Monthly Archives: Октябрь 2020
Ասույթների զինանոց (Հայոց լեզու)
Սոցիալական ցանցերում, տարբեր կայքերում որոնում ենք ասույթներ (լավ կլինի՝ դրանք լինեն ոգևորող, հաղթանակի, կամքի, պայքարի մասին) , որոնք
Ստեղծվել են այս օրերին ու արդեն հասցրեն են տարածվել, հայտնվել տարբեր տեղերում՝ սոցցանցեր, այլ կայքեր, գովազդներ, հաղորդումներ:
Հաղթանակները հեշտ չեն տրվում.
Արցախը Հայաստանն է և վերջ
• Վաղուց էին ստեղծվել, սակայն այս օրերին համապատասխան լինելով՝ տարածվել են համացանցում, այլ վայրերում ու էլի դարձել հայտնի (քեզ կարող են օգնել ընտանիքիդ անդամները):
Միասնություն՝ ահա գրավականը հաղթանակի։
Հաղթողին խաղաղությունը ձեռնտու է, իսկ պարտվողին՝ ուղղակի անհրաժեշտ։
Հաղթում են միայն նրանք, ովքեր մարտնչում են։
Մարդիկ ծնված են հաղթանակների, այլ ոչ թե պարտությունների համար։
Եթե կորցնենք Արցախը, մենք կշրջենք հայ ժողովրդի պատմության վերջին էջը…
Յուրաքանչյուր ժողովրդի հաղթանակ առաջին հերթին ազգային համախմբվածության արդյունք է, որ պիտի կառուցված լինի խելամիտ հաշվարկների վրա:
Զինվորը զինվոր է, երբ ունի պետական մտածողություն:
Զինյալը երբեք չպետք է բավարարվի նրանով, ինչ արդեն գիտե: Ավելին, զինյալը պետք է մանրամասն ուսումնասիրի յուրաքանչյուր իրավիճակ և խուսափի ընդհանրացումներին վստահելուց:
Լրացուցիչ աշխատանք (Աշխարհագրություն)



Լրացուցիչ Կրթություն (Հայոց Լեզու)
Լրացուցիչ կրթություն
Հայոց լեզվի հաջորդ դասաժամի համար
Հիշի´ր, թե վերջին շրջանում որ գոյականներն են հաճախ հասնում ականջիդ: Ընտրի´ր դրանցից երեքն ու հոլովիր:
- Ուղղական-պատերազմ
- Տրական-պատերազմին
- Բացառական-պատերազմից
- Գործիական-պատերազմով
- Ներգոյական-պատերազմում
- Ուղղական-դաս
- Տրական-դասին
- Բացառական-դասից
- Գործիական-դասով
- Ներգոյական-դասում
- Ուղղական-կորոնավիրուս
- Տրական-կորունավիրուսին
- Բացառական-կորունավիրուսից
- Գործիական-կորունավիրոցով
- Ներգոյական-կորունավիրուսում
Զանգվածի և երկարության չափման միավորներ

Հնադարյան ժամանակներում մարդը ստիպված էր կամաց-կամաց նվաճել ոչ միայն քանակի արվեստը, այլ նաև չափսերի: Երբ նախնադարյան մարդը փորձում էր գտնել իր համար քարանձավ, նա ստիպված էր չափել իր թաքստոցի երկարությունը, լայնությունը և բարձրությունը։ Դրա համար մարդը չափում էր մարմնի տարբեր մասերով։Օրինակ՝ Ռուսաստանում օգտագործում էին երկու տեսակի սաժեն` թափային և շեղ։Փոքր երկարություններ չափելու համար օգտագործվում էր բութ մատի հոդի երկարությունը։Հռոմում 1 մղոնը հավասար է 1488մ, իսկ Ֆլորենցիայում`1633մ: Արաբները որպես երկարության միավոր օգտագործում էին մազի երկարությունը` պոկված էշի դեմքից: Եգիպտական բուրգերի կառուցողները երկարության չափանմուշ էին համարում արմունկը (կանգուն): Հնդկաստանում երկարության միավոր էր դհանուշ – աղեղի երկու ծայրերի միջև ընկած հեռավորությունն է (1 դհանուշը=183սմ): Հիմա բոլոր պետությունները ստացել են այդ միակ և ընդհանուր չափանմուշի պատճենները, որոնց հետ համեմատելով էլ պատրաստվում են այն բազմապիսի մետրերը, որորոնք օգտագործում ենք չափումներ կատարելիս:
Կատարում են առաջադրանքներ (Հայոց Լեզու)
- Շարունակում ենք կատարել առաջադրանքները:
- Գրի՛ր, թե ի՛նչ հարցի են պատասխանում և ի՛նչ են ցույց տալիս ուղղական հոլովով դրված, ընդգծված բառերը:
- Եղբայրը կամաց դուրս եկավ ու դուռը փակեց:
- —Եղբա՛յր ջան, ինձ էլ տար քեզ հետ,- խնդրեց փոքրիկը:
- Նրա եղբայր Տիգրանը ձևացրեց, թե չի լսում:
- Սուլելով հետևից եկողն էլ եղբայրն է:
- Երկու եղբայր ունի:
- Երեխան բողոքում էր, թե ինքը եղբայր շատ է սիրում, բայց չունի:
- Փորձի´ր բացատրել, թե ի՞չ են ցույց տալիս տրական հոլովով դրված, ընդգծված գոյականները:
- Վերջապես մոտենում ենք տաճարին:
- Զանազան ուտեստներով զարդարված սկուտեղը մատուցեց հյուրին:
- Աթոռներ չկային. սեղանը մոտեցրեց բազմոցին:
- Շատ տարիներ հետո հասավ փնտրած ամրոցին:
- Ձեռքի բաժակը տվեց հորը:
- Ուզում էր լարի ծայրը հասցնել սյունին:
- Գրի՛ր, թե ի՛նչ հոլովով են դրված և ի՛նչ ընդհանուր իմաստ ունեն ընդգծված բոլոր բառերը:
- Փոքրիկը պահել էր հյուրի կոշիկները:
- Ընկերոջ կրիան պահում էր իրենց տանը:
- Մոր պայուսակը չբացած էլ իմանում էր, թե մեջն ի՛նչ կա իր համար:
- Միրգը հորեղբոր այգուց են բերում:
- Սեղանի ոտքն է դարձրել խաղալիք:
- Հոր ամբողջ ունեցվածքը մնաց կրտսեր որդուն:
- Գրի՛ր, թե ի՛նչ հարցի են պատասխանում և ի՛նչ են ցույց տալիս ընդգծված, գործիական հոլովով դրված բառերը:
- Մի ամսով էր գնացել, բայց տարով մնաց:
- Գնացքն անցնում էր լայնատարած դաշտով:
- Ամեն ինչ սիրով ու պատրաստկամությամբ է անում:
- Ընկերներով հավաքվել են մեկի տանը:
- Մի պատրվակով տնից դուրս եկավ:
- Ճանապարհը մի կիլոմետրով էլ երկարեց:
- Փորձի´ր բացատրել, թե ի´նչ են ցույց տալիս գործիական հոլովով դրված ընդգծված գոյականները:
- Ծերուկը երկաթե ձողով գրում էր կավե սալիկի վրա:
- Արտում մի մարդ կար, որ խոտ էր քաղում մանգաղով:
- Բահով էր փորել այդ հսկա փոսը:
- Այն նկարը կարծես թութակի պոչով է նկարել:
- Ուզում ես այս ամուր պատը փոքր քլունգով քանդե՞լ:
- Տաբատի վրայի բիծը սպունգով ու օճառով մաքրեց:
- Առաջադրանքները կատարելուց հետո հոլովում ենք տարբեր գոյականներ:
- Գրի՛ր, թե ի՛նչ հարցի են պատասխանում և ի՛նչ են ցույց տալիս ուղղական հոլովով դրված, ընդգծված բառերը:
Տարբերակ 1
- Ուղղական (ո՞վ, ի՞նչ)
- Տրական (ո՞ւմ, ինչի՞ն)
- Բացառական (ումի՞ց, ինչի՞ց)
- Գործիական (ումո՞վ, ինչո՞վ)
- Ներգոյական (ո՞ւմ մեջ, ինչո՞ւմ, ինչի՞ մեջ)
Տարբերակ 2
- Ուղղական (ո՞վ, ի՞նչ)
- Սեռական (ո՞ւմ, ինչի՞)
- Տրական (ո՞ւմ, ինչի՞ն)
- Հայցական (ո՞ւմ, ի՞նչը)
- Բացառական (ումի՞ց, ինչի՞ց)
- Գործիական (ումո՞վ, ինչո՞վ)
- Ներգոյական (ո՞ւմ մեջ, ինչո՞ւմ, ինչի՞ մեջ)
Լրացուցիչ Կրթություն (Գրականություն)
Ջրհորի մոտ
…Էս, ինչ որ պատմում եմ – Ավստրու կողմն էր: Շաբթից ավելի առավոտ, իրիկուն կռվում էինք: Ցերեկը հանգստանում էինք շոգի պատճառով— առավոտ, իրիկուն կրակում… Մին ավստրիացիք էին առաջ գալի, մին մենք էինք վրա տալի, բայց միշտ էնպես էր ըլում, որ մնում էինք էլի մեր տեղերում, մեր հին դիրքում: Բա՜ց, դուրան տեղ էր. հերիք էր գլուխներս բարձրացնեինք, իրար տեսնում էինք, իսկ դորբինով հո ոնց առաջիդ: Մեր ու ավստրացոց արանքին մի տուն կար միայն, մի մեծ տուն, երկու հարկանի, կտուրը երկաթած: “Կալվածատիրոջ տունն է”, ասում էին. նրա դաչան էր, ինչ… Առաջին էլ պարտեզ կար, սիրուն ճաղավոր պարիսպներով: Էնքան մոտիկ էր, որ ամեն ինչ տեսնում էինք: Դրա մոտ էլ ջրհոր կարերկար փետով (էն, որ ռուսները ժուրավլ են ասում): Ինչքա՜ն էինք ծիծաղում էդ փետի վրա… Էդտեղ կռվից ամեն բանտունը, ծառերը, ախպեր, կուչ են եկել, կարծես ուզում են թաքնվել, բայց էդ փետը — էդ ժուրավլը մեն—մենակ տնկվել է դաշտի մեջ ու դունչը մեկնել երկինք: “Աղոթում է”,— ասում էին տղերքը: “Չէ, մեզանից խռովել է, գանգատ է անում աստծուն”: Մի քանիսն էլ թե “Մեզ բանի տեղ չի դնում. ինչքան ուզում եք կրակեցեք, ինձ բան չեք անի, ասում է”: Ու մենք կրակում ենք, մին—մին էլ հանաքով նշան էինք բռնում, բայց նրա համար հե՛չ… Ու էսպես շաբաթից ավելի… կրակում ենք, կրակում, բայց արևը բարձրանում էր թե չէկրակոցը երկու կողմից էլ դադարում էր: Կռիվը կռիվ, էդ արևն էլ մի կողմից էր նեղում մեզ: Բաց դաշտ, ամառվա շոգ օր… ջուր էլ չկա: Մի բոչկա ջուրը, խնայելով խմում ենք, երկու օր. օրական մի բակլաշկաոնց որ ուղտին գդալով ջրես… Մի օր էլ, ըհը՛, ջուր չկա… բոչկեն էլ է հատել, բակլաշկաներն էլ… Ծարավից տղերանց բերանը բաց էր մնացել հավի պես… Լեզուներս կպել, չորացել է… Գիտեք էլի, երբ մարդ ծարավ է, ոնց է ըլնում… “Այ, մի քիչ ջուր հա՜” ասում ենք իրար: Բայց ո՞րտեղից… Բոչկեն գնացել էր ու մի օր էր չկար: Բռնվե՞լ էր, ձի՞ն էր ընկել, ի՞նչ էր պատահել, չկա՛ր… Մեր բախտից ավստրացիք էլ չեն շարժվում, թե չէ մի հա՛յ անեին իրենց գերի էինք… Էնպես էինք թուլացել: Մենակ մենք չենք էդպես, մեր վաշտապետն էլ պակաս չի մեզնից: Տեսնում ենք շուտ—շուտ ավստրացոց կողմն է նայում, պռոշները չպպցնում է ու“չորտ վազմի,— ասում է,— ե՞րբ պիտի ջուր բերեն”: Դա բեղերը նոր ծլած տղա էր, ռուս ստուդենտ, բերել էին աֆիցեր: Լավ տղա էր, հասկացող, հանաքչի. իրան էլ Վասիլի Վլասիչ էին ասում: Դա նայեց, նայեց ավստրացոց կողմը, մին էլ թե “չորտ վազմի, գոնե էս ջրհորը մոտիկ ըլեր”… Մենք էլ նայում ենք ջրհորին ու զարմանում, որ ջուրն էսքան մոտիկ է ու անկարելի հեռու: Ծարավ մարդիկ ու ջրհո՜ր… Նայում ենք ոնց որ սովածը հացին:
—Բա ջուրն էսքան մոտիկ ըլի ու մենք էսպես ծարա՜վ,— ասում է տղաներից մինը:
—Էդ ասի է՜,— տնքում են տղերքը:
Իսկ մեր վաշտապետը պռոշները չպպացնում է ու շարունակ“Չորտ վազմի, չորտ վազմի…”; Տեսնում ենք, խեղճը ինքն էլ է տանջվում ծարավից: Խոսում ենք, մին էլ տղաներից մինը թե
—Այ, մեկը ըլներ էդ ջրհորից ջուր բերեր հա՜…
Էդքան հերիք էր արդեն: Ամեն կողմից վրա տվին: Ասում են ու իրար նայում: Ասում են ու վաշտապետին նայում:
—Եկեք մեզնից մինը թող գնա:
—Գժվե՛լ եք, ինչ է. նրանք էնտեղ նստած (այսինքն ավստրացիք), ասում են, ճանճ էլ գա կտեսնեն:
Մին էլ թե —Եկեք փորձենք: —Այ տղերք, ձեռը վեր կալեք, ասում են, շանսատակ կանեն: Մի քանիսը թե փորձենք, մի քանիսըթե թարկը տվեք: Վերջը թե անպատճառ, ինչ էլ ուզում է ըլի — պետք է գնանք:
Բայց ո՞վ գնա, ո՞վ չգնա, թեեկեք վիճակ գցենք. երեսուն—քառասուն թուղթ փաթաթեցին ու լցրին մի փափախ: —Դե՛հ, հանեցե՛ք… Հանեց սա, հանեց նա,— մի ութը, ինը մարդ, վրա տասը, տերդ խնդա Բաղդասար, վիճակն ընկավ ինձ: “Դե, գնա հիմի,— ասում եմ ինքս ինձ,— ա՛յ քեզ օյին. երկու տարի ազատվեցիր կրակից, հիմի արի ջրի ճամփին մեռի. էսպես էլ սարսաղություն…”: Բայց ընկերական բան է, ինչ պիտի անես, ընկել ես – պիտի կատարես: —Դե, արի՛ գնա, արի գնա,— ասում են: Իսկ ես ժաժ չեմ գալիս. դեռ կարծում եմ հանաք է: Թուղթը ձեռիս շուռ եմ տալիս դեսուդեն: Տղերքն էլ կարծում են վախենում եմ: —Չլի՞ վախենում ես… Նամուսս չվերցրեց: —Կատոլին թել կապեցեք գնամ.— ասում եմ: Էստեղ թէ Վասիլի Վլասիչին ասենք – նոր (այսինքն վաշտապետին): Վասիլի Վլասիչը ակոպի մի ծերում նստածպապիրոս էր շինում: Երկու տղա մոտեցան թե
—Թույլ տվեք, վաշե բլագորոդիյե, գնանք ջրհորից ջուր բերենք…
—Ո՞ր ջրհորից,— ասում է:
Տղերքը ցույց տվին մեր առաջին ջրհորը:
Վաշտապետը բարկացավ:
—Գժվե՞լ եք, ի՞նչ է,— ասում է,— ինչպես կարելի է, չէ՞ որ իսկույն կսպանեն: Նիկակ նիլզյա՛…
Տղերքը թե —Վաշե բլագորոդիյե, դուք թողեք միայն, ոչինչ էլ չի լինի: Էսպես կանենք, որ չտեսնեն: —Բայց ո՞վ է գնում,— ասում է: Թե Բաղդասարը: Այսինքնես: Վաշտապետը մի քիչ չեմ ու չում արավ: “Ափսոս է տղեն” ասում է: Բայց վերջը տեսավ շատ են խնդրում, ծարավից մեռնում են, ճար չկա, ինքն էլ ծարավ թողեց: Կանչեց ինձ իրա մոտ ու խրատեց:
—Բայց էնպես գնա,— ասում է,— որ չտեսնեն հա՜… Կարո՞ղ ես…
—Կաշխատեմ,— ասում եմ:
Տղերքն ուրախացան: Կատոլը բերին, կտոր—կտոր թելեր իրար արինունկը կապեցին ու տվին ինձ: —Դե՛, քեզ տեսնենք: —Բարի ճանապարհ… —Հաջողությո՛ւն… Թելը դրի կատոլի մեջ, կատոլը ձեռս առա, սողալով անցա ակոպի թումբը ուչոքե—չոք, չոքե—չոք… Գնում եմ փորս գետնին քսելով, գնում եմ ծիտ տեսած կատվի պես: Փորսող եմ տալիս խոտերի միջով, ու կատոլը միշտ աջ ձեռքիս, գլխիս առաջ բռնած, որ եթե կրակեն էլ կատոլին դիպչի… Միամի՜տ մարդ. կարծում էի կատոլից հետո ինձ չի դիպչի, կամ հենց եկած գնդակը կատոլի վրա է գալիս… Էսպես է. վախից խոտի շվաքումն էլ կպահվես… Գնում եմ, ու մի կողմից վախենում եմ, մի կողմից էլ ուզում եմ անպատճառ գնալ, գնալ ի՛նչ էլ լինի: Անունի, պատվի խնդիր է:
“Եթե ճակատիս գրած է, որ մեռնելու եմ էսպես տեղ, էսպես բանի համար, թող մեռնեմ,— ասում եմ,— ոչինչ,,,”:
Մտածում եմ ու գնում. գնում եմ ու մտածում: Լավ է, կանաչ է. գնալու ժամանակ էնքան էլ չեմ երևում: Կանաչը էսպես մի թզից ավելի է: Էս կանաչները տափակացնելով սողում եմ… Արևն էլ վերևից էնպես է վառում, որ տերդ խնդա… Էնքան շոգից չեմ նեղվում, ինչքան քրտինքից… Քրտինքը ծլլում է երեսիցս, թափվել է ականջներիս ետևը… ուզում եմ սրբեմձեռ կբարձրանա՜… Սիրտս խնոցու պես գցում է փորումս: Բայց գնում եմ էլի, գնո՜ւմ.— ավստրացիք դեռ չեն տեսնում… Շուտով հոգնեցի, փռվեցի կանաչների վրա… Հանգստացա ու նորից… Գնում եմ – էլի չեն տեսնում… Մի երկու անգամ նայեցի մերոնց կողմը. տեսնեմ ետևիցս ծիկրակում են թաքուն, իսկ ավստրացիք – հե՜չ… ժաժ չեն գալիս. չեն տեսնում… Էսպես, ախպերս, որ դուք եք, չոքեչոք սողալով հասա ջրհորին: Հասա ու մնացի քարի շվաքում: Բերանս էնպես է չորացել, որ թվում էլեզուս կապ է ընկել… առաջ հլա էս քարի շվաքում մի լավ շունչ քաշեցի, հանգստացա…. Նայեցի ավստրացիք էլի չեն տեսնում: Լավ… ո՜նց ջուր հանեմ… Ջրհորի բերանը բարձր է: Մի արշինի չափ: Բարձրանամ թե չէտեսնելու են, որ տեսնեն թե չէ կրակելու են:
Տերդ խնդա՜ Բաղդասար… Փորձեցի պառկած կատոլը կոխել ջրհորը – չեղավ: Ճար չկար, պիտի բարձրանայի…. մտածում եմ, մտածում ու չեմ իմանում, ի՛նչ անեմ: Վերջը, կեցցե՛ս Բաղդասար. մի բան միտս ընկավ. աղլուխս: Լավ էմոտս էր. հանեցի ու կանգնեցի: Կանգնեցի ու թափ տվի դեպի ավստրացիք: Ավստրացիք իրարով անցան, գլուխները հանեցին ակոպից ու նայում են ինձ: Ես էլ սպիտակ աղլուխս թափ եմ տալիս, որ չկրակեն… Մի կողմից թափ եմ տալիս, մի կողմից էլ կատոլը կախում են հորը. էդ որ տեսան ավստրացիքս հրացանները բռնեցին: Ես աղլուխս թափ տալով մի քանի անգամ ձեռքս բերանս տարա… Ուզում եմ հասկացնել, որ ջուր եմ տանում, ծարավ ենք…
Հասկացա՞ն, ի՛նչ էր – էլ չկրակեցին…
