Ընտրում ենք թեմաներից մեկն ու գրում վերլուծական աշխատանք:
- Ինչու կարդալ Քիզի պատմվածքը
- Չարլիի կերպարի մասին
- Բժիշկներ Նեմյուրի և Շտրաուսի կերպարների մասին
- Սխալների դերը Քիզի պատմվածքում
- Դասեր, որոնք քաղեցի Քիզի պատմվածքից
- Շրջապատն ու Չարլին
- Դենիել Քիզի պատմվածքի յուրահատկությունները
- այլ
Ինչու կարդալ Քիզի պատմվածքը
Ըստ ինձ Քիզի պատմվածքը բացում է մարդու առաջ իրական կյանքի դռները։ Քիզը ուզում է պատմել սկզբից ներառական երեխաների վիճակը, թե ինչ են նրանք զգում առհասարակ իրենց շրջապատին նայելուց։ Բացի այդ ուզում է ասել, թե մարդիկ գիտությունների շնորհիվ ինչերի կարող են հասնել ապագայում։ Սակայն, եթե մի փոքր էլ մտածել Քիզը նույնիսկ կարող է ասել, որ մարդկանց նպատակները միշտ չեն, որ կարողանում են դրանք իրականացնել։ Քո կյանքում միշտ էլ լինելու է դժվարություն և ցավեր և այս կյանքը միայն քո շահի համար չէ, այլ բոլոր մարդկանց համար է։