Homework (English) 31.10.2022

  1. He’s not as clever as he thinks he is.
  2. It’s the best book i’ve read for a long time.
  3. The journey took longer than we expected.
  4. I think it was the saddest film I’ve ever seen.
  5. Is Texas the biggest state in the USA.
  6. He’s the most selfish person I’ve ever met.
  7. Your watch is the same as mine.
  8. My father speaks more quickly than I do.
  9. We don’t go swimming as often as we did before.
  10. Her brother’s about 10 and she’s a year younger than him.
  1. It’s hotter than it was this time last year.
  2. Jan’s the most competitive of all my sisters.
  3. He’s the laziest person in the office.
  4. He looks much better with shorter hair.
  5. I sat next to the most boring person at the party!
  6. Could we meet a bit earlier tomorrow?
  7. It was the worst film I’ve seen this year.
  8. Sue is the most ambitious member of my family.
  9. The safest way to travel is by train.
  10. The beach was further from the hotel than we expected.

Ինքնաստւգման   առաջադրանքներ (Քիմիա) մաս 1

  • Ո՞ր  շարքում   են  գրված  միայն  ֆիզիկական  մարմիններ.

     1 )  քանոն, ապակի, գիրք, մեխ, ալյումին, ազոտ
     2)  սեղան, համակարգիչ, տետր, վարդ, մատանի
     3)  երկաթ, ֆոսֆոր, բաժակ,  գրիչ, թթվածին
     4)  պղինձ, ջուր,  սոդա,  արծաթ, ոսկի, ջրածին

  • Ո՞ր  շարքում  են  նյութերը  ներկայացված  ըստ  մարդու  օրգանիզմում  դրանց   զանգվածային   բաժնի  նվազման.
  •  ածխաջրեր, ջուր, սպիտակուցներ, ճարպեր
  • սպիտակուցներ, ջուր, ճարպեր, ածխաջրեր
  • սպիտակուցներ, ածխաջրեր, ջուր, ճարպեր
  • ջուր, սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր

  • Ո՞ր  շարքում  են  չվերականգնվող  բնական  պաշարների  անվանումները.

       1)   բնական  գազ, անտառային  ծածկույթ, օդ, ջուր

       2)  մաքուր  ջուր, բերրի  հող, նավթ, ածուխ

       3)  բույսեր, կենդանիներ, մետաղներ, օդ

       4)  մետաղներ, բնական  գազ, ածուխ, նավթ

  • Քանի՞  նյութ  է ներկայացված  հետևյալ  բառակապակցություններում. 

    ջրի  կաթիլ,  պղնձե  թաս,  ալյումինե կաթսա, ռետինե գնդակ, պղնձե  կուժ, սառցե  դղյակ.

    1)  3                                         2)  6                                           3)  4                                        4)  5

  • Նշվածներից  ո՞ր  շարքում   են   գրված  միայն   օրգանական   նյութեր.
    1)  ջուր, թթվածին, կավիճ, սպիրտ, ճարպ, քլոր
    2)  կերակրի աղ, սպիտակուց, ճարպ, ազոտ, մեթան
    3)  սախարոզ, քացախաթթու, գլյուկոզ, սպիրտ, օսլա
  • սոդա, ջուր, ածխաթթու գազ, բենզոլ, ացետոն, օզոն

  • Ո՞ր  շարքում  են  գրված  միայն  պարզ  նյութեր.
  •  ջուր, ալմաստ, ամոնիակ, օքսիդ, աղ
  •  ծծումբ, ֆոսֆոր, սոդա, ազոտ, թթու, հիմք
  •  թթվածին, ալմաստ,  օզոն, ֆուլերեն, ֆոսֆոր
  •  երկաթ,  ավազ,  դոլոմիտ, գրաֆիտ, մարմար

  • Քանի՞   քիմիական  տարր  է  առաջացնում  հետևյալ  պարզ  նյութերը`   թթվածին,  կարբին, սև  ֆոսֆոր, օզոն, ալմաստ, կարմիր  ֆոսֆոր, ֆուլերեն, գրաֆիտ, սպիտակ   ֆոսֆոր.  

      1)  6                                   2)  3                                 3)  4                                      4)  5

  • Քանի՞  բարդ  նյութ  է  գրված`  ջրածին,  թթու,  գլյուկոզ, ազոտ,  կաուչուկ,  հիմք, սախարոզ,  ալմաստ,  օսլա,  օքսիդ, երկաթ, ածխաթթու գազ,  աղ,  բութան, օզոն. 
  • 5                                  2)   7                                 3)   9                                  4)   10
  • Ո՞ր շարքում  են  գրված  միայն  բարդ  նյութերի  բանաձևեր.

    1)   Al, HCl,  Cu, Na2SO4                                                 3)  H2O, N2, MgO,  Ni, S8

    2)   AgBr, H2, CaCO3, P4                                                4)  NaOH, CO2, NH3, CuSO4

  •  Ո՞ր շարքում  են  առկա  միայն  կովալենտային  կապերով  միացություններ.

     1)  NaCl, HCl, Cl2, NaHCO3                                      3)  H2, NH3, H2O, CH4

    2)  KBr, HNO3, CaO, P4                                            4)  N2, Br2, CuSO4, Fe

  • Հետևյալ  մոլեկուլներից  որոնցու՞մ  է  առկա  և՛  իոնային, և՛  կովալենտային  կապ.

  ա)  H2      բ)   CH4      գ)  NH3      դ)  Na2O2       ե)  N2H4      զ) NH4Cl      է)  CaCl2      ը)  Na2O

1) դ, զ                           2)  ա, բ, գ                               3)   դ, ե, զ                              4)  է, ը    

  • Սովորական պայմաններում  (20 oC)  ո՞ր  շարքի  բոլոր  նյութերն  են  գազեր.

       1)  կալիումի ֆտորիդ,  բրոմ,  յոդ,  ջուր

       2)  կերակրի  աղ, սոդա,  կավիճ, սպիրտ

       3)  քլոր, ածխաթթու  գազ,  թթվածին, ազոտ

       4)  կարմիր ֆոսֆոր,  օզոն, բրոմ, յոդ, օսլա

  • Որո՞նք  են  մոլեկուլային   բյուրեղավանդակով  պարզ  նյութեր. 

ա)  Cալմաստ           բ)  P4               գ)  S8                   դ) Si                ե)   I2       զ)  Cգրաֆիտ       է)  Pսև                       ը)  Br2

1)  բ, գ, է, ը                   2)   ա, դ, զ, է                       3) բ, դ, զ,ը                           4)  բ, գ, ե, ը 

  • Ինչպիսի՞ ագրեգատային  վիճակում  կարող  է  գտնվել  սնդիկը.

