնաչղջիկը՝ հյուսիսային և հարավային անտառաշատ տարածքներում։

Առջևի վերջույթները ձևափոխվել են թևերի, մատները երկար են և հենարանի դեր են կատարում թռիչքաթաղանթի համար։ Ցերեկը, փաթաթվելով այդ լայն թևերի մեջ, նրանք գլխիվայր կախվում-մնում են փչակներում, ձեղնահարկերում կամ որևէ մութ տեղում, իսկ գիշերը դուրս են թռչում՝ որսի։ Անաղմուկ ճախրում են երկնքում՝ հաճախակի թափահարելով թևերը։ Չղջիկներն ուտում են մեծ քանակությամբ միջատներ և դրանով զգալի օգուտ են բերում։ Արևադարձային որոշ տեսակներ սնվում են ավելի խոշոր չղջիկների այլ տեսակներով և կրծողներով, առանձին ներկայացուցիչներ՝ բույսերի նեկտարով ու պտուղներով։ Չղջիկները կողմնորոշվում են անդրաձայնով. թռչելիս մոտակա առարկաներից ու միջատներից անդրադարձած իր ձայնի արձագանքով չղջիկը շրջանցում է անշարժ արգելքը կամ հետապնդում միջատին։

  • Վանկատել տրված բառերը:

Զբաղմունք, զգացմունք, զգայական, սկսել, սպառնալ, ստուգողական, ստվեր, շտեմարան:

Ըզ-բաղ-մունք, ըզ-գաց-մունք, ըզ-գա-յա-կան, ըս-կը-սել, ըս- պառ –նալ, ըս-տու-գո-ղա-կան, ըս-տը-վեր, շըտե-մա-րան:

Оставьте комментарий