Աչքերս նրանց կողմըկատոլը կախ արի… Հիմի էլ արի տես, թոկը կարճ է, ջրին չի հասնում… Ի՞նչ անեմ: Վերցրի գոտիկս կապեցի թոկի ծերի, հասավ: Ջուրը հանեցի, հանեցի ու նորից աղլուխս նրանց կողմը թափ տալով, կատոլն առած վազում եմ: Ո՜նց եմ վազում. ձի գցես չես հասնի: Ես վազում եմ, իսկ ավստրացիք ետևիցս ծիծաղում են: Էդ ես հետո իմացա. տղերքը դուրբինով նայել էին, պատմեցին:
Դեռ կես ճամփին եմ,— մերոնք “ուռա՜” կանչեցին:
—Մալադե՛ց Բաղդասար, մալադե՛ց Բաղդասար: Հասա ու տղերանց հետ ինքս ծիծաղում եմ իմ արածի վրա…
Բայց էդ ոչինչ: Դու էս ասա, թե մի կատոլ ջուրը քանի՞ մարդու ծարավ կկոտրի: Մի քանիսը խմեցին – հատավ: Մնացածներն էլ մնացին ծարավ: Դե, գիտեք, ծարավ մարդու մոտ ջուր են խմումավելի է ծարավում: Ջուրը ամենից առաջ տվինք, իհարկե, մեր վաշտապետին, հետո ո՛վ ավելի ծարավ էր: Տղերքը թե արի՛ Բաղդասար, մեկ էլ գնա… Խնդրում են, աղաչում:
Մտածում եմգնա՞մ, չգնա՞մ: Ամեն անգամ պապը գաթա չի ուտի: Ավստրացիք են, քեռուս տվերքը չեն. մի անգամ թողին – լա՛վ, երկրորդ անգա՞մ… Մտածեցի ու ասի արի մեկ էլ գնամ, ինչ կլիկլի՛… Էդպես ժամանակ մարդ հարբածի պես է ըլում: Շաշի պես հավեսի էի ընկել… Էս անգամ վերցրի երկու կատոլ: Էլ ոչ թե սողում եմ առաջվա պես, կամ չոքե—չոք եմ գնում, այլ կանգնած: Աղլուխս թափ եմ տալիս ու առաջ գնում: Ավստրացիք էլ նայում են: Կարծես սպասում են, թե մի բան պըտի ասեմ: Հասնում եմ ջրհորին, նորից մի քանի անգամ ձեռս բերանս եմ տանում, աղլուխս շարժում եմ ու կատոլը կախում: Ավստրացիքս էլի նայում են: Առաջվա պես էլի ոչի՜նչ… Բան չեն ասում…
Կատոլները լցրի ու ե՛տ աղլուխս թափ տալով բերի: Նոր տեղ էի հասել, մին էլ տղերքը թե —Հրե՛ մի ավստրացի է գալի: Ես դառնամ դրուստ: Մի ավստրացի շոր թափ տալովգալիս է: Եկավ, եկավ ու – ըհը — տեսնենք մի անամ էլ ձեռին: Մերոնք թե —Ջրի է գալի… Դրուստ որ: Եկավ ջրհորի մոտ կանգնեց ու ձեռի շորը թափ տվեց մեր կողմը: Մերոնք թե
—Այ տղա նրանք էլ են ծարավ էլել…
Ու թե դուք ժաժ եք եկել էնտեղ, մերոնք էլ էնպես: Բան չարին: Ավստրացիս կռացավ, ջուր հանեց ու տարավ: Էդ որ մերոնք տեսան, սիրտ առան: Թետղերք, եկեք մեկ—մեկ գնանք ջուր բերենք: Բաղդասարը հո փոդրաթ չի արել… Ինչպես ասի – տղերանց մեծ մասը ծարավ էր դեռ: Էդ խոսքի վրա բոլորը թե
—Գնա՛նք:
Վաշտապետին ասին: Էլի մի քիչ չեմ ու չում արավ, բայց թողեց: Տղերքը գնացին: Առաջ մեկ—մեկ, հետոերկու—երկու… Էդ որ ավստրացիք տեսան իրանք էլ եկան: Մենք գնացինք, նրանք եկան, մենք գնացինք, նրանք եկան, ու մին էլ տեսանք մեր զինվորների կեսը հրես ջրհորի գլխին: Մենք ու ավստրացիք խառնվել ենք իրար: Խոսում ենք, բայց իրար չենք հասկանում: Հասկանում ենք նշաններով: Մենք ասում ենք“Վադա խորոշ”: Նրանք էլ “գո՛ւթ, գո՛ւթ”… Էդպես խոսում ենք, ջուր ենք հանում, խմում, իրար հյուրասիրում ու ծիծաղում… Ես մինչև հիմա էլ չեմ հասկանում, թե ինչի՞ էինք ծիծաղում… Էնքանը գիտեմ, որ ուրախ էինք, շա՛տ էինք ուրախ… մինչև անգամ, երբ ջրից կշտացանք, սկսեցինք երես, ձեռներ լվանալ: Հետո ջրհորի էդ ժուրավլը կռացրինք, բարձրացրինք… Ինչպես երևում էրերկար ժամանակ չէր բանել – ճռում էր, ճռճռում ու էնպես ձեներ հանում, ոնց որ հարյուր տարվա հիվանդ: Դրա ճռճռոցի վրա ծիծաղում ենք, հանաքներ անում… Ավստրացիք էլի ինչ—որ բան են հարցնում չենք հասկանում: Նրանք “գո՛ւթ—գո՛ւթ”, մենք “խարաշո՛, խարաշո՛”: Նրանք մեզ հացի կտորներ են տալիս, մենք նրանց պապիրոս: Ու էլի իրար ենք անցնում ու ժպտում:
Չգիտեմ, ինչքան ժամանակ էր անցել – մի րոպե թե մի ժամ – մին էլ տեսնենք մեր դիրքերից ձեն են տալի.
