Լաբորատոր փորձեր՝ <<Աղաթթվի քիմիական հատկությունները>>
Փորձ 1. Հայտանյութերի (մեթիլնարնջագույն, լակմուս, ֆենոլֆտալեին) գույնի փոփոխությունը թթվային միջավայրում:
Փորձ 2. Ցինկի քլորիդի ստացումը`տեղակալման ռեակցիայի օգնությամբ` ցինկի և աղաթթվի փոխազդեցությամբ: Գրեք Ձեր կողմից իրականացրած ռեակցիայի հավասարումը և որոշեք.
Zn + 2HCl + ZnCO2 + H2
2Al + 6HCl + 2bCO5 + 3H2
Mg + 2HCl + MgCl2 + H2
ա) ռեակցիայի հետևանքով ստացված աղի զանգվածը (գ)
բ) անջատված ջրածնի ծավալը (լ․ ն․ պ․), եթե փորձի համար վերցրել եք mգ մետաղ:
Փորձ 3. Իրականացրեք չեզոքացման ռեակցիա նատրիումի հիդրօքսիդի և աղաթթվի միջև: Գրեք համապատասխան ռեակցիայի հավասարումը և որոշեք ռեակցիայի հետևանքով ստացված աղի՝ նատրիումի քլորիդի զանգվածը (գ), եթե փորձի համար օգտագործել եք նատրիումի հիդրօքսիդի 10գ 10%-անոց լուծույթ:
Փորձ 4. Իրականացրեք փոխանակման ռեակցիա նատրիումի հիդրոկարբոնատի (խմելու սոդա) և աղաթթվի միջև: Գրեք ընթացող ռեակցիայի հավասարումը և հաշվեք ռեակցիան իրականացնելու համար անհրաժեշտ նատրիումի հիդրոկարբոնատի զանգվածը, որպեսզի ռեակցիայի հետևանքով անջատվի 0,05մոլ ածխաթթու գազ: