1)Ի՞նչ գիրք ես կարդում կամ արդեն կարդացել(վերնագիրը, հեղինակի անունը):

Ես կարդացել եմ <<Հարրի Փոթերը և գաղտնիքների սենյակը>> պատմվածքը։ Հեղինակը՝ Ջոան Ռուլինգ։ Նաև կարդացել շատ փոքրիկ պատմվածք, որը կոչվում է Լուցկիներով աղջիկը։ Հեղինակը՝ Հանս Քրիստիան Անդերսեն։

2)Քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը:

<<Հարրի Փոթերը և գաղտնիքների սենյակը>> գրքի հետևում գրված էր մի նախադասություն, որը ես հավանեցի։ Հարրի,  ավելի շատ մեր կատարած ընտրությունն է ցույց տալիս՝ ով ենք մենք իրականում քան մեր կարողությունը։

<<Լուցկիներով աղջիկ>> պատմվածքի  մեջ ինձ դուր եկավ այս հատվածը։ Ու նա հապշտապ չխկացրեց բոլոր լուցկիները, որ մնացել էին տուփի մեջ՝ ահա թե ինչքան էր նա ուզում տատիկին պահել իր մոտ: Ու լուցկիներն այնքան շլացուցիչ բռնկվեցին, որ շրջակայքը ցերեկվանից էլ լուսավոր դարձավ: Տատիկն իր ողջ կյանքի ընթացքում երբեք չէր եղել այդքան գեղեցիկ ու վեհաշուք: Նա աղջկան իր գիրկն առավ. լույսի և ուրախության ցոլքի մեջ նրանք բարձրացան վերև՝ այնտեղ, որտեղ ոչ սով կա, ոչ ցուրտ, ոչ վախ. նրանք բարձրացան այնտեղ, որտեղ Աստված է:

3)Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց:

Հարրի Փոթեր և գաղտնիքների սենյակ

Հարրի Փոթեր – ազնիվ, բարի։

Ռոն Վիզլի —  բարի և մի փոքր վախկոտ։

Հերմիոնա Գրեյնջեր- խելացի, գեղեցիկ, ազնիվ։

Պրոֆեսոր Լոքհարթ – ինքնասեր, վախկոտ։

Ալբուս Դամբլդոր  — իմաստուն, ծեր։

Թոմ Ռիդլ – մարդասպան, գոռոզ։

Դոբի – բարի, օգնական։

Լուցկիներով աղջիկը

Աղջիկ – խեղճ, աղքատ։

Գրի՛ր կարծիք կարդացածդ գրքի մասին:

Հարրի Փոթերը և գաղտնիքների սենյակը։

Ամառային արձակուրդները ավարտվեցին և Հարրի Փոթերը վերադարձավ Հոգվորթս։ Դղյակի պատերին հայտնվող սպառնալի գրությունները զգուշացնում են, որ Գաղտնիքների սենյակը կրկին բացվել է։ Ուսուցիչները և աշակերտները սկսում են ապրել մշտապես սարսափի մեջ։ Հարրին իր ընկեր Ռոնի հետ գտնում է Գաղտնիքները սենյակը։ Գաղտնիքների սենյակում  նա հանդիպում է Թոմ Ռիդլին, որը նախկինում եղել է Վոլան դե Մորտը։ Հարրի Փոթերը հաղթում է Թոմ Ռիդլնին։

 

Լուցկիներով աղջիկը։

Աղջկա հայրը ստիպել էր, որպեսզի աղջիկը  գնա լուցկիներ վաճառի։ Աղջիկը  չվաճառեց նույնիսկ  մեկ լուցկի։ Նա նստեց մի շենքի դիմաց և սկսեց քիչ քիչ լուցկիներ վառել, որպեսզի  տաքանա։ Երբ վառվում էին լուցկիները նա տեսնում  էր այն ինչ – որ նա ցանկանում էր։ Մեկ էլ մի լուցկի  վառեց և տեսավ իր սիրելի տատիկին։ Նա վառեց բոլոր լուցկիները, որպեսզի տատիկը չգնա։ Նա նստեց իր տատիկի գիրկը և գնաց Աստծո մոտ։ Առավոտյան գտան աղջկա մարմինը, որը ժպտում էր։ Ու ոչ ոք չգիտեր, թե ինչպիսի հրաշքներ է նա տեսել, ինչ գեղեցկության մեջ են նա ու տատիկը միասին դիմավորել Նոր Տարին…

 

 

Գիրքը կարդալու ընթացքում կամ հետո կատարի՛ր հետևյալ առաջադրանքները՝

  • Ի՞նչ գիրք ես կարդում կամ արդեն կարդացել(վերնագիրը, հեղինակի անունը):

Ես կարդացել եմ <<Հրաշք>> գիրքը։ Հեղինակը Ռաքել Պալաթիո։

  • Քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը:

Բախտը ժպտաց և ճակատագիրը ծիծաղեց, երբ նա մոտեցավ օրորոցիս․․․

  • Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց:

Օգի Փուլման , ծվել էր դեմքի շեղումներով։ Բարի և ընկերասեր էր։

Վիա Օգիի քույրը։ Նա գերազանց սովորում էր դպրոցում և նա ամաչկոտ էր։

Սամր Օգիի ընկերուհին, նույնպես բարի և ընկերասեր։

Ջեքը Օգիի ընկերն է։ Չարաճճի է, չի սիրում սովորել և չի սիրում դպրոցը։

Ջուլիանը Օգիի հակառակորդն էր։ Սակյն նա ուներ բարի սիրտ և ներողություն խնդրեց Օգիին իր արաքների համար։

  • Գրի՛ր կարծիք կարդացածդ գրքի մասին:

Այդ գիրքը մի տղայի մասին էր, որը ուներ պրոբլեմ դեմքի հետ: Նրա անունը Օգի էր: Նա չէր ուզում գնալ դպրոց, քանի որ մտածում էր, որ բոլորը նրա վրա կծիծաղան, սակայն նրա մայրը համուզեց և Օգին գնաց դպրոց: Օգին քիչ-քիչ  հարմարվում էր դպրոցին: նա ծանոթացավ իր ընկերների հետ Սամրի և Ջեքի հետ: Տարեվերջին ոչ բոոլորին հանձնում էին մրցանակներ որպես լավագույն աշակերտները և անսպասելի Օգիին տվեցին մրցանակ որպես ամենաբարի և ամենախելացի տղան դպրոցում: Այս գիրքը ինձ շատ դուր եկավ քանի, որ այն շատ հետաքրքիր էր։