Իմ և Սեդա Ստեփանյանի դասի մասին

Այսօր ես Սեդա Ստեփանյանի հետ անցկացրեցի դասը, որտեղ պատմում էինք վլոգինգի մասին։ Պատմում էինք հետևյալ կետերի վերաբերյալ՝ յություբյան ալիքի պատմությունը, տեսանյութերի թեմաներ, հետաքրքրություն, դիտողականություն, մոնտաժային ծրագրեր, ապագա զարգացում, խորհուրդներ սկսնակներին, հնարքներ ու խորամանկություններ հետաքրքիր տեսանյութ ստանալու համար, տեսանյութերը որքանով օգտակար կլինեն դիտողների համար, տեսանյութերի գաղափարների աղբյուրներ, ինչպես համատեղել զվարճալին ու օգտակարը մեկ տեսանյութում, այլ: Փորձեձինք բացատրել պարզ, թե ինչպես պետք է բացել  յութուբյան ալիք, թե ինչպես պետք է նկարել վորակով վիդեոներ և այլն։ Ես փորձեցի իմ բոլոր գիտելիքները փոխանցել մյուս աշակերտներին, որպեսզի նրանք էլ ունենան իմ ալիքի նման զարգացած ալիք։ Հուսով եմ աշակերտները հասկացել են ամեն ինչ և կհետևեն իմ և Սեդա Ստեթանյանի խորհուրդներին։

Հանդիպում Ռուբեն Եսայանի հետ

Ուրբաթ օրը ընկեր Մերին մեզ անակնկալ արեց։ Նա կանչել էր տաղանդավոր բլոգեր Ռուբեն Եսայանին։ Սկզբից մենք մի փոքր շփվեցինք նրա հետ, իսկ հետո սկսեցինք զանազան հարցեր տալ։ Հարցերի միջոցով մենք իմացանք, թե ինչպես դարձավ բլոգեր, ինչն էր նրա նպատակը և այլն։ Մի խոսքով, դասը շատ հետաքրքիր անցկացրեցինք։ Ինձ շատ դուր եկավ այս դասը։ Հուսով եմ՝ ընկեր Մերին մեզ մեկ անգամ էլ այդպիսի անակնկալ կանի😁😁😁

Առցանց ուսուցում (Անգլերեն)

  • սովորողներն առաջարկվող  օտարալեզու տեսանյութերից, տեքստերից ընտրություն են կատարում
  • նաև կարող են իրենք գտնել տեսանյութեր, տեքստեր, առաջարկել ընկերներին
  • թարգմանում են տեսանյութում հնչող տեքստը
  • ուղարկում դասավանդողին, որպեսզի ստուգի այն
  • ստուգված տեքստը ձայնագրում են, կցում տեսանյութին` հայերեն դարձնելով տեսանյութը