       1)  միայն  պինդ  վիճակ                                  3)  միայն  հեղուկ  վիճակում

       2)  միայն  գազային վիճակում                       4)  բոլոր  երեք  վիճակներում      

                                                   

  • Որքա՞ն   է   ոսկու   ձուլակտորի   զանգվածը,  որի   ծավալը   4սմ3  է, իսկ  ոսկու         

      խտությունը  19,3 գ/սմ3 է.

     1) ս2) 9,65գ                          3)  77,2գ                                4) 4,825գ

  •   Ո՞ր  մեծությունը  կամ  հատկանիշը  կարող  է  փոփոխվել  քիմիական    

       ռեակցիաների  ընթացքում.     ա) մոլեկուլների  թիվը,          բ)  ատոմների  թիվը,            

       գ)  նյութի  բնույթը,  դ)  նյութերի  գումարային  զանգվածը,  ե)  նյութերի  գույնը.

       1)  բ,գ,դ                         2)  ա,գ,ե                          3)  ա,բ,ե                           4)  բ,գ,դ

  •  Ո՞րն  է  ֆիզիկական  երևույթ.

      1)  ջուրը  տաքացնելիս` պղպջակների  անջատվելը

      2)  պղպջակների  անջատվելը  ջուրը  էլեկտրոլիզի  ենթարկելիս

      3)  օզոնի  առաջացումը  ամպրոպի  ժամանակ

      4)  գլյուկոզի  խմորվելը

  •  Հետևյալ  երևույթներից  որո՞նք  են  քիմիական.

      ա)  անձրևի  տեղալը                                                         ե)  երկաթի  ժանգոտումը

      բ)  մագնեզիումի  այրումը  թթվածնում                        զ)  սպիրտի  թորումը

      գ)  սնդիկի  գոլորշիանալը                                               է)  պղնձե  իրերի  կանաչելը

      դ)  ցինկի  փոխազդեցությունը  աղաթթվի  հետ

      1)  ա, բ, գ, դ                 2)   բ, դ, ե, է                    3)  բ, դ, ե, զ                    4)  ա, բ, գ, զ

  • Հետևյալ  նյութերից   չորս  սյունակով  առանձնացրեք  օքսիդները, հիմքերը, թթուներն  ու 

     աղերը, նշեք  յուրաքանչյուրի  անվանումը.  HNO3,  Na2O,  Ca(OH)2, AgNO3,  BaO,  HCl, CO2

     Al2O3, NaHCO3, Fe(OH)2, K2SiO3, NaCl, H2SO4, MgO, NaOH, H3PO4, SO3, CaCl2, CuSO4, Al(OH)3.

      Օքսիդ       Հիմք         Թթու             Աղ
Na2O, BaO, CO2Ca(OH)2,HNO3, , NaHCO3AgNO3, HCl,
Al2O3, MgOFe(OH)2H2SO4, H3PO4K2SiO3, NaCl
SO3NaOH CaCl2, CuSO4
 Al(OH)3  

  •  Ո՞ր  շարքում  են   տարրերը   ներկայացված   ըստ   երկրակեղևում   դրանց  տարածվածության  նվազման.

       1)  ալյումին, թթվածին, սիլիցիում, երկաթ                  

      2)  սիլիցիում, թթվածին, ալյումին, երկաթ

      3)  թթվածին, սիլիցիում, ալյումին, երկաթ

      4)  թթվածին, ալյումին, երկաթ, սիլիցիում

  •  Ո՞րն  է  երկրակեղևում  առավել  տարածված  մետաղը. 1)ալյումին                  2)  պղինձ                      3)  երկաթ                     4)  մագնեզիում

  • Ո՞րն  է  Տիեզերքում  ամենատարածված  տարրը.

     1)  թթվածին                  2)  ջրածին                     3)  ածխածին                4)  ազոտ

  •  Որքա՞ն  է  կենսածին  տարրերի` C, H, O, N, P, S  պարունակությունը կենդանի    

      օրգանիզմում  ըստ  զանգվածի ( %).    

    1)  24 %                            2)   97 %                          3)  76 %                        4)  62%

  • Երկրակեղևում  թթվածնի  և  սիլիցիումի  զանգվածային  բաժինները  հավասար  են     

      0,48    և  0,28, համապատասխանաբար: Երկրակեղևում  թթվածնի  ատոմների  թիվը   

      քանի՞   անգամ   է  մեծ  սիլիցիումի  ատոմների  թվից.   

     1)   2                                2)  2,5                              3)  3                                 4)  4

  •  Ո՞րն  է  զանգվածի  ատոմային  միավորը(զ.ա.մ.).
  • 13C ատոմի  զանգվածի  1/12  մասը                   3)  12ատոմի  զանգվածի 1/12  մասը
  • 12C ատոմի  զանգվածը                                        4)  2H  ատոմի   զանգվածը

  •  Ո՞ր տարրական  մասնիկներից   է  կազմված  ատոմը.
        1)  միայն էլեկտրոններից
        2)  նեյտրոններից և էլեկտրոններից
        3)  պրոտոններից, էլեկտրոններից և նեյտրոններից
        4)  միայն պրոտոններից

  •  Ո՞ր շարքում   է  գրված  ֆոսֆոր, թթվածին, ածխածին, երկաթ և ազոտ   քիմիական      

      տարրերի նշանները.
     1) F, C, P, Si, Na
    2)  O, C, Li, K, Ba
    3)  P, O, C, Fe, N
    4)  K, Na, P, Fe, C

Տնային աշխատանք (Կենսաբանություն) Դաս 4

Ցիտոպլազմա, բջջի հիմնական օրգանոիդները

Ցիտոպլազման մածուցիկ նյութ է։ Այն բջջի կենսահեղուկ միջավայրն է, որտեղ տեղակայված են կորիզը, օրգանոիդները և ներառուկները։ Ցիտոպլազման բուսական բջիջներում բջջապատից, իսկ կենդանական բջիջներում գլիկոկալիքսից սահմանազատվում է պլազմայի թաղանթով։ Ցիտոպլազմայում են ընթանում կենսաքիմիական ռեակցիաները։ Ներառուկները (սպիտակուցները, ածխաջրերը, լիպիդները….) ցիտոպլազմայի ոչ մշտական բաղադրիչներն են։ Դրանք առաջանում և ծախսվում են բջջի կենսագործունեության ընթացքում։

