Ստուգում ենք մեր գիտելիքները
- Տրվածներից քանի՞սը չեն Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններից: Թվարկել նրանց անունները՝ նշելով, թե ինչ ստեղծագործությունից են:
- Քաջ Նազար
- Անահիտ
- Նադիր շահ
- Նեսո
- Սաքո
- Վաչագան
Անահիտը և Վաչագանը նույն հեքիաթից են: Գրել է Ղազարոս Աղայանը:
- Գրել, թե Նադիր շահն ինչպես կարողացավ գրավել Թմկաբերդը:
Նա կարողացավ գրավել Թմկաբերդը Թմկա Տիրուհու օգնությամբ: Խաբելով նրա աշուղը ասաց, որ նա ավելի գեղեցիկ տղամարդուն է արժանի:
- Գրել, թե Փարվանա արքայադուստրն ինչու որոշեց փոխել իր սրտի համար պայքարող քաջերի մրցման պայմանները:
Քանի — որ քաջ տղամարդը կարող էր ունենալ չար սիրտ, իսկ թույլը`բարի:
- Բնութագրել Լոռեցի Սաքոյին:
Լոռեցի Սաքոն Խելագար էր, միայնակ և գիժ էր:
- Քաջ Նազար արտահայտությունը գործածել նախադասության մեջ՝ բնութագրելով որևէ մեկին:
Լինում են մարդիկ, որոնք շատ վատ են սովորում, իսկ գործնական աշխատանքի ժամանակ նրանք նշում են տարբեր տարբերակներ և պարզվում է, որ նրանք իրականում ամբողջը ճիշտ էին գրել, և նրանք կարծես քաջ Նազար լինեն:
- Թումանյանը ո՞ր ստեղծագործության մեջ է ներկայացրել մեծ ապագայի արժանի ու տաղանդավոր, սակայն կյանքի կողմից հարվածներ ու տառապանք ստացած ու երազանքներին չհասած մարդու կերպարը:
Իմ Ընկեր Նեսոն ստեղծագործության մեջ:
- Թումանյանը ո՞ր ստեղծագործության մեջ է ներկայացրել անարժան, սակայն կյանքից մեծ բախտ ու պատիվ ստացած մարդու կերպարը:
Քաջ Նազար հեքիաթի մեջ:
- Տրված բառերից ոց, (նոց, անոց) ածանցով նոր բառեր կազմի´ր: Այդ ածանցն ի՞նչ է ցույց տալիս:
ա) ծաղիկ, հյուր, ավազակ, մեղու
ծաղկանոց, հյուրանոց, ավազականոց,մեղվանոց:
Ածանցը ցույց է տալիս ինչ — որ մի տեղ կամ վայր։
բ) վիզ, գոգ, ձեռ, մատ
Վզնոց, գոգնոց, ձեռնոց, մատնոց:
Ածանցը ցույց է տալիս այն ինչ մենք կրում ենք։
գ) կապել, խարտել,սփռել
կապոց, խարտոց, սփռոց։
Ածանցը ցույց է տալիս իր։
դ) (քսան) դրամ, (հինգ) կիլոգրամ, (երեք) մետր
Քսանանոց, հնգանոց, երեքանոց։
Ածանցը ցույց է տալիս քանակը։
ե) խշշալ, մռնչալ, զռռալ, ոռնալ, հալհլել
Խշշոց, մռնչոց, զռռոց, ոռնոց, հալհլոց։
Ածանցը ցույց է տալիս ձայն։
9.Նախադասություններն ավարտի´ր:
Հաճախ պատահաբար ենք գտնում այն, ինչին որ մենք երկար ժամանակ սպասում ենք:
Հաճախ պատահաբար ենք գտնում այն, ինչ որ մենք կորցրել ենք:
Հաճախ պատահաբար ենք գտնում այն, ինչից որ մենք երկար ժամանակ փնտրել ենք։
Հաճախ տարիներով փնտրածը պատահաբար ենք գտնում, իսկ հետո կորցնում ենք և նորից սկսում փնտրել:
Հաճախ տարիներով փնտրածը պատահաբար ենք գտնում, այսինքն երբեք պետք չէ հավատը կորցնել:
Հաճախ տարիներով փնտրածը պատահաբար գտնում ենք, բայց և այնպես շատ դեպքերում չենք գնահատում:
Հաճախ տարիներով փնտրածը պատահաբար ենք գտնում, քանի որ ցանկությունը մեծ է:
Հաճախ տարիներով փնտրածը պատահաբար ենք գտնում, որպեսզի ավելի շատ ուրախանանք: