Դիջիթեք․ Անիմեների մասին💫✌

Այսօր գնացինք քոլեջ և մեզ քոլեջի ուսանողները պատմեցինք անիմեների մասին։ Շատ հետաքրքիր էր։ Պատմեցին հետաքրքիր փաստեր անիմեների մասին։ Թե ինչ առանձնահատկություններ ունեն։ Նրանք ունեն հետաքրքիր և տարբերվող մազեր։ Նրանք գրաֆիկը շատ հետաքրքիր ձևով է պատրաստված, իսկ պերսոնաժների շարժումները մանրկրկիտ արված է։ Անիմեների սյուժետը նույնպես շատ հետաքրքիր է։ Նաև խոսացինք և առաջարկեցինք, թե ինչ կարելի է ավելացներ անիմեների մեջ

Ձմեռային Ճամբար 2021 — օր 13🧶👐🏻

Այսօր հինգշաբթի օր էր։ Օրը անցավ շատ լավ։ Առաջին ժամին մեզ մոտ մետաքսագործություն էր։ Անյտեղ տպեցինք և պատրաստեցինք սթիքերներ։ Ժամը 11:00 -ին մեզ մոտ եկավ հյուր՝ Նանեյի Մայրիկը։ Նա պատմեց մեզ թաղիքագործության մասին, թե ինչպես են թաղիքագործության շնորհիվ տարբեր բաներ պատրաստում և այլն։ Թաղիքագործության մեզ հարկավոր էր՝ հատուկ բարակ ասեղ, սպունգ և ոչխարի բուրդ(տարբեր գույների)։ Վերցնում ենք բուրդը և ասեղով սկսում ենք այն խփել տենց ասած, խփում ենք այնքան ժամանակ մինչև բուրդը ընդունի մեր ուզած տեսքը։ Հետո կարող ենք ավելացնել տարբեր մասնիկներ նույն տեխնիկայով։ Մասնիկները նույնպես խփելով ենք ամրացնում մեր էսքիզին։ Ես պատրաստեցի պանդաարջ(եթե սա իմ հորինված կենդանին է😅)։ Ինձ շատ հետաքրքիր էր այն պատրաստելը։ Թաղիքագործեցինք մոտավորապես երկու ժամ։ Հետո գնացինք հաց ուտելու։ Վերջում գնացինք ֆիզկուլտուրայի։

ՕՐՎԱ ՆԿԱՐՆԵՐ🖼

Ձմեռային Ճամբար 2021 — օր 12🍨💕

Այսօր երեկշաբթի օր էր։ Սկզբից գնացինք երգի։ Հետո գնացինք յոգայի։ Յոգայի դասընթացում պարապեցինք և խաղացինք տարբեր խաղեր։ Երրորդ, չորորդ ժամերում մեզ մոտ ընտրություն էր։ Հետո գնացինք հաց ուտելու։ Վերջում խաղացինք հետաքրքիր խաղ։

Ձմեռային Ճամբար 2021 — օր 10🌠🌡

Այսօր ուրբաթ օր էր։ Օրը անցավ շատ լավ և լի արկածներով։ Սկզբից մենք հավաքեցինք փող պիցցա պատրաստելու համար։ Հավաքելուց հետո գնացինք մոտակա խանութը և գնեցինք մեզ պետքական մթերքները՝ լոշիկներ, կետչուպ, երշիկներ, պանիր և հյութ։ Վերադարձանք դպրոց և սկսեցինք մեր պիցցան պատրաստելը։ Ընդհանուր պատրաստեցինք վեց պիցցա։ Պիցցան մեզ մոտ հիմնականում երշիկով էր։ Մոտավորապես քսան րոպեից պիցցաները արդեն պատրաստեին և մենք նստեցինք սեղանի շուրջ և սկսեցինք համտեսել։ Պիցցաները ստացվել էին շատ համեղ։ Համեղ պիցցան ուտելուց հետո գնացինք աստղացուցարան։ Աստղացուցարանը գտնվում էր mskh մեդիակենտրոնում։ Աստղադիտարանում շատ հավես էր։ Սովորեցինք և նոր փաստեր իմացանք արեգակնային համակարգի մասին։ Իմացանք նոր հետաքրքիր և զարմանալի փաստեր։ Աստղացուցարանում անցկացրեցինք լավ ժամանակ և եկանք դպրոց։ Հաց ուտելու ժամից հետո գնացինք մեդիաուրբաթի։ Ահա այսպես անցավ օրը։

ՕՐՎԱ ՆԿԱՐՆԵՐ🖼

Ձմեռային Ճամբար 2021 — օր 9⛄🌨

Այսօր հինգշաբթի օր էր։ Ինչպես բոլոր օրերը այս լրը նույնպես շատ հետաքրքիր էր։ Սկզբից ընդհանուր պարապունքին պատրաստվեցինք մեդիաուրբաթին։ Հետո գնացինք քոլեջ։ Այնտեղ քոլեջի սովորողները մեզ սովորեցրեցին ծագրաստել Flipbook: Flipbook-ը՝ անիմացիա է, որտեղ անիմացիան նկարում թղթի վրա։ Սկզբից թուղթը կտրեցինք և բաժանեցինք մի քանի մասերի և հետո սկսեցինք նկարել այդ թղթերի վրա։ Երբ բոլոր կադրերը պատրաստ էին ամրացրեցինք և մեզ մոտ ստացվեց շատ հետքրքիր անիմացիա։ Հետո մեզ մոտ ընտրության ժամ էր։ Ընտրության ժամօց հետո գնացինք թվային գռաֆիկի Ընկեր Մերիի մոտ։ Այնտեղ մենք նկարեցինք մեր հորինված կերպարները։ Կերպարներից որոշեցինք նկարել արդեն ծրագրի մեջ։ Ահա այսպես անցավ անցավ օրը։

ՕՐՎԱ ՆԿԱՐՆԵՐ🖼

Դիջիթեք․ Սովորողը սովորեցնող նախագիծ․ Պատրաստում ենք Flipbook-էր✨🎞

Բարև բոլորին։ Այսօր կատարել ենք սովորողը սովորեցնող նախագիծ, որտեղ քոլեջի ուսանողները սովորեցնում էին մեզ պատրաստել Flipbook: Flipbook-ը՝ անիմացիա է, որտեղ անիմացիան նկարում թղթի վրա։ Սկզբից թուղթը կտրեցինք և բաժանեցինք մի քանի մասերի և հետո սկսեցինք նկարել այդ թղթերի վրա։ Երբ բոլոր կադրերը պատրաստ էին ամրացրեցինք և մեզ մոտ ստացվեց շատ հետքրքիր անիմացիա։Ընկերներիս հետ պատրաստեցինք շատ հետաքրքիր անիմացիաներ։

Ձմեռային Ճամբար 2021 — օր 7🎄✨

Այսօր երեքշաբթի օր է։ Օրը անցավ սովորական և հետաքրքիր։ Առաջին ժամում մեզ մոտ երգ էր։ Երկրորդ ժամում մեզ մոտ յոգայի դասընթաց էր։ Երրորդ և չորորդ ժամերում՝ ընտրություն: Վերջին ժամին գնացինք քոլեջ և մեզ այնտեղ քոլեջի սովորողները պատմեցինք անիմեի մասին։ Իդեպ այսօր եկել էր ձյուն։

ՕՐՎԱ ՆԿԱՐՆԵՐ🖼

Սովորողը սովորեցնող նախագիծ․ Պատրաստում ենք գազարի և դդմի չիր🎃🥕

Այսօր պատրաստեցինք գազարի և դդմի չիր։ Առաջին հերթին մաքրեցինք գազարը և դդումը։ Այնուհետև այն կտրտեցինք։ Հետո տարայի մեջ լցրեցինք կես կիլոգրամ շաքարավազ և կափացրեցինք մի քանի կաթիլ կիտրոնի հյութ։ Այդ ամենը տարանք եռացնելու։ Մի փոքր եռացնելու հետո գազարը և դդումը լցնում ենք այդ տարայի մեջ և խառնում ենք։ Այն թողնում մոտավորապես մեկ օրով։ Երբ պատրաստ է տանում ենք այն չորացնելու։ Մենք տարանք և դրեցինք գազարը և դդումը ցանցերի վրա։ Դրեցինք այն ջերմոցում։ Չորանալուց հետո չիրը արդեն պատրաստ է։

Դիջիթեք․ Սովորողը սովորեցնող նախագիծ․ Պատրաստում ենք ծամակալներ👧🏻

Այսօր պատրաստեցինք թրենդային ծամակալներ։ Պատրաստեցինք այն կտորի միջոցով։ Վերցրեցինք պատրաստի կտոր և այն հավասար ծալեցինք։ Դրանից հետո կարեցինք կարե մեքենայի միջոցով։ Ռեզինը անցկացրեցինք այդ կտորի միջով, այնպես, որպեսզի առաջանան ալիքի պես բաներ։ Հետո այն ամրացրեցինք։ Ահա ստացվեց շատ գեղոցիկ ծամակալ։

Տեսանյութեր🎥🎬👀