Բջիջները մանրադիտակային գոյացություններ են։ Ըստ ձևի՝ լինում են գնդաձև, իլիկաձև, ձվաձև, մտրակավոր և այլն: Յուրաքանչյուր բջիջ կազմված է բջջապլազմայից և կորիզից: Բջջապլազման կիսահեղուկ միջավայր է, պարունակում է բազմաթիվ օրգանոիդներ և տարբեր ներառուկներ: Բջիջներն արտաքինից պատված են բջջապլազմային թաղանթով, որն ունի բարդ կազմություն և կատարում է տարբեր ֆունկցիաներ: Կորիզը պարունակում է միկրոկառուցվածքներ, որոնք կրում են բջջի ժառանգական տեղեկությունները: Բջիջների մեծամասնությունն ունի 1 կորիզ, բայց կան նաև երկու և բազմակորիզավորներ: Կորիզն արտաքինից սահմանազատված է թաղանթով, որի ծակոտիներով դեպի բջջապլազմա կարող են անցնել նույնիսկ խոշոր մոլեկուլներ, որոնք գենետիկական տեղեկություն են փոխանցում բջջային որոշակի սպիտակուցների սինթեզի մասին:

Բջիջների կողմից սինթեզվող որոշ նյութեր կամ վերջնանյութեր հեռացվում են բջիջներից հյութազատության, արտազատության օգնությամբ:
Ժամանակակից դասակարգմամբ բջիջները բաժանում են ըստ հյուսվածքի տեսակի՝ էպիթելային, շարակցական, ոսկրային, մկանային, նյարդային, որոնք կատարում են տարբեր ֆունկցիաներ:

Իմ չինարեն անունը

Բարև բոլորին կամ 你好(նի հաո)։ Իմ անունը Մարիա է և ես ընտրել եմ չինարենի խմբակը։ Իրականում Չինաստանում մեզ սովոր անունները չկան, այլ կան տարբեր զանազան անուններ, որոնք հնչողությամբ բավականին հետաքրքիր են և ունենում են տարբեր իմաստներ։ Ընտրության ժամին Ընկեր Գոհարը մեզ առաջարկեց ընտրել որևէ չինարեն անուն մեզ համար։ Համացանցով տարբեր անուններ նայելուց հետո ընտրեցի 明星(Ming Xing)։ Իրականում այս անունը ստանալու համար միացրեցի երկու առանձին անունները՝ Ming(նշանակում է խելացի կամ հաջողակ) և Xing(նշանակում է աստղ)։ Ընտրեցի, որովհետև և  հնչողությունը ինձ դուր եկավ, և իմաստը։

Մարդիկ, որոնք փոխեցին աշխարհը || Անհատական աշխատանք

Տանը՝ թարգմանություն- հետաքրքիր փաստեր, թեման՝ մարդիկ, որոնք փոխեցին աշխարհը


Լեոնարդո Դա Վինչի

Երևի, նա ամենատաղանդավոր մարդն է, որի մասին գիտի ամբողջ աշխարհը։ Մարդկության պատմության մեջ չի հանդիպել այսպիսի բազմակողմանի զարգացած անձի։

Լեոնարդո Դա Վինչին իր ժամականերում հայտնի դարձել ողջ աշխարհում ոչ միայն, որպես հայտնի նկարիչ, այլ նաև ինչպես գիտնական, գրող, երգիչ, քանդակագործ, գյուտարա և ինժեներ։

Երիտասարդ Լեոնարդոն վաղ ժամանակում ցույց տվեց իր տաղանդը։ Նա գերազանգել էր իր ուսուցչից՝ նկարիչ Վերրոկիոյից, իսկ հետո ստեղծեց չկրկնվող գլուխգործոցներ, ինչպիսին են՝ <<Էրմինով Տիկինը>>, <<Մադոննա Լիտտա>>, <<Մոնա Լիզան>> և այլն։

Ամենահայտնի Դա Վինչիյի գործերից են նկար՝ «Витрувианский человек»։

Իր աշխատանքներից մեծամասնությունը մինչև հիմա իրենց մեջ են պահում բազմաթիվ հանելուկներ և գաղտնիքներ։

Լեոնարդո Դա Վինչին, կարող ա և եղել է աշխարհի ամենահայտնի գյուտարարը, սակայն իր ժամանակներում այնքան քիչ են զարգացած եղել տեխնոլոգիանները, որ բոլոր հանճարի էսքիզները մնացել են թղթի վրա։

Քրիստափոր Կոլումբոս

Իտալացի ծովագնաց, ով 1492 թվականին եվրոպացիների համար բացեց Ամերիկան․ Կոլումբոսը նա առաջինն էր, ով հատեց Ատլանտյան օվկիանոսը հյուսիսային կիսագնդի արևադարձային գոտում և առաջին եվրոպացին, ով նավարկեց Կարիբյան և Սարգասո ծովով:

Ալիքների միջով, առաջին ցամքը որ նա տեսավ, դարձավ Բահիմյան կղզիներից մեկն էր, որը կոչվում էր Սան Սալվադոր։ Այնտեղ Կոլումբոսը վայրէջք կատարեց հոկտեմբերի 12-ին 1492թ․ — այդ օրը համարվում է Ամերիկայի բացման պաշտոնական ամսաթվով։

Արքիմեդ

Արքիմեդը ամենահայտնի հունական մեխանիկ, գյուտարար և մաթեմատիկոսներից մեկն էր։ Իր ժամանակներում նա բոլորին զարմացնում էր իր յուրահատուկ մեքենաներով։ Հետևելով շինարարների աշխատանքները, որոնք հաստ փայտերի միջոցով տեղաշարժում էին քարե բլոկերը, Արքիմեդը հասկացավ, որ ինչքան երկար է լծակը, այդքան էլ մեծ է նրա ազդեցության ուժը։

Կա լեգենդ, որ նրա հայտնի կանոններից մեկը գիտնականը բացահայտել է լոգանք ընդունելու ժամանակ։ Ընկղմված է մինչև ծայրը ջրով լցված տարայի մեջ, Արքիմեդը ուշադրություն էր դարձրել, որ ջուրը այդ ժամանակ դուրս է թափվում։

Այն ուժը, որով ջուրը դուրս է մղում իր մեջ ընկղմված մարմինը, կոչվում է ճնշման ուժ։

Աղբյուրներ

Домашняя работа (Русский) 14.10.2022

  1. Материал для чтения:

Марина Ивановна Цветаева внесла большой вклад в русскую поэзию. Ее творчество полностью отражает боль и страдания своего времени, поэтому в нем присутствует такое напряжение и надлом. Живя в тяжелые времена, она старалась не падать духом. Ее произведения проникнуты любовью, в них ее душа — страдающая, мятущаяся и крылатая. Свои самые сокровенные чувства и мысли она выражала в открытой и доверительной форме. Стихи М. Цветаевой любят и читают до сих пор, а саму поэтессу уважают, как одного из самых почитаемых лириков серебряного века.

Свой первый сборник стихов Марина Цветаева выпустила в 18 лет. Писать она начала гораздо раньше. Поэтесса прожила не долгую жизнь, но за этот короткий промежуток времени она встретила много препятствий. Носили они не только политический характер, личная жизнь поэтессы тоже сложилась не лучшим образом.

