Գործնական քերականություն (258, 275, 276, 285):
258.Կետերի փոխարեն գրի´ր հնչյուն, թնդյուն, շառաչյուն և հնչուն, թնդուն, շառաչուն բառերը:
Իմ մանկության օրերին հորդահոս ու շառաչուն գետ եմ տեսել:
Լեռներում միայն թնդուն արձագանքր մնաց:
Ուշադիր լսում էի քո երգի ամեն մի հնչյուն:
Մանկան հնչուն ծիծաղը վարակեց մեծերին:
Այդ մարտի թնդյունը լսվում էր բավական հեռվում:
Ինձ կանչեց-բերեց մեր գետի շառաչյուն:
275.Տրված բառերն ու բառակապակցություններն ավելացրո´ւ նախադասություններին և կետադրի´ր:
1)Ոչ մի նոր բան չկար գրքում:
Կարճ ասած, ոչ մի նոր բան չկար գրքում։
2)Հենց քեզ ենք ուղարկելու ճամբար:
Այո´, հենց քեզ ենք ուղարկելու ճամբար։
3)Լավ դուրս եկանք անհարմար վիճակից:
Մեր մեջ ասած, դուրս եկանք անհարմար վիճակից
4)Ձեռնոցներս դպրոցում եմ մոռացել:
Վա՜յ, ձեռնոցներդս դպրոցում եմ մոռացել
5)Եղած չեղածը մի օրվա գործ չէ՞:
Մե՜ծ բան, եղած չեղածը մի օրվա գործ չէ՞:
6)Շատ մի´ մտածիր, ելքը կգտնենք:
Ոչինչ, շատ մի մտածիր, ելքը կգտնենք։
Բառեր — Վա՜յ, մե՜ծ բան, այո´, կարճ ասած, ոչինչ, մեր մեջ ասած:
276.Մի տոնակատարության մասին մանրամասն պատմի´ր (չմոռանաս կարևոր պահերը, մարդկանց նկարագրել, քո և ուրիշների վերաբերմունքի մասին գրել):
Զատիկ
Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ։ Այդ օրը մարդիկ շատ բարի են լինում։ Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկված ձուն համարվում է Հարության և նոր կյանքի խորհրդանիշ:Մարդիկ հիմնականում ներկում են ձվերը կարմիր գույնով։ Կարմիր գույնը խորհրդանշում է Հիսուսի արյունը։ Նաև պատրաստում են բրնձով ու չամիչով փլավ, գինի և ձուկ։ Բրինձը խորհրդանշում է աշխարհիկ մարդկանց, իսկ չամիչը՝ առաքյալներին կամ բրինձը խորհրդանշում է ժողովրդին, իսկ չամիչը` հոգևորականներին: Գինին Քրիստոսի արյան խորհրդանիշն է: Ինչ վերաբերում է ձկանը, նրա մեջքի վրա կա մի ոսկրային հատված, որը խաչաձև է: Իսկ երկրորդը՝ ձուկը համարվում է համր կենդանի: Առաջ, երբ քրիստոնյաներին հալածում էին, նրանք իրար հանդիպելիս ձուկ էին նկարում, որ ցույց տան՝ քրիստոնյա են, չեն մատնի մեկը մյուսին։ Այդ օրը մարդիկ գնում են եկեղեցի։ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը Հայ Եկեղեցին նշում է հիսուն օր շարունակ՝ մինչև Հոգեգալստյան տոն (Պենտեկոստե): Այս ընթացքը կոչվում է Հինանց շրջան կամ Հինունք, որը ծագում է «հիսունք» բառից: Ես սիրում եմ զատիկը։ Սիրում եմ այն պահը երբ ընտանիքով հավաքվում ենք մի սեղանի շուրջ և սկսում ենք ձվերով կռվել։
- Կետերը փոխարինի´ր տրված բառերից մեկով:
Հուշերով տարված՝ բոլորովին մոռացել էր հոտն էլ, շներին էլ:
Բոլորովին չէր հիշում, թե որտեղ էր տեսել այդ դեմքը:
Ունեցած-չունեցածը ամբողջովին կտակեց փոքր թոռանը:
.Ամենևին մոտ չթողեց որևէ մեկին:
Աչքերից երևում էր, որ պատմածներիս բոլորովին չի հավատում:
Ամենևին լավ չէր զգում:
Հումորի զգացումդ լրիվ կորցրել ես:
Ծերությունից լրիվ.մանկացել էր:
Լրիվ, ամբողջովին, բոլորովին, ամենևին: