Տնային աշխատանք || (Ֆիզիկա) 17.11.2022

1․ Վ լարման համար հաշվարկված քանի՞ միատեսակ լամպ է անհրաժեշտ հաջորդաբար միացնել, որպեսզի ստացված տոնածառի ծաղկաշղթան հնարավոր լինի միացնել 100 Վ լարման ցանցին:

U = 100 Վ   |  100 Վ / 2,5 Վ = 40
U1 = 2,5 Վ

2․ 35 Օմ և 7 Օմ դիմադրություն ունեցող 2 ռեզիստորներ միացված են հաջորդաբար: Նրանցից որի՞ ծայրերում է լարումը փոքր և քանի՞ անգամ:  

Nk 9-5-2-8.jpg

R1 = 35 Օմ  |  U1/U2 = R1/R2 = 35 Օմ / 7 Օմ = 5
R2 = 7 Օմ    |  R2-ի ծայրում լարումը փոքր է 5 անգամ

3․ Որոշեք նկարում պատկերված շղթայի տեղամասի դիմադրությունը, եթե միմյանց միացված ռեզիստորների դիմադրությունները համապատասխանաբար հավասար են՝ R1 = 6 Օմ, իսկ R2 = 8 Օմ: 

Nk 9-6-1-2.jpg

R1*R2/R1+R2=R

6*8/6+8=16

R=16

4․ Ինչի՞ է հավասար նկարում պատկերված շղթայի տեղամասի ընդհանուր դիմադրությունը, եթե միմյանց զուգահեռ միացված միատեսակ լամպերից յուրաքանչյուրի դիմադրությունը 33 Օմ է: 

image-5f26d071.png

R1*R2/R1+R2=R

33*33/33+33=66

R=66

5․ Լարումը նկարում պատկերված շղթայի տեղամասում 50 Վ է, իսկ հոսանքի ուժը՝ 1 Ա: Որոշեք երկրորդ ռեզիստորի դիմադրությունը, եթե առաջինինը՝ 5 Օմ է: 

13.jpg

R1=5 Օմ

U=50 Վ

I=1 Ա

R2=?

———

R=U:l U=R

R=50

R2=50-5=45

Պատ`. R=50, R2=45

Kлассная работа||(Русский)

Письменная работа в блогах:

Задание 1.

д

1)Я думаю что да, потому что это повлияет на развитие общества․

2)Я думаю, что правительство должен больше думать про свой народ, как ее защитит и так далее.

3)Нет, потому что не обязательно чтобы все люди думали только про глобальные проблемы. Может быть эти проблемы им не интересны или может быть на то есть другие причины и так далее.

4)В нашем мире не все люди такие прекрасные так сказать, и все могут быть такими какими они хотят быть или какими они являются. Однако я думаю, что лучше чтобы в человеке все было прекрасно.

5)Я думаю что это не обязательно, у каждого человека есть права жить лучше независимо от его возраста․

Задание 2.

е

1)Когда мы встретимся, я расскажу тебе все новости.

2)Скоро я позвоню и все объясню.

3)Завтра я напишу новую книгу, и мое имя будет знать все.

4)Вечером я приглашу ее в ресторан, и мы поужинаем вместе.

5)Через минуту я скажу: <<Поехали>> — и все поехали.

Домашняя работа || Перевод. (Русский)

Տարոն Մկրտչյան, Ամանորյա հրաշք— перевод делает Мария Шокарян

Ես շատ անհամբեր սպասում եմ ձմեռային արձակուրդին, ուրախացա և ասացի․

-Ուռռա՜ վերջապես սկսվեց ձմեռային արձակուրդը։

Երբ Ձմեռային արձակուրդը սկսվեց, ես հանգստանում էի սկսեցի հեռախոսով խաղեր խաղալ, հետո համակարգչային և այլն։ Հետո ես գնացի քնելու և երազ տեսա։ Սկզբում ես քնած եմ, հետո արթնացա, տեսնեմ որ ձյուն է եկել, ուրախացա, որոշեցի սահնակը հանել նկուղից և սահել։ Սահելու ընթացքում ձյուն էր գալիս սահեցի վերջացրի գնացի տուն։ Հանգստացա և տարօրինակ ձայներ լսեցի։

Տարոն՜,

Տարո՛ն։

Սկզբում ես մտածում էի, թե ես գժվել եմ, հետո ես հասկացա, որ այդ ձայները նախատեսված էր ինձ վախեցնելու համար։ Հետո ես որոշեցի միացնել իմ ականջակալները, լսել իմ սիրելի երգերը, որ ընդհանրապես մոռանամ այդ ձայների մասին և այսպես երազն ավարտվում է։


Я очень жду зимних каникул, обрадовался я и сказал.

-Урааа, наконец-то начались зимние каникулы.

Когда начались зимние каникулы, я отдыхал, играл на телефоне разные игры, патом компьютерные игры и так далее. Патом я пошел спать и увидел сон. Сначала я спал, патом проснулся и вижу, что снег пришел. Я порадовался и решил пойти взят санки с чердака и пойти кататься. Когда я катался шел снег и когда закончил я пошел домой. Я отдыхал и вдруг слышу странные звуки.

-Тарооон.

-Тарооон.

Сначала я подумал, что я сдурел, но потом я понял, что эти звуки были предназначены, чтобы меня напугать. Патом я решил включить мои наушники, послушать мои любимые песни, чтобы однозначно забыть про те звуки и так мой сон закончился

Տնային աշխատանք|| (Աշխարհագրություն) 19.12.2022

Ըստ 2022 թվականի տվյալների Հայաստանի բնակչության թիվը կազմում գրեթե 3.000.000, իսկ Կուբայինը՝ գրեթե 11,400.000: Տարբերությունը բավականին մեծ է մոտ 8․400․000:

Կուբայում ավելի շատ են գերակշռում մեծահասակները՝ մոտ 45-59 տարիքային անձինք, իսկ Հայաստանում ավելի շատ են գերակշռում միջին տարիքայինները՝ մոտ 25-34 տարեկան։ Փոքրահակաները՝ այսինքն 0-9 տարեկան անձինք, Հայաստանում կազմում են մոտ 3,7-3,8%(դա արական սերը) և 3,3-3,4%(դա իգական սեռը), իսկ Կուբայում՝ 2,7-2,8%(դա արակն սեռը) և 2,5-2,7%(դա իգական սեռը)։ Այսպիսով կարելի եզրակացնել, որ Կուբան ավելի նվազող է, իսկ Հայաստանը աճող։

Կյանքի տևողություն

Հայաստանում կյանքի տևողությունը ընդհանուր կազմում է 73,69, կանանց մոտ 76, իսկ տղամարդկանցը՝ 70:

Իսկ Կուբայում կյանքի միջին տևողություն ընդհանուր կազմում է 78,50, կանանց մոտ` 80, իսկ տղամարդկանց մոտ՝ 76:

Ինչպես հասկաաք Կուբայի մարդկանց կյանքի միջն տևողությունը ավելի մեծ է, քան Հայաստանինը և դա իհարկե բավականին լավ է։

Խտությունը

ազք

Ըստ 2022 թվականի տվյալների ՀՀ բնակչության միջին խտությունը 103 մարդ/կմ2 է։ Խտությունն առավել մեծ է Արարատյան դաշտում, որը ՀՀ տարածքի մոտ 26,7 %-ն է, և որտեղ ապրում էընղհանուր բնակչության ավելի քան 50 %-ը։ Առավել նոսր են բնակեցված ՀՀ լեռնային սահմանամերձ որոշ բնակավայրեր։

Ըստ 2022 թվականի տվյալների Կուբայի բնակչության միջին խտությունը կազմում է 99մարդ/կմ2 է։ Ամենաշատ բնակեցված տարածքը՝ Ciudad Habana-ում, մոտ 5000 մարդ/կմ2 է:

Կուբայի խտությունը ավելի անհավասարաչափ է քան Հայաստանինը, քանի որ այնտեղ շատ են գերակշռում այն տարածքները, որոնց խտությունը կազմում է 30-ից քիչ մարդ/կմ2։

Ուրբանիզացիա

Ուրբանիզացումը պատմական գործընթաց է, որին բնորոշ է քաղաքային բնակավայրերի աճը, քաղաքային բնակչության տեսակարար կշռի մեծացումը բնակչության ընդհանուր թվաքանակում, քաղաքների դերի մեծացումը և քաղաքային ապրելակերպի տարածումը:

Հայաստանում 2011 թվականի համեմատ Հայաստանը զգալի քանակությամբ աճ է գրանցել ուրբանիզացիայի որորտում։ 2021 թվականին Հայաստանում քաղաքային բնակչության տեսակարար կշիռը մնացել է գրեթե անփոփոխ՝ շուրջ 63,43 տոկոս։ Այնուամենայնիվ, 2021 թվականը Հայաստանում դեռևս գագաթնակետն է։ Քաղաքային բնակչությունը վերաբերում է քաղաքային կենտրոններում ապրող ընդհանուր բնակչության տեսակարար կշռին։

Կուբայում նույնպես 2011 թվականի համեմատ զգալի աճ է գրանցվել ուրբանիզացիայի ոլորտում։ Կուբայի քաղաքային բնակչության մասնաբաժինը կազմում է մոտ 77,29 տոկոս:

Never give up ||(English)

Today I decided to tell you about Jack Ma, who is the founder of Alibaba. It is quite interesting and that’s why I chose his story․ So let’s began.

As i said Jack Ma founded Alibaba, which is now a multinational conglomerate based in China. Presently, he’s a billionaire with a net worth that has surpassed the 45 billion-dollar mark and he is known as China’s richest person․ But his success story didn’t start quickly.

He was a child who had to redo his middle school entrance exam twice and the same thing happened when he wanted to gain admission into college. Ma submitted about 30 job applications but got rejected each time. So when he was finally able to get a win—an interview at Kentucky Fried Chicken (KFC)—he was the only one out of the applicants who were rejected.

Ma’s story of difficulty continued after he started Alibaba. The company didn’t become profitable until after a period of three years. t got to a time when the company was nearing bankruptcy. This didn’t discourage Jack. His tenacity later yielded the great results that we know of today.

Տնային աշխատանք || (Գրականություն) 13.12.2022

Շարադրություն՝ Ազատությունն իմ ընկալմամբ

Ինձ համար բավականին դժվար է բացատրել ազատությունը բառը, կարծում եմ նա ավելին է քան պարզապես ինչ-որ մի բառ։ Ամեն մարդ տարբեր ձևի է ընկալում այդ բառը։ Այս պահին բոլորը պայքարում են ազատության համար, սակայն չեմ կարծում, որ մենք չենք կարող լինել կատարյալ ազատ։ Ավելի ճիշտ կարող ենք լինել, սակայն լինելով կատարյալ ազատ երկիրը կվերածվի մի քաոսի և մեծամասնությւոնը մտածելով միայն սեփական մաշկի մասին, ուրիշներից զրկելու են հենց այդ ազատությունից։ Կան նաև այլ մարդկանց խումբ, որոնք մտածում են, որ նրանք ազատ են, սակայն կարծում եմ, որ նրանք չեն գիտակցում, որ նրանք ազատ չեն իրենց որոշումները կայացնելու կամ այլ գործողություններ կատարելու համար։ Ազատութուն կլինի միայն այն ժամանակ, երբ մարդիկ որևէ վատ մտադրություն չեն ունենա և առավել ևս վատ արարքներ չեն կատարի, բայց չեմ կարծում, որ այդպիսի օր երբևիցե կլինի։

Դասարանական աշխատանք || (Քիմիա) 05.12.2022

Թթուներ են կոչվում այն բարդ նյութերըորոնք կազմված են ջրածնի ատոմներից /որոնք կարող են տեղակալվել մետաղի ատոմներով/ և թթվային մնացորդից։

Անթթվածին

Բանաձև — H2S

Անվանում — Ծծմբականջրածնական թթու

Մնացորդ — S2-(սուլֆիդ)

Թթվածնավոր թթուներ

Բանաձև — HNO2

Անվանում — ազոտային թթու

Մնացուրդ — NO2(նիտրատ)

———————————

Բանաձև — HNO3

Անվանում — ազոտական թթու

Մնացորդ — NO3(նիտրատ)

———————————

Բանաձև — HSO4

Անվանում — ծծմբական թթու

Մնացորդ — SO4(սուլֆատ)

______________________

Բանաձև — H2CO3

Անվանում — ածխաթթու

Մնացորդ — CO32 (կարբոնատ)
HCO3 (հիդրոկարբոնատ) 

_______________________

Բանաձև — HSO3

Անվանում — ծծմբական թթու

Մնացորդ — SO2-3 (ծծումբի դիօքսիդ)

————————————

Բանաձև — H2SO4

Անվանում — ծծմբաթթու

Մնացորդ — SO2-4 (սուլֆատ, ծծումբիդ)

———————————

Բանաձև — H2SiO3

Անվանում — մետաղաջրածնային թթու

Մնացորդ — SiO2-3 (սիլիցիումի դիօքսիդ)

______________________

Բանաձև — H3PO4

Անվանում — օրթոֆոսֆորական թթու

Մնացորդ — PO34(ֆոսֆատի իոն)

————————————

Բանաձև — HCH3OO

Անվանում — մեթանէդիոլ

Մնացորդ — CH3OO (մեթիլպերօքս)

_______________________

Բանաձև — HH2PO4

Անվանում -երկջրածնային ֆոսֆատ

Մնացորդ — H2PO24(դիջրածին հիպոֆոսֆիտ)

————————————

Բանաձև — HC17H35COO

Անվանում — ստեարաթթու

Մնացորդ — C17H35COO(թթվային հիմք)

Վինսենթ վան Գոգ || Անհատական աշխատանք.

Վան Գոգը եղել է ամենհայտնի նկրաիչներից մեկը։ Խելագարի համառությամբ նա կարողացավ վերածվել նկարչական հանճարի։ Նկարչի կյանքը եղել է բավականին հետաքրքիր և այսօր կխոսենք իր մասին և իհարկե իր նկարների մասին։


Վինսենթ Ուիլլեմ վան Գոգը ծնվել է 1853 թվականի մարտի 30-ին հոլանդական Զունդերտ գյուղում բնակվող հոգևոր հովվի ընտանիքում։ Համարվում է արևմտյան արվեստի պատմության ամենանշանավոր ու ամենաազդեցիկ դեմքերից մեկը։ Ընդամենը տասը տարվա ընթացքում նա ստեղծել է արվեստի մոտ 2.100 գործ, այդ թվում` 860 նկար յուղաներկով. դրանց մեծ մասը նկարիչը ստեղծել է իր կյանքի վերջին երկու տարիներին։ Նկարները դիմանկարներ են, նատյուրմորտներ, ինքնադիմանկարներ։

____________________

Հետաքրքիր փաստեր Վան Գոգի կյանքի մասին

1․Վան Գոգը սկսել է նկարել 27 տարեկանում

Իրականում Վան Գոգը սկսել է նկարել մոտ 27 տարեկանում և հիմնականում նա մենակ էր սովորում։ Իր ամենառաջին աշխատանքները չեն եղել այդքան գունեղ և յուրահատուկ։ Երբ նա սկսում էր իր նկարչական կարիերան նա հիմնականում նկարում էր մռայլ և մուգ գույներով։ Պատճառը եղել է նրա աղքատությունը և ֆինանսական դժվարությունները։

2.Մինչև նկարիչ դառնալը, Վան Գոգը փորձել է բազմաթիվ այլ մասնկագիտությւոններ

Վան Գոգը նկարիչ էր իր կարճ կյանքի միայն վերջին տասնամյակում: Նա փորձել էր բազմաթիվ մասնագիտություններ, օրինակ՝ նա փորձում էր առևտուր անել արվեստի գործերով, ինչպես և նրա եղբայր Թեոն։ Նա դպրոցի ուսուցիչ էր և նույնիսկ քարոզիչ, բայց նա չկարողացավ հաջողության հասնել դասերից որևէ մեկում: Այդպես մնաց միայն մեկ մասնագիտությւոնը՝ նկարչությունը և այդպես նա դարձավ նկարիչ։

3.Վան Գոգի նկարչի կարիերան կարճ էր, սակայն աներևակայելի բեղմնավոր

Վան Գոգի նկարչական կարիերան տևել է մոտ 10 տարի և այդ կարճ ժամանակահատվածում Վինսենթ վան Գոգը ստեղծել է մոտ 2100 նկարներ, ինչպես նաև 860 նկար յուղաներկով։ Այս ամենը իրոք անհավանական է հնչում, սակայն այդ ամենը իրական է և պետք է հաշվի առնենք, որ այդ ամենը նա ստեղծել է իր կյանքի ամենադժվար ժամանակահատվածում։

Այո, չնայած ֆինանսական դժվարություններին և հոգեկան հիվանդությանը, որից նա ծանր տառապում էր և որը առաջացրեց Վինսենթ վան Գոգի մահը, նա կարողացավ ստեղծել բազմաթիվ աշխատանքներ։

4.Վան Գոգը տառապում էր հոգեկան խանգարումով

Իր կյանքի մեծ մասը նա տառապում էր հոգեկան խանգարումով։ Նկարիչը այդքան էլ քիչ ժամանակ չի անցկացրել հոգեբուժարաններում։ Կան ապացույցներ, որ նա տառապում էր մանիակալ-դեպրեսիվ փսիխոզով, որը հայտնի է նաև որպես երկբևեռ խանգարում: Բացի այդ որոշ հոգեբույժներ փորձում էին այլ հիվանդություններ ախտորոշել, օրինակ՝ շիզոֆրենիա, պորֆիրիու, սիֆիլիս և էպիլեսիա։

5.Վան Գոգը եղել է Պոլ Գոգենի լավ ընկերը

Վան Գոգը ծանոթացել էր Պոլ Գոգենի հետ Ֆրանսիայում 1887թ․։ Այնուհետև երկու նկարիչները ստիպված էին ոչ միայն նկարել, այլ նույնիսկ, թեև ոչ երկար ժամանակով միասին ապրել։ Այն բանից հետո, երբ Պոլ Գոգենը ժամանեց Արլ, Վինսենթը նրանց համար երկու սենյակ պատրաստեց այժմ հայտնի՝ «Դեղին տանը»: Սակայն իրենց լավ հարաբերությունները երկար չտվեցին, քանի որ երկու նկարիչներն էլ ունեին անտանելի բնավորություն։ Երկու արվեստագետներն էլ տարբեր կերպ էին նայում արվեստի խնդիրներին, իսկ Գոգենը, ով հակված էր ավտորիտարիզմի, փորձում էր ակտիվորեն պարտադրել իր կարծիքը Վան Գոգի հանդեպ։

6.Վան Գոգը և իր ականջը

Համաձայն ընդհանուր ընդունված տարբերակից, Վան Գոկը կտրել էր իր ականջի բլթակի Պոլ Գոգենի կռվի ժամանակ, երբ նա եկել էր քաղաք, որտեղ ապրում էր Վինսենթը, որպեսզի քննարկեր նկարչական արհեստանոց ստեղծելու գաղափարը։ Չկարողանալով փոխզիջում գտնել Վան Գոգի համար նման թեմայի լուծման հարցում՝ Պոլ Գոգենը որոշեց հեռանալ քաղաքից։ Թեժ վիճաբանությունից հետո Վինսենթը վերցրեց ածելին ու նետվեց ընկերոջ վրա, ով փախավ տանից։ Հենց այդ գիսհերն էլ Վան Գոգը կտրեց ոչ թե իր ականջը, այլ միայն բլթակը, ոնց ասում էին որոշ աղբյուրներ։ Ամենատարածված վարկածի համաձայն՝ նա դա արել է զղջման պահին։

Իրականում այդ պատահարից հետո էլ էր Վան Գոգը մեծ հարգանքով էր վերաբերվում Գոգենին։ Իր նամակներից մեկում, որտեղ ուղղված էր իր եղբորը՝ Թեոին 1888թ․ Վան Գոգը ասել․ << Գոգենն ինձ երևակայելու քաջություն է տալիս, և նրա շնորհիվ իմ երևակայության պտուղները իսկապես շատ ավելի հետաքրքիր կերպար են ստանում>>։

7.Վինսենթ վան Գոգի խճճված և քաոսային կյանքը լավ փաստագրված է

Իր ամբողջ կյանքում Վան Գոգը գրել է մոտ 800 նամակ իր եղբորը, մտերիմ ընկերոջը և հոգևոր ընկեր Թեոյին, իր նկարիչ ընկերներին՝ Փոլ Գոգենին և Էմիլ Բեռնարդին և շատ ուրիշներին։ Նամակներից շատերը թվագրված չեն, բայց այս դեպքում կան արվեստի պատմաբաններ և Վան Գոգի գիտակներ, ովքեր կարողացել են տառերի մեծ մասը դասավորել ժամանակագրական կարգով։ Այդ նամակները Վան Գոգի կյանքի մասին տեղեկատվության ամենաամբողջական աղբյուրն են և ճանապարհ են բացում դեպի Վան Գոգի աշխարհ։

Վան Գոգն ու նրա եղբայր Թեոն իրենց կյանքի ընթացքում փոխանակել են ավելի քան 600 նամակ։ Այս նամակները բացահայտում են նրանց ազգակցական և բարեկամության պատմությունը, ինչպես նաև Վան Գոգի տեսակետներն ու տեսությունները արվեստի և գեղանկարչության վերաբերյալ։

8.Վան Գոգը և իր միակ վաճառված նկարը

Կա լեգենդ, որում ասվում է, որ իր ողջ կյանքում Վան Գոգը վաճառել է միայն մեկ նկար, որը կոչվել էր <<Կարմիր խաղողի այգիներ Արլում>>, բայց դա իրականում ճիշտ չէ։ Իրականում 400 ֆրանկով վաճառված կտավը Վինսենթի բեկումն էր լուրջ գների աշխարհ, բայց դրանից բացի վաճառվեց նկարչի ևս առնվազն 14 աշխատանք։

9.Նա կարող էր նկարը նկարել ընդամենը երկու ժամում

Իր կյանքի վերջում Վան Գոգը կարող էր շատ արագ նկարել։ Կր նկարը սկզբից մինչև վերջ նա կարող էր ավարտել ընդամենը երկու ժամում։ Սակայն նա ասում էր իր սիրելի խոսքերից մեկը, որը ասում էր նկարիչ՝ Ուիսթլերը․ <<Ես դա արեցի երկու ժամում, բայց տարիներ շարունակ աշխատեցի, որպեսզի այդ երկու ժամում կարողանայի ինչ-որ արժեքավոր բան անել>>։

10.Վան Գոգը և նրա մահը

1890 թվականի հուլիսի 27-ին Վան Գոգը ատրճանակով կրակել է իր կրծքին և 2 օր անց մահացել։ Ողբերգական դեպք է տեղի ունեցել ցորենի դաշտում, երբ այդ ժամանակ նա նկարում էր բնությունը։Կրակելուց հետո նկարիչը դեռ կարողացել է ինքնուրույն հասնել Օբերժ-Ռավուում գտնվող իր նստավայր, որտեղ երկու բժիշկ պայքարել են նրա կյանքի համար։

Սակայն, ի վերջո, Վան Գոգը մահացել է վերքի վարակի հետևանքով։ Նրա եղբոր՝ Թեոյի խոսքերով, Վինսենթ վան Գոգի վերջին խոսքերն էին «La tristesse durera toujours», որը նշանակում է.

«Տխրությունը հավերժ կմնա».


Տարբեր փաստեր իր նկարների մասին

1.Աստղային գիշեր

Այս նկարը նկարիչը նակերլ էր 1889թ․ հոգեկան հիվանդների համար կլինիկայում՝ Պոլ Գոգենի կռվից հետո։

Այդ նկարը միակ <<Աստղային գիշեր>> նկարը չի եղել։ Ինչի մասին մենք խոսում ենք նկարիչը նկարել էր 1889թ․, սակայն 1888թ․ նկարել էր նաև մեկ հատ էլ, ուղղակի անվանումն էր այլ՝ <<Աստղային գիշեր Ռոնի վրայով>>։ Այնուհետև նա գրեց իր եղբորը՝ Թեոյին. «Ինձ անհրաժեշտ է աստղազարդ գիշեր՝ նոճիներով, գուցե հասած ցորենի արտի վրա»։

Այդ նկարը նկարելը նա ոգնշնչվել է իր հուգեբուժարանի պատուհանից նայելուց, որից հետո իր եղբորը գրել էր․ <<Երկաթե վանդակաճաղի միջով ես տեսնում եմ ցորենի արտը, որի վրայից առավոտներն իր ողջ գեղեցկությամբ ծագում է արևը>>։

1985թ․ Լոս Անջելեսում, Ալբերտ Բոյմը համեմատել էր <<Աստղային գիշեր>> նկարը Սեն-Ռեմիի աստղային երկնքի իրական պատկերի պլանետարիումում վերստեղծված պատկերի հետ, ինչպես դա եղել է 1889 թվականի հունիսի 19-ին։ Նմանությունը ապշեցուցիչ էր և ապացուցեց, որ Վան Գոգի «առավոտյան աստղը», որի մասին հիշատակվում էր իր եղբորն ուղղված նամակում, Վեներա մոլորակն էր, որը մենք բոլորս գիտենք: Արվեստի պատմաբան Ալբերտ Բոյմի խոսքով՝ Վան Գոգը «աստղային գիշերում» պատկերել է ոչ միայն Վեներան, այլև Խոյ համաստեղությունը, ինչպես նաև պարուրաձև միգամածություն։

Իդեպ Վան Գոգը կարծում էր, որ այդ նկարը նրա ամենաթույլ աշխատանքերից մեկն էր։ Նա նույնիսկ ցանկանում էր այն ուղարկել իր եղբորը, որպեսզի կարողանար փոստի ծախսերը խնայել։

2.Գիշերային սրճարանի պատշգամբ

<<Գիշերային սրճարանի պատշգամբ>> նկարը ստեղծվել է 1888թ․ և համարվում է Վան Գոգի ամենահայտնի նկարներից մեկը։

Վան Գոգը սիրում էր գիշեր և նա միշտ ասում էր․ <<գիշերը շատ ավելի կենդանի է ու պայծառ, քան ցերեկը>>։ Այս սերը մթության նկատմամբ, նկարիչը փոխանցում էր կտավի վրա։

Ջարեդ Բակստերը կարողացել է հատուկ սարքերի շնորհիվ ուսումնասիրել նկարը և իր փորձերի շնորհիվ, նա կարծում է, որ նկարը պարունակում է ակնարկ Դա Վինչիի վերջին ընթրիքի մասին։ Եվ իրոք, ուշադիր ուսումնասիրելով նկարը կարելի է նկատել 12 մարդկանց, որոնք շրջապատել են երկար մազերով մարդուն։ Մուգ կերպարանքը, որը սահում է դռան միջով, կարող է ներկայացնել Հուդային: Վան Գոգի համար կրոնական երանգները միանգամայն բնական էին թվում:

Իդեպ այդ սրճարանը իրականում գոյություն ունի և կոչվում է Café Van Gogh։

3.Արևածաղիկները

Իրականում Վան Գոգը ստեղծել է արևածաղիկներով 11 նկար:

1888թ․ ամռանը նա գնում է Արլ։ Այդտեղ նա հրավիրում է նաև այլ նկարիչներին։ Գալ համաձայնվում է միայն Պոլ Գոգենը։ Վան Գոգն այնքան երախտապարտ է նրան, որ որոշում է իր սենյակը զարդարել նատյուրմորտներով՝ արևածաղիկներով։ Այդպես ստեղծվում են 4 նկարներ արևածաղիկներով, որոնք գտնվում էին ծաղկամանի մեջ։ Պոլ Գոգենը գնահատեց նրանց և նա կանխատեսում էր, որ դրանք լինելու են իր ընկերոջ բնորոշ նշանը։ Եվ այդպես էլ եղավ։


Աղբյուրներ որոնցից օգտվել եմ

Винсент Ван Гог — интересные факты

Винсент Ван Гог: 20 любопытных фактов

Шедевры и неизвестные факты: что стоит знать о Ван Гоге?

«Звездная ночь» (Винсент Ван Гог) — интересные факты

Ночная терраса кафе — Винсент Ван Гог

Подсолнухи Ван Гога: 5 невероятных фактов о шедеврах

Տնային աշխատանք (Գրականություն)

շարադրություն․ Ամանորյա իմ իրական հեքիաթը

Փոքրիկ Դանիելը նստած էր պատշգամբում և դիտում էր բակը։ Դրսում սառը և մռայլ եղանակ էր։ Չնայած, որ դեկտեմբերի 31-ն էր, ընդհանրապես չէր զգացվում, որ ձմեռ էր։ Տխուր և միայնակ Դանիելը հուսահատված չգիտեր ինչ աներ։ Նրա մոտ ընդհանրապես ամանորյա տրամադրություն չկար, սակայն հարևանների մոտ կարծես ամեն ինչ լավ էր։ Լսվում էին ամանների շխկշխկոցները, մարդկանց զվարթ ձայները, ովքեր անհամբեր սպասումներով պատրաստվում էին Նոր Տարվան, նկատվում էր մարդկանց տան զարդարաքները՝ տոնածառը իր լույսերով հանդերձ, շղթաները և այլ գեղեցիիկ իրերը։ Սակայն այդ ամենին մի բան պակասում էր՝ ձյունը։ Դանիելը նայելով վերև՝ դեպի մոխրագույն և մռայլ ամպերը խնդրում էր ձյանը այս տոնի կապակցությամբ գալ և զարդարել ամենուրեք։ Ամեն ինչ ապարդյուն էր։ Հանկարծակի Դանիելը հիշեց մի պատմություն փոքրիկ տղայի մասին, ով սարի գագաթին իր թմբուկը նվագելով կանչեց ձյանը։ Վեր թռնելով նստարանից և միամիտ գցելով ծաղկամաը Դանիելը շտապեց սենյակ, վերցնելով իր ջութակը, արագ քայլերով գնաց իրենց տան մոտակայքում գտնվող բլուրներից մեկը։ Բլուրի գագաթ բարձրանալուց հետո, նա խնամքով վերցրեց ջութակը և դրեց իր ուսի վրա։ Փակելով իր աչքերը և հավքելով իր բոլոր ուժերը նա սկսեց նվագել իր սիրելի երգերից մեկը։ Հանկարծակի վերևից սկսեցին թափվել ձյան փոքրիկ և նուրբ փաթիլները։ Դանդաղ մեղեդիի տակ ձյան փաթիլները դանդաղորեն պարելով իջնում էին ցած։ Դանիելը չբացեց աչքերը՝ նա ամեն ինչ զգում էր, կարծես նա փակ աչքերով էլ էր ամեն ինչ տեսնում։ Նվագելով մինչև վաղ առավոտ, ձյան փաթիլները պատել էին ամբողջ բակը։ Երեխաները ուրախ զվարթ թռվռալով վազում էին բակ՝ նոր տարվա ամենառաջին օրը անցկացնելու։ Բոլորը ուրախ էին, նրանք խաղում էին ձնագնդիկ, պատրաստում էին ձնեմարդուկներ, սահնակ էին քշում և այլն։ Այդ ամանորյա գիշերը կարծես իրական հեքիաթ լիներ, որը ստեղծել էր Դանիելը։ Եվ ասում են, որ այդ փոքրիկ տղան ամեն տարի բարձրանալով այդ բլրակի վրա, սկսում է նվագել իր սիրելի երգը, որպեսզի ձյունը ստեղծի այդ ամանորյա հեքիաթը․․․

Տնային աշխատանք || Առաջադրանքներ (Հայոց լեզու)

Գրաբարյան ընթերցումները՝ սովորողների անհատական ընթերցումների տեքստեր. գրաբարի ընթերցարան՝ 1, գրաբարի ընթերցարան՝ 2

Ա) Լավ է կոյր աչօք, քան կոյր մտօք:

Կարդա այսպես.
 

լաւ             — լավ

կոյր            — կույր

Բառարան
                                     

աչօք           — աչքով

մտօք          — մտքով

Հարցեր և առաջադրանքներ

  • Նախադասությունը ժամանակակից հայերեն (աշխարհաբար) դարձրու: Գրաբար և աշխարհաբար նախադասությունները բարձրաձայն կարդա´: Քո կարծիքով ո՞ր դեպքում է այն ավելի գեղեցիկ հնչում:

Լավ է կույր աչքով, քան կույր մտքով։

Կարծում աշխարհաբար հայերենով այն ավելի լավ է հնչում։

  • Կոյր մտօք արտահայտությունն ինչպե՞ս ես հասկանում: Դրա հակառակ իմաստն արտահայտող բառը կամ բառակապակցությունը գտիր:

Կույր միտք, կարծում եմ նշանակում է սահմանափակված մտածելակերպ այդպես ասած, որը ավելի խորը չի կարողանում մտածել։

  • Մարդը կարո՞ղ է սրտով կույր լինել (գրաբ. կլինի` կոյր սրտիւ):

Այո, կարծում եմ սրտով կույր լինելը, դա նույնն է ինչ լինել սառը սրտով։

Բ) Լաւ է մանուկ աղքատ եւ իմաստուն, քան զթագաւոր ծեր եւ անմիտ:

Կարդա այսպես.

լաւ                — լավ

զթագաւոր   — ըզթագավոր

(Նկատեցի՞ ր` ինչպես է կարդացվում ւ տառը:)

Բառարան

Քան զթագաւոր             քան թագավորը

Հարցեր և առաջադրանքներ

Գրաբարում «եւ» բառն ուներ նաև այսօրվա «բայց» բառի իմաստը: Քո կարծիքով. այստեղ պետք է և՞, թե՞ բայց փոխադրել: Իմաստային ի՞ նչ տարբերություն կա այս արտահայտությունների միջև` աղքատ և իմաստուն մանուկ — աղքատ, բայց իմաստուն մանուկ:

Կարծում եմ ավելի ճիշը կլինի գործածել բայց բառը, քանի որ այն աղքատ բառի կողքը առավելություն է ցույց տալիս։

Գ) Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ:

Կարդա այսպես.

զիմաստութիւն — զիմաստություն

զխրատ               — ըզխրատ

զբանս                 — ըզբանըս

հանճարոյ          — հանճարո

Բառարան

զիմաստութիւն   — իմաստությունը

զխրատ                 — խրատը

բան                        — խոսք

զբանս                    — խոսքերը

Ճանաչել իմաստությունը ր խրախտը, իմանալով խոսքերը հանճարի

Հարց և առաջադրանք

Նկատեցի՞ր` ինչպես է կարդացվում զ մասնիկը (նախդիրը) բաղաձայնից առաջ:

Նախադասությունը գրավոր փոխադրիր:


Ա) Դուք էք լոյս աշխարհի։         (Մատթէոս Ե, 14)

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

Նախադասաթյունն աշխարհաբար գրիր՝ քանի ձևով կարող ես։

Բ) Ոչ  յագեսցի ակն տեսանելով, եւ ոչ լցցի ունկն լսելով։   (Ժողովող Ա, 8)

ոչ յագեսցի           – չհագենա, չի հագենա, չպիտի հագենա, չի հագենալու

ակն                       – աչք(ը)

ոչ լցցի                   — չլցվի, չի լցվի, չպիտի լցվի, չի լցվելու

Չպիտի հագենա աչքը տեսնեկով և չպիտի լցվի ականջը լսելով։

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

Նախադասաթյունն աշխարհաբա՛ր դարձրու։

Գ) Գովեսցէ զքեզ ընկերն եւ մի՛ քո բերան, օտարն, եւ մ՛ի քո շրթունք։ (Առակք ԻԷ, 2)

գովեսցէ        — գովի, թող գովի, կգովի, պիտի գովի, գովելու է

զքեզ                — քեզ

եւ մի՛              — և ոչ, ոչ թե

Կգովի քեզ ընկերը, ոչ թե քո օտար բերանի, այլ քո շրթունքի։

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

Նախադասությունն աշխարհաբա՛ր դարձրու։

Դ) Որ հատուցանէ չար փոխանակ բարւոյ, չար ի տանէ նորա մի պակասեսցէ։

(Աոակք  ԺԷ, 13)    

որ                                 — ով, ով որ

հատուցանէ              — հատուցում է, տալիս է

փոխանակ բարւոյ    — բարու փոխարեն

ի տանէ նորա            — նրա տանից

մի պակասեսցէ         — չպակասի, չի պակասի, չպիտի պակասի. չի պակասելու

Ով որ տալիս է չարը փոխարեն, չարը նրա տանից չի պակասելու։

ՀԱՐՑ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

Նախադասությունն աշխարհաբա՛ր դարձրու։

Գրաբա՛ր դարձրու այս նախադասությունը.

Բարու փոխարեն չարով մի՛ հատուցիր (մի՛ հատուցաներ), չարը տանիցդ (ի տանէ քումմէ) չի պակասի։

Բարու փոխարեն չար մի հատուցաներ, չարը ի տանէ քումմէ չի պակասի։

Երկու նախադասությունների արտահայտած մտքերը տարբերվո՞ւմ են (փաստարկված պատասխանի՛ր)։

Պատմի՛ր մի պատմություն (կարդացած, լսած, կամ հորինած), որի հետևությունն այս խրատը լինի։

Ե) Որ տայ պատասխանի բան մինչչեւ լուեալ իցէ ինչ` անզգամութիւն է նմա եւ նախատինք։ (Առակք  ԺԸ,   13)

տայ                          — տալիս է

պատասխանի       — պատասխան

լուեալ                     — լսած

իցէ                           — լինի, կլինի, պիտի լինի

ինչ                           — ինչ-որ բան, մի բան

անզգամութիւն      — անմտություն, անխոհեմություն

նմա                          — նրան

Ով տալիս է պատասխան, նա մինչև լսած լինելը ինչ-որ անմիտ պատասխան կլսի։

ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

Նախադասությունը բառացի աշխարհաբա՛ր դարձրու, հետո խմբագրի՛ր (այնպես արա, որ ճիշտ ու գեղեցիկ լինի)։

Ինչպե՞ս ես հասկանում այս խրատը։

ԶԸնկալարուք զխրատ` եւ մի՛ զարծաթ, եւ զգիտութիւն` քան զոսկի ընտիր։ Լաւ է իմաստութիւն, քան զականս պատուականս։               (Առակք  Ը,    10-11)

ընկալարուք                     — ընկալեցեք, վերցրեք

ակն                                     — ակ, թանկարժեք քար

զականս պատուականս  — պատվական քարեր(ը)

Ընկալեք խրատը և ոչ թե արծաթը, և ընտեք գիտությունը, քան ոսկին: Լավ է իմաստությունը, քան թանկագին քարերը:  

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

Լրացրո՛ւ նախադասաթյունը.

Խրատը, իմաստությունը ու գիտությունը ավելի լավ են, քան ոսկին, արծաթն ու թանկագին քարերը։

է) Լե՛ր իրաւախոհ ընդ ոսոխի քում։ (Մատթէոս  Ե,    25)

լե՛ր                       — եղի՛ր

ընդ ոսոխի քում  — քո ոսոխի հետ, քո ոսոխի հանդեպ

Եղիր իրավախոհ քո ոսոխի հանդեպ։