Марина Цветаева была очевидцем Первой Мировой войны и Гражданской войны, а также прошла две революции. Она перенесла гибель дочери, расставание с мужем и эмиграцию. Все эти преграды на ее пути не мешали ей писать. Даже в самые трудные для себя минуты жизни, поэтесса продолжала писать. Она считала поэзию своим призванием и находила в этом свое утешение.

Даже стихи ранней юности исполнены у нее смыслом и мастерством, которые легендарный романтик сумела сохранить и пронести через весь свой жизненный и творческий путь. И ранние сборники, и более поздние, и лирическая проза, эссе, посвященные известным писателям и поэтам, — предстают для читателей настоящими шедеврами без намека на возраст поэта.

Несмотря на все трудности и невзгоды, которые довелось пережить поэтессе, она никогда не оставляла писательской деятельности. И строчка ее стихотворения «Моим стихам, как драгоценным винам, настанет свой черед…» оказалась пророческой.

Домашнее задание: почитать стихи М. Цветаевой.  Одно выучить наизусть

Марина Цветаева — Мне нравится, что вы больны не мной

Мне нравится, что вы больны не мной,
Мне нравится, что я больна не вами,
Что никогда тяжелый шар земной
Не уплывет под нашими ногами.
Мне нравится, что можно быть смешной —
Распущенной — и не играть словами,
И не краснеть удушливой волной,
Слегка соприкоснувшись рукавами.

Спасибо вам и сердцем и рукой
За то, что вы меня — не зная сами! —
Так любите: за мой ночной покой,
За редкость встреч закатными часами,
За наши не-гулянья под луной,
За солнце, не у нас над головами,-
За то, что вы больны — увы! — не мной,
За то, что я больна — увы! — не вами!

Мне нравится еще, что вы при мне
Спокойно обнимаете другую,
Не прочите мне в адовом огне
Гореть за то, что я не вас целую.
Что имя нежное мое, мой нежный, не
Упоминаете ни днем, ни ночью — всуе…
Что никогда в церковной тишине
Не пропоют над нами: аллилуйя!

Դասարանական աշխատանք (Հայոց լեզու) 12 — 14.10.2022

Առաջադրանքների շտեմարան սկսնակների համար

1. Այս տարվա ամենահետաքրքիր դեպքը գրավոր պատմիր ու պատմությունդ վերնագրի՛ր (եթե չգիտես հետաքրքիր մի դեպք, ամառվա մի օ՛րը նկարագրիր)

2. Մի բառով գրի՛ր:

ա) Ո՞վ է այն մարդը, որը կենդանիներին հետապնդելով և որսալով է զբաղվում:

Որսորդ
բ) Ի՞նչն է այն առարկան, որ ստանում են մեծ՝ երկար ու լայն կտորից: Վերից վար կախվելով՝ ծածկում, փակում է որևէ բան: Դա նաև բեմն է բաժանում հանդիսասրահից:

Վարագույր
գ) Ի՞նչն է այն փոքրիկ միջատը, որ երկու թև ունի բարալիկ կնճիթ, որով սնվում է: Իսկ սնվում է արյունով:

Մոծակ
դ) Ո՞վ է այն արհեստավորը, որն զբաղվում է երեսը սափրելու, մազերը խուզելու, կտրելու, հարդարելու գործով:

Վարսահարդար
ե) Ի՞նչն է այն պղնձյա առարկան, որի մեջ մետաղյա լեզվակ է կախված: Բարակ կամ հաստ պարանով լեզվակը պատերին են խփում՝ հնչեցնելու համար:

Զանգակ

3. Տրված բառերն այբբենական կարգով դասավորի՛ր:

Եղինջ, շյուղ, պատշգամբ, դարպաս, թակարդ, կաթսա, սրճեփ:

Դարպա, եղինջ, թակարդ, կաթսա, շյուղ, սրճեփ։

4. Բառերի իմաստների տարբերությունը բացատրի՛ր:

պար — պարել
երգ — երգել
կանչ — կանչել
հարց — հարցնել

Պար, երգ, կանչ, հարց՝ դրանք գոյականներն են, իսկ պարել, երգել, կանչել և հարցնելը ածականներն են։

5. Տրված բառերը գործածելով՝ պատմությո՛ւն հորինիր:

Թանկ, թմբուկ, հերթ, հիշել, բերդ, գիրք, թիթեռ, թմրած, ընծա, կեռաս:

6. Ընդգծված բառերն ի՞նչ հարցի են պատասխանում և ի՞նչ են ցույց տալիս:

Ծանր առարկա, կանաչ արտ, բարձր տանիք, գունավոր նկար, բարակ ժապավեն, նեղ ճանապարհ, պղտոր գետ:

7. Նախադասությունների ճիշտ հաջորդականությունը գրիր և տեքտը վերականգնի՛ր:

Նա ցանկացավ դունչը հասցնել խաղողին, բայց չկարողացավ: Հեռանալիս ինքն իրեն ասաց. «Ոչի՜նչ, դեռ խակ է»: Ուժ ու կարողություն չունենալու պատճառով հաջողության չեն հասնում, մեղքը գցում են պայմանների վրա: Քաղցած աղվեսը կախ ընկած ողկույզներով խաղողի վազ տեսավ: Որոշ մարդիկ էլ այդպիսին են:


Քաղցած աղվեսը կախ ընկած ողկույզներով խաղողի վազ տեսավ: Նա ցանկացավ դունչը հասցնել խաղողին, բայց չկարողացավ: Հեռանալիս ինքն իրեն ասաց. «Ոչի՜նչ, դեռ խակ է»:Որոշ մարդիկ էլ այդպիսին են: Ուժ ու կարողություն չունենալու պատճառով հաջողության չեն հասնում, մեղքը գցում են պայմանների վրա:

8. Տրված բառերից յուրաքանչյուրին ի՞նչպիսի հարցին պատասխանող մի քանի բառ ավելացրու (աշխատիր չկրկնել):

Օրինակ՝ քարե, բարձր, երկհարկանի, բնակելի, գեղեցիկ տուն:

Քույր, եղբայր, մայր, հայր, տատիկ, պապիկ, հորաքույր, մորաքույր, քեռի, հոպար:

9. Գրավոր պատմիր՝ տրված բառն ի՞նչ է նշանա­կում:

Գիրք, դիմակ, դերասան, ընկույզ, ժպիտ, երեխա:

Գիրք — կարդալու համար նախատեսված իր

Դիմակ — ուրիշին չվարաքելու իր

Դերասան — մարդ, ով կարողանում է տարբեր կերպարներ ընդունել

Ընկույզ — ընկուզենու պտուղ

Ժպիտ — ուրախության հատկանիշ

Երեխա — Նորածին կամ փոքրահասակ արարածներ:

10. Հարցում արտահայտող բառերի փոխարեն համապատասխան բառեր կամ բառակապակցություններ գրելով նախադասություննե՛ր ստացիր:

Ո՞վ ի՞նչ արեց: — Տատիկը լվացքը կախեց։
Ի՞նչը ի՞նչ եղավ: — Ծառից պտուղը ընկավ։
Ովքե՞ր ի՞նչ են անում: — Երեխաները բակում խաղում են։
Ինչե՞րը ի՞նչ են լինում: — Թռչունները երկնքում թռչում են։

11. Ա և Բ խմբի բառերի տարբերությունը գտի՛ր (ի՞նչ են ցույց տալիս, ի՞նչ հարցհրի են պատասխա­նում) ու գրիր:

Ա. Տղա, թանաք, խրճիթ, արգելք, աղջիկ, բաժակ, բանալի, տատիկ, ուսուցիչ, թռչուն, հեղեղ, մարդիկ, կանայք, դերձակ:
Բ. Հնձում են, խաղում էինք, լուսավորում ես, կտցահարեց, վազում էիք, թակում եմ, հեղեղ է, խռնվում են, շփոթեցի, բացել եք:

Ա խմբում բոլոր բառերը գոյական են, որոնք պատասխանում են ով, ովքեր, ինչ, ինչեր հարցերին։

Բ խմբում բոլոր բառերը ածական են, որոնք պատախանում են ինչ անել, ինչ լինել հարցերին։

12. Ինչպիսի՛ հարցին պատասխանող ընդգծված բառերը տեքստից հանի՛ր: Համեմատիր, տրվա՞ծ, թե՞ ստացված տեքստում է վերաբերմունք արտահայտված:

Ասում են, Թե դաժան կոկորդիլոսն իր խեղճ զոհին ուտելուց հետո իսկական արցունքներ է թափում: Ի՞նչ է, վայ­րենի կոկորդիլոսը թշվառ զոհին խղճո՞ւմ է: Գիտակ մարդիկ ասում են, որ կերածը մարսելու ժամանակ նրա օրգանիզմում ուրիշ գեղձեր էլ են գրգռվում, որից և աչքերից թափվող արցունքանման հեղուկ է աոաջանում: Այդ սուտ, կեղծավոր լացը նկատի ունեն, երբ մեկի մասին ասում են, թե՝ «կոկորդիլոսի արցունք է թափում»:

13. Շարունակի՛ր (հարցերին պատասխանելով՛ գրավոր պատմի՛ր):

Մի օր ճամփա ընկանք ու գնացինք աշխարհ տեսնելու: Գնացինք, գնացինք, շատ թե քիչ, մեր իմացած ու չիմացած երկրներն անցանք, սարերն անցանք, ծովերն անցանք, անապատն անցանք, մեկ էլ դեմներս մի գունավոր քաղաք փռվեց: Որ մտանք, զարմանքից բերաններս բաց մնաց: Քաղա՛ք, դու քաղա՛ք, ոչ մի բան միագույն չէր: Տները պատրաստված էի գունավոր քարերից։ Ծառերը, ծաղիկները և այլ բույսերը շատ յորահատուկ էին։ Երբեք այդպիսի բույսեր չէի տեսել։ Բոլոր բույսերը գունավոր էին, նույնիսկ բույսերի արմատները, ճյուղերը և այլ բաները գունավոր էին։ Կենդանիները սովորական չէին, որոշների վրա թևեր կային, որոշների մոտ ոչ կոտոշավորների մոտ կոտոշներ կային և այլն

Տներն ինչի՞ց էին կառուցված: Ծառերը, թփերն ու ծաղիկներն ինչպիսին էին: Կենդանիներն ինչպիսի՞ն էին: Ինչպիսի՞ քաղաք էր: Ինչի՞ց էր քաղաքն այդպիսին դարձել: Մարդիկ ի՞նչ տեսք ունեին, Ինչպիսի՞ն էին, Ինչո՞վ էին զբաղվում: Ձեզ ինչպե՚՞ս ընդունեցին: Ի՞նչ արեցիք այդտեղ:

14. Նախադասություններում գործողություն կատարողի անունը չկա, գտի՛ր՝ մե՞կն է, թե՞ մեկից ավելի (եզակի՞ է, թե՞ հոգնակի):

Զարմացա (ես, եզակի): Տեսանք(մենք, հոգնակի): Փնտրում ես(դու, եզակի): Վազում եք(դուք կամ նրանք, եզակի կամ հոգնակի): Կտա(նա, եզակի): Կհասնեն(նրանք, հոգնակի):

15. Տրված բառերը երեք խմբի բաժանի՛ր և այդ խմբերի տարբերությունը բացատրի՛ր:

Ծաղիկ, ջինջ, վազել, բուրավետ, մեծ, ժամացույց, թրթռալ, թիավարել, ջուր, ջրոտ, ուրախ, ջրել, սար, մարդ, գնալ, ծաղ­կավետ, հրաշալի, երեխա, լողալ, վազվզել, մաքուր, նավաստի, օձ, ճկուն, սողալ, իջնել, բացվել, չխկչխկալ, սև, ինքնաթիռ, առվակ, պայծառ, գոռգոռալ, գարուն, բարձրանալ, սպիտակ, թիթեռ, պահակ, նավակ, գաղտնի, պահել, հատիկ, ոսկեզօծ, ոսկեզօծել, երկաթյա:

Գոյական — ծաղիկ, ժամացույց, ջուր, սար, մարդ, երեխա, նավաստի, օձ, ինքնաթիռ, առվակ, գարուն, թիթեռ, պահակ, նավակ, հատիկ։

Ածական — ջինջ, բուրավետ, մեծ, ջրոտ, ուրախ, ջրել, ծաղկավետ, հրաշալի, ճկուն, սև, պայծաթ, սպիտակ, գաղտնի, ոսկեզօծ, երկաթյա։

Բայ — վազել, թրթռալ, թիավարել, գնալ, լողալ, վազվզել, սողալ, իջնել, բացվել, չխկչխկալ, գոռգոռալ, բարձրանալ, պահել, ոսկեզօծել։

16. Հականիշները (հակառակ իմաստ ունեցող բառերը) գտի՛ր և զույգ-զույգ գրի՛ր:

Միշտ, անարատ, ոչնչացնել, արատավոր, բացահայտ, թույլ, վերջին, համաձայնել, հանգստանալ, գտնել, երբեք, հավաքել, աջ, արթուն, քնած, հրաժարվել, առաջին, գաղտնի, ամուր, աշխատել, կորցնել, ստեղծել, վատնել, մերժել, ձախ:

աջ — ձախ, միշտ — երբեք, քնած — արթուն, առաջին — վերջին, համաձայնել — մերժել, գաղտնի — բացահայտ, փույլ — ամուր, ոչնչացնել — ստեղծել, կորցնել — գտնել, վատնել — հավաքել, հանգստանալ — աշխատել, արտասովոր — հրաժարվել։

17. Բառերի իմաստների տարբերությունը բացատրիր:

գոոոզ – գոռոզանալ
ուղիղ – ուղղել
խոնարհ – խոնարհել
կանաչ – կանաչել

Առաջին սյունակում ցույց է տրված, թե կոնկրետ ինչպիսին է մարդը, իսկ երկրորդ սյունակում ցույց է տալիս, թե ինչ է անում տվյալ մարդը։

18. Գրի՛ր՝ յուրաքանչյուր նախադասության մեջ գործողություն կատարողն ո՞վ է, (ովքե՞ր են) և ընդգծի՛ր այն բառը, որը հուշեց:

Օրինակ՝ Վերջերս այնտեղ հյուր հաճախ եք գնում: – Դուք:

Երկու հարյուր կիլոմետր կտրել, եկել եմ, որ մի բան հարցնեմ — Ես:
Ծաղկած ճյուղը քո այգու եղրևանուց ես կտրել — Դու:
Շան վզին փոքրիկ ռադիոընդունիչ էր ամրացրել — Նա:
Անձավում ճանճի մեծության թռչուններ տեսանք — Մենք:
Հետաքրքիր բան եք մտածել — Դուէ:
Մեզ ամեն տարի այցելում են — Նրանք:

19. Բառակապակցությունների իմաստները մեկական բառով արտահայտի՛ր:

Օրինակ՝ բարձր հասակ ունեցող – բարձրահասակ

Բարի սիրտ ունեցող — բարեսիրտ, խիղճ չունեցող — անխիղճ, բարձր ձայնով — բարձրաձայն, միշտ ժպտուն — մշտաժպիտ, դանձը պահելու տեղ — դանձապահ, կապույտ աչքերով — կապուտաչյա, արքայի որդի — արքաորդի, հույների երկիր — Հունաստան, փոքր էշ — ավանակ, ծաղիկներով զարդարված — ծաղկազարդ:

20. Հարցում արտահայտող բառը տրված բառերով կամ նրանցով կազմված բառակապակցություններո՛վ փոխարինիր:

Գիրքը որտե՞ղ է:
Պայուսակ, գրադարակ, պահարան, սեղան, ձեռք:
Ի՞նչ հարցին պատասխանող բառերը ո՞ր մասնիկների (վերջավորությունների) և բառերի օգնությամբ դարձրիր որտե՞ղ հարցին պատասխանող:

50. Հարցերին պատասխանի՝ր (կարող ես նաև հումորով գրել).

ա) Ձեր բնակարանում քանի՞ սենյակ կա:

բ) Բնակարանն ինչպե՞ս է կահավորված:

գ) Այնտեղ ովքե՞ր են ապրում:

դ) Ինչպե՞ս են ապրում:

ե) Ի՞նչ վերաբերմունք ունեն բնակարանի նկատմամբ:

51. Տրված գոյականներից ի՞նչ անել կամ ի՞նչ լինել հարցին պատասխանող բառեր (բայեր) կազմիր և բայ կազմող մասնիկներն ընդգծիր:

Ամպ — ամպել, ծաղիկ — ծաղկել, վար — վարել, կար — կարել, սուգ — սուգել, երգ — երգել, ժողով — ժողովել, օճառ — օճառել, գող — գաղանալ, վախ — վախենալ, քար — քարանալ, մահ — մահանալ, մանուկ — մանկանալ, էջ (իջ) — իջանալ, մայր — մայրանալ:

52. Փակագծերում տրված բայերը պահանջված ձևով գրի՝ր:

Հայտնի է, որ ամենից շատ Արևմտյան Հնդկաստանի Չհրեպունջա շրջանում է անձրև գալիս: Սակայն պարզվում է, որ երկրագնդի վրա մի տեղ կա, որտեղ անհիշելի ժամանակներից անընդհատ անձրևում է(անձրևել): Դա Հարավային Ամերիկայում է: Անձրևի հեղինակը ջրվեժն է: Ուժեղ քամին, որը միշտ փչում է(փչել) լեռներից, ջրափոշին հարթավայր տանելով(տանել): Այդտեղ ջրափոշին խոշոր կաթիլներ դառնալով(դառնալ) ու որպես անձրև տեղալով(տեղալ):

53 Նախադասությունները լրացրո՝ւ: Գրածդ բայերն ընդգծի՝ր:

Աշխարհը շատ ուրախ կլինի, եթե մարդիկ չաղտոտեն բնությունը։
Մարդիկ շատ բարի կլինեն, եթե չար չլինեն։
Ապրելը շատ անհետաքրքիր կլինի, եթե միայնակ լինես։
Ոչ մի մարդ չի մնա այս մոլորակում, եթե այն կործանենք։

54. Ուշադրությո՝ւն դարձրու Ա, Բ, Գ նախորդ նախադասությունների կետադրությանը, կետադրական տարբերություններ գտի՝ր և օրինաչափությունը փորձի՝ր բացատրել:

Ա. Ընկերս ասաց.
– Պապս սիրում է նկարներ հավաքել ու մի մեծ պատկե­րասրահ ունի:
Բ. – Պապս սիրում է նկարներ հավաքել ու մի մեծ պատկերասրահ ունի, – ասաց ընկերս:
Գ. – Պապս սիրում է նկարներ հավաքել, – ասաց ընկերս, – ու մի մեծ պատկերասրահ ունի:

Ա. Քեռիս ասաց.
– Գիտե՞ս, որ մրջյուններն իրար տեղեկություն են հաղորդում ու անգամ հեռվից հեռու խոսում են իրար հետ:
Բ. – Գիտե՞ս, որ մրջյուններն իրար տեղեկություն են հաղորդում ու անգամ հեռվից հեռու խոսում են իրար հետ, – ասաց քեռիս:
Գ. – Գիտե՞ս, որ մրջյուններն իրար տեղեկություն են հաղորդում, – ասաց քեռիս, – ու անգամ հեռվից հեռու խոսում են իրար հետ:

Ա-ում հեղինակի խոսքը սկզբում է:
Բ-ում հեղինակի խոսքը վերջում է:
Գ-ում հեղինակի խոսքը մեջտեղում է:

55. Տրված ածականներից ի՞նչ անել կամ ի՞նչ լինել հարցին պատասխանող բայեր կազմի՝ր և դրանց մեջ բայ կազմող մասնիկներն ընդգծի՝ր:

Գեղեցիկ, հպարտ, տգեղ, մեծ, փոքր, չար, չոր, թարմ, խոնավ, սև, բարձր, մանր, ճերմակ, դալուկ, ծանր:

գեղեցիկ — գեղեցկանալ
հպարտ — հպարտանալ

տգեղ — տգեղանալ
մեծ — մեծանալ
փոքր — փոքրանալ
չար — չարանալ
չոր — չորանալ
թարմ — թարմանալ
խոնավ — խոնավանալ
սև — սևանալ
բարձր — բարձրանալ
մանր — մանրանալ
ճերմակ — ճերմականալ
ծանր ն- ծանրանալ

56. Տրված ձայնարկություններից գոյականներ և բայեր (առարկա և գործողություն ցույց տվող բառեր) կազմի՝ր: Արմատների գրությունն ինչպե՞ս փոխվեց:

Օրինակ՝ թը՜շշ – թշշոց – թշշալ:

Բը՜զզ — բըզզոց — բըզզալ, դը՜ռռ — դըռռոց — դըռռալ, չրը՜խկ — չրըխկոց — չրխխկալ, ծի՜վ-ծի՜վ — ծվծվոց — ծվծվալ, բա ՜- բայուն – բայոլ, տը՜զզ — տըզզոց — տըզզոց, կը՜ռռ — կըռռոց — կըռռալ, թը՜խկ — թըխկոց — թըխկալ, մը՜ռռ — մըռռոց — մըռռալ, թի՜ռ —  թռոց – թռալ:

57. Թիվ և գործողության հատկանիշ ցույց տվող տրված բառերից (թվականներից և մակբայներից) բայեր կազմի՝ր և դրանց մեջ բայ կազմող մասնիկներն ընդգծի՝ր:

Երկրորդ — երկրորդել, երրորդ — երրորդել, չորրորդ — չորորդել, ուշ — ուշանալ, շտապ — շտապել, մոտ — մոտենալ, մերձ — մերձել, հեռու — հեռանալ, դանդաղ — դանդաղել, հաճախ — հաճախել, տասներորդ — տասներորդել, կրկին — կրկնել:

58. Գրավոր պատմի՝ր, թե մեծերն ի՝նչ հհտաքրքիր դեպք են հիշում քո մանկությունից:

59. Տրված տրմատներով ի՞նչ անել կամ ի՞նչ լինել հարցին պատասխանող բայեր կազմի՝ր և դրանց մեջ բայ կազմող մասնիկներն ընդգծի՝ր:

Նստ — նստել, սահ — սահել, վազ — վազել, կարդ — կարդալ, խաղ — խաղալ, տես — տեսնել, հագ — հագնել, փախ — փախնել, սառ — սառչել, թռնել, կպնել:

60. Նախադասությունների ճիշտ հաջորդականությունը գտի՝ր և տեքստը վերականգնի՝ր:

Այնտեղ այս ահավոր ծույլը փուշ, ճյուղ, կաթնախոտ ու տատասկ էր ուտում: Ձին գնաց ու պատմեց մարդուն: Ուղտը շատ ծույլ էր, մարդու մոտ աշխատել չէր ուզում ու աշխատանքից խուսափելու համար ապրում էր Ոռնացող անապատում: Հետո շունն ու եզը հերթով եկան: Ուղտը պատաս­խանեց.
– Ո՜ւզ, ո՜ւզ:
Ուղտը նրանց էլ միայն «ուզ» ասաց: Մի երկուշաբթի առավոտ ձին՝ թամբը մեջքին, սանձը բերանին, եկավ մոտն ու ասաց.
– Ո՝ւղտ, ա՝յ ուղտ, դո՝ւրս արի ու մեզ նման աշխատի՝ր:
Հենց այդ «ուզն» էլ նրան պատիժ դարձավ. դրանից մեջքին կուզ աճեց:

Ուղտը շատ ծույլ էր, մարդու մոտ աշխատել չէր ուզում ու աշխատանքից խուսափելու համար ապրում էր Ոռնացող անապատում: Այնտեղ այս ահավոր ծույլը փուշ, ճյուղ, կաթնախոտ ու տատասկ էր ուտում: Մի երկուշաբթի առավոտ ձին՝ թամբը մեջքին, սանձը բերանին, եկավ մոտն ու ասաց.
– Ո՝ւղտ, ա՝յ ուղտ, դո՝ւրս արի ու մեզ նման աշխատի՝ր:
Ուղտը պատաս­խանեց.
– Ո՜ւզ, ո՜ւզ:
Ձին գնաց ու պատմեց մարդուն: Հետո շունն ու եզը հերթով եկան: Ուղտը նրանց էլ միայն «ուզ» ասաց:
Հենց այդ «ուզն» էլ նրան պատիժ դարձավ. դրանից մեջքին կուզ աճեց:

62. Ընդգծված բազմիմաստ բառը նախադասության մեջ ի՞նչ իմաստով է գործածված (բացատրելու համար տրված բառերից մեկո՝վ փոխարինիր):

Արջը գլուխը բարձրացրեց:
Սարի գլխին ինչ-որ բան է փայլում:
Այս մարդը գլուխ չունի:
Գրքի առաջին գլուխը շատ հետաքրքիր էր:
– Իսկ ո՞վ էր ձեր գլուխը, – որոտաց զորավարը՝ դիմելով գլխիկոր զինվորներին:
Ինչ-որ մեկը թերթ է մոռացել պահարանի գլխին:
Գերանի գլխի՝ց բռնիր:

Խելք, մարմնի մաս, ղեկավար, կատար, ծայր, մաս, վրա:

Արջը մարմնի մասը բարձրացրեց:
Սարի կատարին ինչ-որ բան է փայլում:
Այս մարդը խելք չունի:
Գրքի առաջին մասը շատ հետաքրքիր էր:
– Իսկ ո՞վ էր ձեր ղեկավարը, – որոտաց զորավարը՝ դիմելով գլխիկոր զինվորներին:
Ինչ-որ մեկը թերթ է մոռացել պահարանի վրա:
Գերանի ծայրի՝ց բռնիր:

Քո կարծիքով, բառի հիմանական իմաստը ո՞րն է: Պատասխանդ փորձի՝ր պատճառաբանել:

63. Նախադասության ընդգծված բառերից յուրաքանչյուրն ի՞նչ հարցի է պատասխանում: Նախադասությունների կետադրությանն ուշադրություն դարձրո՝ւ և փորձի՝ր բացատրել:

Սուրդ կամ վահանդ նվիրի՝ր տղային:
Ամեն առավոտ անձամբ կերակրում էր իր թռչուններին և շներին:
Քամին ու ալիքը ընկերներ են:
Հենց ցանկապատի մոտ կանգնած էր մի վիթխարի վրան, որտեղից լսվում էր անպատմելի աղմուկ՝ վնգստոց, կազկանձ, ծղրտոց, փնթփնթոց, խռխռոց ու ճիչեր:
Մայրս, քույրս, Սոֆին, Ջեկին ու ես գնում ենք մի վանդակից մյուսը, տանում հաց, կաթ, միրգ ու մսի կտորներ:

64. Տրված բառերի իմաստները արտահայտի՝ր բառակապակցություններով:

Օրինակ՝ դարավերջ – դարի վերջը,
աշխատասենյակ – աշխատելու համար նախատեսված սենյակ:

Գառնարած — գառներ արածեցնող, բարեսիրտ — բարի սիրտ ունեցող, չարամիտ — չար միտք ունեցող, լեռնագագաթ — լեռան գագաթ, արա­գահոս — արագ հոսող, հարթավայր — հարթ վայր, աստղագիտություն — աստղերի մասին գիտություն:

Տնային աշխատանք (Գրականություն) 13.10.2022

Վիլյամ Սարոյան, Պատերազմ է հայտարարվել– վերլուծել պատմվածքը (ծավալը՝ կես էջից ավելի)

Այս պատմվածքում հանդիպեցի երկու մարդկանց, որոնք մտածելակերպով բացարձակապես նման չէին։ Առաջինը իրականությունը չընդունող էր, նա ուղղակի չէր կարողանում ընդունել այն փաստը, որ պատերազմ է սկսվել։ Իսկ երկրորդը ավելի շատ ռեալիստ էր, նա աշխարհը նայում էր և ընդունում էր այնպես, ինչպիսին նա կա։

Առաջին վախկոտ էր՝ նա չէր կարողանում ոչ մի ձև ընդունել այն գաղափարը, որ պատերազմ է ստեղծել։ Իսկ երկրորդը նույնպես տխուր էր, բայց չէր փորձում պատմություն սարքել այդ ամենից։ Նա փորձում էր ընդունել այդ ամենը, և ինչու և ոչ որևէ ելք գտնել։

Առաջինը չէր կարողանում մտներ ուրիշ մարդու դրության մեջ։ Նա չէր կարողանում հասկանալ, որ տղան դեռ շատ փոքր է և նա չի կարողանում հասկանալ, թե ինչ է պատերազմը։ Միգուցե դրանով տղան ուզում էր ուշադրություն գրավեկ կամ միգուցե այդպիսի բան էր անում, որ մարդիկ բացատրեյին նրան , թե ինչ է պատերազմը, բայց նրան ոչ ոք լուրջ չէր ընդունում։

Առաջինը, որպեսզի թաքնվեր իրականությունից, իր մեջ էր պահում բոլոր էմոցիանները և այդ իսկ պատճառով ամբողջ իր ջղայնությունը թափում էր ուրիշ մարդկանց վրա։ Նա ամեն ինչ գիտակցում էր, բայց չէր ուզում այդ ամենը ընդունել։

Դասարանական աշխատանք (Ֆիզիկա) 13.10.2022

Տևողությունը 10․10- 14․10 2022 թ․

Էլեկտրական հոսանքի ազդեցությունները կարող են լինել թույլ կամ ուժեղ, ունենալ իրենց քանակական բնութագիրը:

Էլեկտրական հոսանքը քանակապես բնութագրող ֆիզիկական մեծությունը կոչվում է հոսանքի ուժ:Հոսանքի ուժը ցույց է տալիս հողորդիչի լայնական հատույթով մեկ վայրկյանի ընթացքում անցնող լիցքի քանակը:Եթե կամայական հավասար ժամանակներում հաղորդչի լայնական հատույթով անցնում են լիցքի նույն քանակը, ապա ադպիսի հոսանքն անվանում են հաստատուն հոսանք:

Հաստատուն հոսանքի ուժը նշանակում են I  տառով:Հաստատուն հոսանքի ուժը դրական սկալյար մեծություն է, որը հավասար է հաղորդչի լայնական հատույթով հոսանքի ուղղությամբ t ժամանակում անցած q լիցքի հարաբերությանը այդ ժամանակին:

I=q/t,  Միավորների միջազգային համակարգում հոսանքի ուժի միավորը կոչվում է ամպեր(Ա), ի պատիվ ֆրանսիացի ֆիզիկոս Անդրե Ամպերի (1775-1836թ.): 

Հոսանքի ուժի միջոցով, եթե այն հայտնի է, կարելի է որոշել t ժամանակում հաղորդիչով անցնող լիցքի մեծությունը. q=I⋅t։

Մեկ կուլոնն այն լիցքն է, որն անցնում է հաղորդչի լայնական հատույթով 1 վայրկյանում, երբ հոսանքի ուժը հաղորդչում  1Ա է: 

DOC000697281

Հոսանքի ուժը չափում են հատուկ սարքի՝ ամպերաչափի  միջոցով: 

Ամպերաչափի պայմանական նշանն է`

Ամպերաչափը միացնում են հաջորդաբար էլեկտրական շղթայի այն բաղադրիչին, որի հոսանքի ուժը պետք է չափեն:

Ամպերաչափի «+» սեղմակը անհրաժեշտ է միացնել այն հաղորդալարի հետ, որը գալիս է հոսանքի աղբյուրի դրական բևեռից, իսկ «» նշանով սեղմակը՝ այն հաղորդալարի հետ, որը գալիս է բացասական բևեռից:

Թեմատիկ հարցեր և խնդիրներ՝

1․ Որքա՞ն է նկարում պատկերված ամպերաչափի չափման սահմանը: 

100Ա

2․ Հաշվեք կայծակի տևողությունը, եթե 18000Ա հոսանքի ուժի դեպքում կայծակի խողովակի ընդլայնական հատույթով անցնում է 40 Կլ լիցք:

Տրված է

q = 40Կլ |t = q/l = 40/18000 = 0,002

l = 18000Ա |

_______________

t = ?

3․ Որոշեք էլեկտրական սարքում հոսանքի ուժը, եթե 5 րոպեում նրանով անցել է 400 Կլ լիցք:

t = 5ր |l = q/t = 400/5 = 80Ա

q = 400Կլ |

—————

l = ?

4․ Որքա՞ն ժամանակում շիկացման թելիկով կտեղափոխվի 48 Կլ լիցք, եթե հոսանքի ուժը նրանում 1.5 Ա է:

q = 48Կլ |t = q/l = 48/1.5 = 32

l = 1.5Ա |

—————
t = ?

5․ Ի՞նչ սարքերից է կազմված նկարում պատկերված էլեկտրական շղթան:

Նկարում պատկերված էլեկտրական շղթան կազմված է վոլտաչափ, մարտկոցից և սպառիչից։

6․ 40 վայրկյանում քանի՞ էլեկտրոն կանցնի վոլֆրամե հաղորդալարի լայնական հատույթով, եթե նրանում հոսանքի ուժը 4.8 Ա է:

t = 40վ |q = tl = 40 * 4.8 = 192

l = 4.8Ա |

—————

q = ?