Այսօր հինգշաբթի օր էր։ Օրը անցավ շատ լավ։ Առաջին ժամին մեզ մոտ մետաքսագործություն էր։ Անյտեղ տպեցինք և պատրաստեցինք սթիքերներ։ Ժամը 11:00 -ին մեզ մոտ եկավ հյուր՝ Նանեյի Մայրիկը։ Նա պատմեց մեզ թաղիքագործության մասին, թե ինչպես են թաղիքագործության շնորհիվ տարբեր բաներ պատրաստում և այլն։ Թաղիքագործության մեզ հարկավոր էր՝ հատուկ բարակ ասեղ, սպունգ և ոչխարի բուրդ(տարբեր գույների)։ Վերցնում ենք բուրդը և ասեղով սկսում ենք այն խփել տենց ասած, խփում ենք այնքան ժամանակ մինչև բուրդը ընդունի մեր ուզած տեսքը։ Հետո կարող ենք ավելացնել տարբեր մասնիկներ նույն տեխնիկայով։ Մասնիկները նույնպես խփելով ենք ամրացնում մեր էսքիզին։ Ես պատրաստեցի պանդաարջ(եթե սա իմ հորինված կենդանին է😅)։ Ինձ շատ հետաքրքիր էր այն պատրաստելը։ Թաղիքագործեցինք մոտավորապես երկու ժամ։ Հետո գնացինք հաց ուտելու։ Վերջում գնացինք ֆիզկուլտուրայի։
ՕՐՎԱ ՆԿԱՐՆԵՐ🖼