—Ռեբյատա՜…
Ոնց ենք վազումէլ դու պրծար: Ետ եկանք: Վաշտապետը ծիծաղում է: —Հը՞, կշտացաք,— ասում է: Մենք գլխով ենք անում: —Դա, վաշե բլագարոդիյե: —Իսկ ավստրացոց հետ ի՞նչ էիք անում,— հարցնում է: —Ոչինչ,— ասում ենք,— նրանց լեզուն չենք հասկանում: Նա գլուխն օրորում ու բեղի տակ ծիծաղում է: Հետո թե
—Լավ չի՞,— ասում է,— երբ մարդիկ էսպես մոտիկ բարեկամ են իրար:
Նրա էս խոսքերի միտքը էդ ժամանակ լավ չհասկացա, բաց տղերանց հետ էլի գլխով արի:
—Իհարկե, վաշե բլագարոդիյե…
Էլ չխոսեց: Մենք էլ ծարավներս կոտրած, հանգստացանք: Նստել ու խոսում ենք, թեո՛նց պատահեց էս բանը, ո՛նց էլավ, որ ավստրացիք մեզ մոտ թողին ջրհորին: Մի քանիսը թե “իրենք էլ ծարավ էինդրա համար…”: Խոսում ենք մեզ համար, մին էլ իրիկնապահին մի հրաման, թե պետք է առաջ գնանք, պետք է կրակել, կրակե՜լ… Արի տես, որ տղերանցից ոչ մինը սիրտ չի անում կրակելու: Ձեռներիս չի բռնում, հասկանո՞ւմ եք: Քիչ առաջ իրար հետ ասում, ծիծաղում էինք, հիմի…. չի ըլնում: Վերջը մեզ զոռ արինք. կրակում ենք, բայց վա՛յ էն կրակելուն… Մարդուն որ չես տեսելուրիշ բան է. կկրակես, կքշես գնա, բայց որ տեսել ես, հետը խոսել, էն էլ մի երկու ժամ առաջ – ուրի՛շ է: Չի ըլում… Կրակում ենք, բայց էնպես: Գցում ենք օդի մեջ, գնում է… Կրակեցինք, կրակեցինք, բայց էլի էն, էլի էն: Առավոտը մենք մեր դիրքերում էինք, ավստրացիք իրենց: Բայց արի տես, թե բանից ի՞նչ դուրս եկավ: Մի օր անցմեր վաշտապետին կանչեցին տարան: Նրանցից ետը մեր կապիտանը, նրա հետ էլ մի ուրիշ պարուչիկ եկան մեզ մոտ խոսեցին: Կապիտանը, չոր, երկար մարդ էրսարդ բնավորության տեր: Զինվոր տեսներ թե չէ նկատողություն. “Ինչո՞ւ է գլխարկդ ծուռ”. “Ինչո՞ւ լավ չբարևեցիր”, “Ինչո՞ւ շորերդ, շինելդ լավ չես կոճկել” ու էսպես բաներ: Եկավ սա ու սկսեց, թե՛ դուք, ասում է, եկել եք թշնամու դեմ կռվելու, պետք է կռվեք, ասում է, ինչպես կարգն է: Մի հավատաք, ասում է, էն մարդկանց, որ ձեզ կասեն, թե, ավստրացիք մեր բարեկամներն են: Սո՛ւտ է,ասում է, էդ բոլոր մարդիկ ստախոս են, դրանք հայրենիքի դավաճաններ են…”: Խոսեց, խոսեց ու վերջն էլ թե “Ձեր վաշտապետը սրանից եդը սա կլինի”: Այսինքն հետը եկած պարուչիկը: Խոսեց ու գնաց: Իսկ մեր վաշտապե՞տըՎասիլի Վլասի՞չը: Ո՞ւր տարան, ի՞նչ եղավ… Հարց ու փորձ, հարց ու փորձ – վերջը իմացանք, որ սպանել են… Մնացինք զարմացած, թե ինչո՞ւ: Նրանից էլ լավ մա՛րդ… Բոլորիս դրության մեջ մտնում էր, երբ մի բան էինք խնդրում “չէ” չկար: Հիվանդ ժամանակներս գալիս էր մեզ տես, վիրավորված զինվորներին տանելու ժամանակ համբուրում էր, հետո նամակներ էր գրում, սիրտ տալի (էդպես մի նամակ էլ ես եմ ստացել): Իսկ մնացածի հետոնց որ ախպեր կգար ձեռը մեջքներիս կխփեր, կհարցներ ո՞նց ենք, ի՞նչ ենք… Ու էն բաների համար սիրում էինք նրան… Բայց արի տես, որ “վատ մարդ” է եղել, ասում է: “Վատը” ո՞րն է, ի՞նչ է արել: Էլի հարց ու փորձ, հարց ու փորձ – վերջը, իմացանքմեղքը է՛ն է, որ թույլ է տվել, ասում է, իրա զինվորներին թշնամու զինվորների հետ խոսելու և չի թողել թշնամու վրա կրակեն… Էդ որ իմացանք կատաղեցինք: Էդքան էլ սո՜ւտ… Չէ՞ որ մարդը, ասում ենք, էդ բոլորն արավ, որ ծարավ չմեռնենք: Էլ ինչո՞ւ է էդ սուտը: Խոսում ենք, բայց սրտներս էրվում է: Մտածում ենք, որ մարդը մեր պատճառով սպանվեց: Մտածում ենք, բայց ամեն մեկիս սրտին կարծես մի քար է ընկել… Մի օր էլ հինգ—վեց հոգի խոսում ենք էսպես, զարմանում, զայրանում, թե էդպես մի բան… Տղաներից մեկը վեր կալավ թե“Էդ բոլորը մեր կապիտանի գործն է”: Մթամ սպանելու պատճառը նա է եղել: Մտածում ենք – դրուստ որ – բոլորը նրա գործն է: Կարող էր, չէ՞ ձեն չհանել, իմացածը ուրիշների մեծերի – ականջը չգցել, եթե դրուստ էլ ըլներ էն, ինչ ասում էին: Ուր մնաց որսուտ… Մեր մեջ կային ռուս, խախոլ, հայ, վրացի, լատիշ: Բոլորն էլ հավասար ցավում են. “Խե՜ղճ մարդ”… “Խե՜ղճ Վասիլի Վլասիչ”… Ցավում ենք ու չենք իմանում ի՛նչ անենք… Մի օր էլ էսպես հինգ—վեց հոգով խոսում ենք, մեր ռուսը – Պավլուշա էինք ասում – վեր կացավ թե “դրան էլ, ասում է, նրա օրը պիտի գցել”: Վրացի Դաթիկոն էլ է՛ն կողմից. “Ուղիղ է, ասում է, պե՛տք է…”:
Անցավ մի շաբաթ, ավստրացիք առաջ եկան, նորից ետ գնացին, ու էս անգամ, երբ ետ գնացին` մենք մեր դիրքերը հասցրեցինք ջրհորին: Ու հենց էդտեղ մի գիշեր, երբ կապիտանը, ամեն անգամվա պես, եկել էր պրավերկի, մեր տղերքը, կրակոցի ժամանակ, ևս—ևս արին դրան…
Ու երբ առավոտը դրա մարմինը գտան ջրհորի մոտ, բոլորն էլ կարծեցին, որ անցնելու ժամանակ ավստրացիք են խփել:
Էդպես էլ գրեցին գազեթներում…
Լրացուցիչ կրթություն
- Ընթերցել պատմվածքը:
- Առանձնացնել անծանոթ բառերը, գտնել բացատրությունները:
- Բլոգում ընթերցածի մասին գրել, շարադրել մտքերը, տպավորությունները:
Այս պատմվածը ինձ դուր եկավ։ Այն համապատասխան է այս օրերին։ Կարծում եմ՝ այս պատմվածքի միջոցով հեղինակը ուզում է ասել, որ մենք կռիվներ չենք ցանկանում, այլ ցանկանում ենք միայն խաղաղություն։ Այս պատմվածքում ավստրիացիք դրանք թուրքերն են, որոնք ցանկանում են միայն պատերազմ կամ պարզապես ուրիշի հողերը։Նրանք չեն մտածում, նրանց զինվորների մասին, որ եթե պատերազմը սկսվի նրանք ունենալու շատ զոհեր և կորցնելու են իրենց զինվորներին, նրանք մտածում են իրենց հայրենիքի մեծության մասին ։ Այս պատմվածքի մեջ ինձ համար անհասկանալի մնաղ մի բան ։ Երբ հեղինակը պատմում էր, որ չգիտեմ ինչպես սկսեցին ավստրիացիք և նրանք իրար հետ շփվել, մեղավորը դուրս եկավ Վասիլի Վլասիչը, իսկ նրանց պետը չպատժվեց։Ինձ շատ զարմանալի էր, ինչու միայն նրան պատիժ հասավ։խխ~
Երևույթները մեր շրջապատում (Քիմիա) Նախագիծ
Լրացուցիչ Կրթություն (Քիմիա) Դաս 7 և 8
Ֆիզիկական և քիմիական երևույթներ
Քննարկվող հարցեր
- Ինչ է երևույթը
Մեզ շրջապատող աշխարհում կատարվող յուրաքանչյուր փոփոխություն անվանում են երևույթ։
- Որ երևույթն է կոչվում ֆիզիկական,բերել հինգական օրինակներ
Այն երևույթները, որոնց ընթացքում նոր նյութեր չեն առաջանում կորվում են ֆիզիկական երևույթներ։ Օրինակ՝ սառույցի հալվելը, աղի լուծումը, մոմի հալվելը, թղթի կտրելը, ջրի եռալը։
- Որ երևույթն է կոչվում քիմիական,բերել հինգական օրինակներ
Այն երևույթները, որոնց ընթացքում նոր նյութեր են առաջանում կոչվում են քիմիական երևույթներ։ Օրինակ՝ ձու ներկելը, բորբոսը, քացախի և սոդայի խառնուրդը, պլասմասի վառելը, ինչ որ բան պատրաստել։
- Որոնքն են քիմիական ռեակցիաների հատկանիշները:
Հոտը, գույնը, գազի անջատվել, նստվածքի առաջանալը և այլն։
Ցանակացած փոփոխություն բնությանմեջ կոչվում է երևույթ: Երևույթները լինում ենֆիզիկական և քիմիական: Ֆիզիկական երևույթների ժամանակ նոր նյութեր չեն առաջանում, այլ փոխվում են նյութի ագրեգատային վիճակը, ձևը և չափսերը:
Ֆիզիզկական երևույթներ` ապակու, կավի, բաժակիկոտրվելը…
Քիմիական երևույթներ` որոնց ժամանակառաջանում են նոր նյութեր` ռեակցաներ:
Քիմիական առեակցիաների հատկանիշները` գույնի,հոտի համի փոփոխություն, էներգիայի անջատումկամ կլանում, ստվածքի առաջացում և գազի անջատում
Գործնական աշխատանք`ֆիզիկական և քիմիական երևույթների ուսումնասիրում
Ֆիզիկական երևույթներ | Քիմիական ռեակցիաներ |
Ջրից դառնում է սառույց | Բորբոս |
Աղի մանրացումը | Երկաթի ժանգոտվելը |
Կարտոնի կտրելը | Քացախի և սոդայի խառնուրդը |
Քարի մանրացումը | Քայքայումը |
Ջրի եռալը | Պլասմասի վառելը |
Մեխանիկական շարժում | Լուցկու վառվելը |
- Հարցեր և վարժություններ
1 Սահմանե՛ք ֆիզիկական երևույթ հասկացությունը: Առաջարկե՛ք առնվազն երկու օրինակ:
Երբ տեղի է ունենում ֆիզիկական երևույթ, փոփոխության կարող են ենթարկվել նյութի ագրեգատային վիճակը, խտությունը, առարկայի չափսը կամ ձևը, սակայն նյութի բաղադրությունը և կառուցվածքը անփոփոխ են մնում: Նոր նյութեր չեն առաջանում նյութը հալեցնելիս, եռացնելիս, մանրացնելիս, պնդանալիս, մագնիսանալիս և այլն: Օրինակ՝ կաթի եռալը կամ մոմի և սառույցի հալվելը։
2. Հետևյալ երևույթներից որո՞նք են ֆիզիկական (ընտրությունը հիմնավորե՛ք).
ա) սառույցի հալվելը գ) ջրի գոլորշիանալը բ) պղնձի սևանալը տաքացնելիս դ) բաժակի կոտրվելը
Այս երևույթները ֆիզիկական են, որովհետև նոր նյութեր չեն առաջացել։
3. Սահմանե՛ք քիմիական երևույթ հասկացությունը: Առաջարկե՛ք առնվազն երկու օրինակ:
Քիմիական երևույթներին`ռեակցիաներին մասնակցող սկզբնական նյութերը կորցնում են իրենց բնորոշ հատկությունները, իսկ ռեակցիայի հետևանքով առաջացած նոր նյութերն օժտված են իրենց բնորոշ հատկություններով:Օրինակ՝ լուցկու վառվելը կամ քայքայվելը։
4. Հետևյալ երևույթներից որո՞նք են քիմիական (ընտրությունը հիմնավորե՛ք).
ա) ջրի եռալը
բ) արծաթե զարդի սևանալը
գ) երկաթի ժանգոտվելը
դ) կաթի թթվելը
Այս երևույթները քիմիական, որովհետև նրանք փոխում են նրանց հատկությունները;
- Թվարկե՛ք քիմիական ռեակցիաների հատկանիշները: Բերե՛ք օրինակներ:
Քիմիական ռեակցիաների հատկանիշները` գույնի,հոտի համի փոփոխություն, էներգիայի անջատումկամ կլանում, ստվածքի առաջացում և գազի անջատում։
- Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ քիմիական ռեակցիաների ընթանալու համար: Թվարկե՛ք ձեզ հայտնի օրինակները:
Օրինակ՝ մենք կարող ենք կաթը թողնել մի քանի օրով սառնարում և դրանից հետո կաթը կթտվի
Տնային առաջադրանքներ
- Թարմ պատրաստված մուգ թեյի բաժակի մեջ լիմոնի կտոր դրե՛ք և խառնե՛ք: Ի՞նչ է նկատվում: Երևույթը քիմիակա՞ն է, թե՞ ֆիզիկական:
2. Բաժակի մեջ կիսով չափ ջո՛ւր լցրեք, ջրում լուծե՛ք կես թեյի գդալ խմելու սոդա և ավելացրե՛ք լիմոն: Ի՞նչ է նկատվում: Երևույթը քիմիակա՞ն է, թե՞ ֆիզիկական:
Տնային` սովորել`էջ 40-43,վարժ էջ 44,45-46
Լրացուցիչ Կրթություն (Երկրաչափություն)
1․ Տրված է ուղղանկյուն: Արդյո՞ք եռանկյունները հավասար են՝ EOF=GOH եռանկյունների հավասարության առաջին հայտանիշի համաձայն: Հիմնավորիր:


Այո, հավասար են, քանի որ ուղանկյան հակադիր կողմերը իրար հավասար են։
2․
O հատման կետը AD և LC հատվածների միջնակետն է: Ինչպե՞ս է եռանկյունների հավասարության առաջին հայտանիշը կատարվում ALO և DCO եռանկյունների համար: C D

A L
AO = OD և CO = OL
Քանի որ հատվածները կիսվում են, ապա (տառերի հերթականությունը կարևոր է)՝
1. ALO եռանկյան LO կողմը հավասար է = CO = LO
2. ALO եռանկյան AO կողմը հավասար է = AO = OD
3․ LOA անկյունը հավասար է = LOA = COD ըստ եռանկյունների առաջին հայտանիշի
Եռանկյունները հավասար են եռանկյունների հավասարության առաջին հայտանիշի համաձայն:
3․
O հատման կետը PE և RS հատվածների միջնակետն է: Գտիր∡P և ∡R անկյունների մեծությունները PRO եռանկյան մեջ, եթե ∡S=56° և∡E=35°
∡P = ∡E=35°
∡R = ∡S=56°
Այս անկյունները իրար հավասար են, քանի որ նրանք հակադիր անկյուններ են
S E![]() |
Ա. Քանի որ հատվածները կիսվում են, ապա՝
1. PRO եռանկյան RO կողմը հավասար է ESO եռանկյան SO կողմին
2. PRO եռանկյան PO կողմը հավասար է՝ EO կողմին
3․ ROP անկյունը հավասար է SEO ակյանը, որպես հակադիր անկյուններ
Եռանկյունները հավասար են եռանկյունների հավասարության առաջին հայտանիշի համաձայն: