Monthly Archives: Апрель 2021
Լրացուցիչ Կրթություն (Հայոց լ․)
- Տրված բառերով բաղադրյալ բառեր կազմի՛ր:
- Կեր, գնաց, ասաց, անվան, մարդիկ:
Կեր — կերակուր, կերակրել
Գնաց — գնացք, գնացական
Ասաց — ասելիք, ասացական
Անվան — անուն, անանուն
Մարդիկ — մարդանալ, մարդկություն
- Տրված բառերը բաժանի՛ր բաղադրիչների (օրինակ ՝ հրաշամանուկ- հրաշ-ա-մանուկ) և պարզի՛ր, թե բառաշարքերից յուրաքանչյուրն ի՞նչ ընդհանրությամբ է կազմված:
ա) Սահմանադիր՝ սահման — ա դիր, զմրուխտափայլ՝ զմրուխտ — ա — փայլ, կանխավճար՝ — կանխ — ա — վճար, սնափառ՝ սն — ա — փառ, բաղաձայն՝ բաղ — ա — ձայն, պարտատեր — պարտ — ա — տեր, կենսախինդ՝ կենս — ա — խիդ, ջրամուկ՝ ջր — ա — մուկ ,արևամանուկ՝ արև — ա — մանուկ, ձեռագործ ՝ ձեռ — ա — գործ, նորամուտ՝ նոր — ա — մուտ: (Այստեղ բոլոր կազմված բարդ բառերում կա ա օժանդակը)
բ) Կենարար՝ կեն — արար, կենսուրախ ՝ կենս — ուրախ, զուգընթաց՝ զուգ — ընթաց, ջրկիր՝ ջր — կիր, ջրհեղեղ՝ ջր — հեղեղ, բանբեր՝ բան — բեր, քարտաշ՝ քար — տաշ, տնպահ՝ տն — պահ, լուսնկա՝ լուսն — կա, մթնկա՝ մթն — կա, ձնծաղիկ՝ ձն — ծաղիկ, ռնգեղջյուր՝ ռնգ — եղջյուր, քարափ՝ քար — ափ, մոլեռանդ՝ մոլ — եռանդ, հրձիգ՝ հր — ձիգ, քարտաշ՝ քար — տաշ, ակնհայտ՝ ակն — հայը: (Այստեղ բոլոր բարդ բառերը կազմված են միայն արմատներից՝ առանց ա օժանդակի)
Թեստային հարցեր (Պատմություն)
Թեստային հարցեր՝
1) Ո՞ր ծովի ափին էր գտնվում Կիլիյան Հայաստանը։
ա․Միջերկրական ծովի ափին,
բ․ Սև ծովի ափին
2) Ո՞վ էր Կլիկյան Հայաստանի առաջին թագավորը՝
ա․ Մլեհ,
բ․Լևոն 2-րդ
3) Ի՞նչ է ստեղծել Սմբատ սպարապետը։
ա․ Բանակ,
բ․ Դատաստանագիրք
4) Նշվածներից ո՞րն է Կիլիկյան Հայաստանի բերդերից։
ա․Կոռիկոս
բ․Ամբերդ
5) Ո՞վ էր Կիլիկյան Հյաստանի առաջին իշխանը։
ա․ Ռուբեն Ա,
բ․ Թորոս 2-րդ
Առաջադրանքներ (Մաթեմ բ․)
Փորձեք լուծել բանավոր և հնարավորինս արագ.
• Վառվում է 10 մոմ: Դրանցից երեքը հանգցրին: Քանի՞սը մնաց:
0
• Վանդակում կա երեք ճագար: Ինչպե՞ս ճագարները բաժանել երեք ընկերների միջև այնպես, որ նրանցից յուրաքանչյուրն ստանա մեկ ճագար,
և մեկ ճագար էլ մնա վանդակում:
Պետք է ամեն ընկեր մեկ ճագար վերցնի, բայց մեկ ընկերը պետք է ճագարին վանդակի մեջ վերցնի։
• Իմ ձախ կողմի գրպանում այնքան դրամ կար, որքան՝ աջ գրպանում: Ես
ձախ գրպանից 100 դրամանոց մետաղադրամը տեղափոխեցի աջ
գրպանս: Դրանից հետո աջ գրպանում քանի՞ դրամ ավելի եղավ, քան
ձախ գրպանում:
100 դրամ ավելացավ
• Ի՞նչ նշան պետք է դնել 7-ի և 8-ի միջև, որպեսզի արդյունքում ստացված
թիվը մեծ լինի 7-ից և փոքր լինի 8-ից:
7 < 8
• Արմենը 5 տարեկան է, իսկ հայրիկը նրանից մեծ է 23 տարով: 5 տարի
հետո Արմենից քանի՞ տարով մեծ կլինի նրա հայրիկը:
23 տարով
• Տղան ունի այնքան քույրեր, որքան եղբայրներ, իսկ նրա քրոջ քույրերը
երկու անգամ քիչ են եղբայրներից: Քանի՞ եղբայր և քանի՞ քույր են այդ
ընտանիքում:
3 եղբայր, 2 քույր
Առաջադրանքներ (Հայց լ․)
- Կատարում ենք առաջադրանքները:
- Գտնում ենք մեզ ծանոթ խոսքի մասերը, բնութագրում, բացատրում կետադրությունը:
Մի անգամ Սահարայի բեդվին ցեղերի մի քանի առաջնորդներ Փարիզի մոտ մեծ ջրվեժ
տեսան: Սովորական ջրվեժ էր, որ բյուրեղապակե կոթողի նման ընկնում էր ցած:
Բայց բեդվինները հիացել էին: Անապատում մարդիկ քանի՜ օր են թափառում ջրհորին հասնելու համար: Քանի՜ ժամ են փորում նորից ու նորից փլչող ավազը, մինչև որ փոսի հատակին ջրիկ ցեխ երևա: Ջրի ամենափոքրիկ շիթերից անգամ հողի վրա բոցկլտում են խոտի վառ կանաչ կայծերը: Երբ մի տեղ անձրև է գալիս, ամբողջ Սահարայից մարդիկ շտապում են տեսնելու այդ տեղը: Բեդվինները պատրաստ են հարյուրավոր կիլոմետրեր կտրել, որպեսզի տեսնեն, թե խոտն ինչպե՞ս է աճում:
Բեդվինները ուղղակի չէին կարողանում այդտեղից հեռանալ: Նրանք խնդրեցին շտապեցնող հյուրընկալին.
-Սպասենք, մինչև ջուրը վերջանա:
2. Ըստ տրված կաղապարների՝ կազմում ենք բարդ նախադասություններ:
- Թեկուզ……….., այնուամենայնիվ…………..:
- Թեպետ……….., սակայն…………..:
- Չնայած որ……….., բայց…………..:
- Թեև…………., բայց և այնպես …………….:
- Եթե…………., ապա …………….:
- Քանի որ…………., հետևաբար …………….:
- Որովհետև……., ուստի …………….:
- Քանզի…………., ուրեմն …………….:
- Ոչ թե …………., այլ …………….:
3. Բառակապակցությունների իմաստներն արտահայտում ենք մեկական բառերով:
Ինքն իրենից գոհ, իրեն հավանող, իր կյանքի պատմությունը, ինքն իրեն կրթել, իրեն
ժխտել, իրեն սիրելը, իրեն կառավարելը:
4. Կետադրում ենք բարդ նախադասությունները:
- Երբ քարը կայծ տվեց և կայծից վառոդը բռնկվեց ձորերը դղրդացին ահավոր արձագանքից:
- Երբ ծանոթ արտին հասավ հենվեց հրացանին ու միտք արավ:
- Քաղցած աղվեսը փչակում հաց ու միս գտավ որ հովիվներն էին թողել:
- Ալքիոնեն մի թռչնակ է որ մենակություն է սիրում և ապրում է ծովափին:
- Մի շուն որ ձու կուլ տալու սովորություն ուներ մի անգամ ձվի փոխարեն խխունջ կուլ տվեց:
- Արծիվը ցած սուրաց ու բռնեց այն աքաղաղին որն ընկերոջը հաղթել ու պարծենում էր:
- Գայլը մի անգամ որոշեց փոխել իր տեսքը որովհետև այդպես ավելի շատ որս անելու հույս ուներ:
- Պատմության մեջ հայտնի են դեպքեր երբ դատարանը հեղինակին ստիպել է ուտել իր գրած գիրքը:
- Քանի որ գրքի բովանդակությունը թունավոր է թող հեղինակն ինքը թունավորվի դրանով:
- Երեկոյան երբ մի քանի ժամ շարունակ երկնքում փայլեց թռչող մի առարկա Տոկիոյում մեծ իրարանցում սկսվեց:
- Նյու Յորքում պատրաստել են մի սարք որը քննելով և ձայնի դողը որսալով բռնում է սուտը:
- Մոլորված մարդը հանկարծ լսեց հեռվում մի կկու է կանչում ու գլխի ընկավ ուր պիտի գնա:
Հետաքրքիր փաստեր երկկենցաղների մասին
- <<Golden Poison Dart frog>> թունավոր գորտի թույնի մի գրամը կարող է թունավորել 100.000 մարդ։

- Գորտերը կարողանում են իրենց մաշկը։ Փոխում են այն մոտավորպես մեկ շաբաթում, իսկ վերջում կարող է ուտել իր հին մաշկը։
- Երկկենցաղները գալիս են խաչաձև ձկներից: Նրանք այն վայրէջք կատարեցին մոտ 400 միլիոն տարի առաջ, իսկ 80 միլիոն տարի առաջ նրանք գերակշռում էին ողջ կենդանիների թագավորությունում: Մինչ հայտնվեցին դինոզավրերը։

- Երկկենցաղները ձվադրում են հիմնականում ջրի մեջ, բայց կան տեսակներ, որոնք ձու են մեջքին, բերանում և նույնիսկ ստամոքսում:

- Սալամանդրի տեսակներից մեկի անհատները հասնում են 180 սմ երկարության, ինչը նրանց դարձնում է ամենամեծ երկկենցաղները: Եվ քնքուշ միսը հսկա սալամանդրները վերացնում է վտանգված տեսակ, այդքան շատ սալամանդրի միս գնահատվում է Չինաստանում:
- Մաշկի թափանցելիությունը, որն այդքան խոցելի է դարձնում երկկենցաղները, նրանց օգնում է նորմալ շնչել: Նրանք ունեն շատ թույլ թոքեր, ուստի նրանց անհրաժեշտ օդի մի մասը մաշկի միջոցով ներթափանցվում է մարմնի մեջ:

Միջատներ (Կենսաբանություն)
Թրթուրների կերպարանափոխությունը
Ինչպես գիտեք որոշ թրթուրներ կարողանում են դառնալ թիթեռներ։ Այսօր կպատմեմ, թե ինչպես են նրանք այդպես կերպարանափոխվում։
Թրթուրները կարողանում են իրենց մաշկը փոխել։ Նրանք փոխում են մինչև այն ժամանակ, երբ իր մաշկը դառնում է վառ գույներով լի։ Նա կարողանում է շատ լավ վախեցնել տարբեր այլ կենդանիներին։ Իր սև և կարմիր կետիկները նշանակում է, որ նա թունավոր է։ Երբ թրթուրը պատրաստ է նա սկսում է գտնել տեղ որտեղ արդեն թիթեռ է դառնալու։ Հետո սկսում են թելով իրեն փաթաթել։ Իդեպ նրանք գտնում են հատուկ հարմար տեղ, քանի որ ձմերռը նույնպես լինելու են այդ կոնի մեջ։ Երբ արդեն ամրացված է լինում ծառի վրա սկսում է արդեն կերպարանափոխվել։ Հետևի մասից սկսելով սկսում է մաշկը հանել, որից առաջանում է կոնանման մի բան։ Տաս ամսից հետո ծնվում է նոր թիթեռ։
——————————————————————————————————————
Գտնել լեգենդներ միջատների մասին, պատրաստել ուսումնական նյութեր
- Հին հռոմեացիները կարծում էին, որ թիթեռները ծաղիկներ են, որոնց պոկել է քամին։ Նրանք նաև թիթեռներն անվանում էին «feralis»՝ վայրագ և հավատում էին, որ նրանք կարող են նախազգուշացնել պատերազմի մասին։ Հին հույները համարում էին, որ թիթեռը հոգու անմահության խորհրդանիշն է։ Պսիքեն պատկերվում էր թիթեռնիկի թևեր ունեցող աղջկա տեսքով:
- Մի շատ գեղեցիկ առասպել կա թիթեռի մասին, որի հեղինակն անհայտ է: Այն պատմում է մի տղայի մասին, որի ձեռքին նստել էր թիթեռը: Մայրն ասում է, որ դա հաջողության և բոլորին հայտնի գեղեցկության խորհրդանիշ է, և նրան չի կարելի նեղացնել:Բոլոր թիթեռները` և ցերեկային, և գիշերային, առաջանում են ձվից (բոժոժ), որից էլ սկսվում է նրանց կյանքը: Իսկ հետո նրանք մեծանում են, բացում թևերը….իսկ նրանց յուրաքանչյուր երանգը ինչ-որ բան նշանակում է. ոսկեգույնը`ոսկե կանոն, երկնագույնը` արդարություն, կանաչը`բարգավաճում, աճ, արծաթագույնը`նրբություն:
Տրանսպոր և կապ (Աշխարհագրություն)
- Ի՞նչ դեր ունի տրանսպորտը ժամանակակից տնտեսության համար:

Տրանսպորտը որևէ բան չի արտադրում, այլ ստեղծած ապրանքը թողնում է տեղափոխել։ Այսինքն ապրանքը տեղափոխում են այլ երկրներ և այլն։
- Բացատրել հետևյալ հասկացությունները. բեռնաշրջանառություն, ուղևորաշրջանառություն։
Բեռնաշրջանառությունը, դա տրանսպորտով փոխադրվող բեռերի քանակն է որոշ ժամանակում, իսկ ուղևորաշրջանառությունը՝ ավտոմոբիլով փոխադրված ուղևորների թվաքանակն է։
- ՀՀ համար տրանսպորտի որ տեսակներն են ավելի կարևոր: Ինչու՞։
Ավտոմեքենաներ — մարդկանց համար շատ հարմար փոխադրամիջոց է։
Ավտոբուսներ — որովհետև այն մարդիկ ովքեր չունեն ավտոմեքենաօգտվում որպեսզի գնան իրենց աշխատանքի կամ այլ վայր։
Ինքնաթիռներ — որպեսզի մարսիկ կարողանան գնալ այլ երկրներ արագ և ապահով։
Նավեր — հիմնականում օգտագործվում են տարբեր բեռեր տանելու համար։
Տրակտորներ և այլ տենց բաներ — նյութեր փոխադրելու համար
Լրացուցիչ Կրթություն (Հայոց լ․)
Կար- չկար մի սև ոչխար։ Հոտում մյուս բոլոր ոչխարները սպիտակ էին։ Նրանք ատում էին սև ոչխարին և(համադասական շաղկապ) նրա հետ շատ վատ էին վարվում։ Հենց որ տեսնում էին նրան, սկսում էին փնթփնթալ. «Հեռացի՛ր, դու այլանդակ ես, դու բնության սխալն ես»։ Նրանք երջանիկ էին միայն այն ժամանակ, երբ (համադասական շաղկապ) տեսնում էին, թե ինչպես է սև ոչխարը լաց լինում։
Բելինդան՝ գեր, սպիտակ ոչխարը, առանձնապես դաժան էր վարվում սև ոչխարի հետ(կապ, իսկական, ետադրություն)։ Նա հոտի առաջնորդն էր։ Մյուս բոլոր ոչխարները միշտ հետևում էին նրան, կրկնում էին այն, ինչ նա էր ասում։
Սև ոչխարը տխուր էր։ Նա շատ էր ուզում մյուսների նման լինել, սակայն(համադասական շաղկապ) ոչ մի կերպ չէր կարող փոխել իր գույնը։ Երբեմն ցանկանում էր փախչել այդտեղից ու(համադասական շաղկապ) կորչել։ Սակայն ամեն անգամ ետ էր վերադառնում, քանի որ(համադասական շաղկապ) չգիտեր, թե ինչպես կարող էր ապրել մեն-մենակ։
Բելինդան խիստ ու հպարտ էր։ Նա որոշեց ճանապարհ ընկնել և ուսումնասիրել կյանքն ու աշխարհը։
Նա անցնում էր նոր արոտավայրերով։ Երբ հանդիպում էր նոր հոտերի, կանգ էր առնում նրանց մոտ և հպարտորեն ասում. «Ես հոտի առաջնորդ եմ։ Բոլորը լսում են ինձ։ Ես մեկն եմ նրանցից, ովքեր որոշում են, թե ինչ պետք է անել։»
Մի օր Բելինդան հանդիպեց շատ մեծ ու անսովոր հոտի։ Հոտի բոլոր ոչխարները սև էին։ Սկզբում նա զարմացավ, հետո սկսեց քրքջալ։ Նա այնքան համոզված էր, որ(ստորադասական շաղկապ) իր սպիտակ մորթին գերազանցություն ունի, որ ետ ընկրկեց ու շարունակեց ծիծաղել նրանց վրա։ Հետո մոտեցավ հոտին։
Սակայն ամբողջ հոտը սկսեց ծաղրանքով նրա վրա ծիծաղել։
Բելինդան առաջ երբեք հնարավորություն չէր ունեցել տեսնելու, թե(ստորադասական շաղկապ) ինչպես է մի սեփ-սև ոչխար նայում ուղիղ իրեն և ասում. «Որևէ մեկդ երբևէ տեսե՞լ եք ավելի ծիծաղելի բան, քան սա։ Պետք է պոկել սրա վրայից այս մորթին ու տեսնել, թե ինչ կա տակը։» Ամբողջ հոտը սկսեց ծիծաղել։ Բելինդան շրջվեց և որքան կարող էր արագ վազեց։ Սև հոտը նայեց նրա հետևից և շարունակեց ծիծաղել։ Նա վազեց դեպի(կապ, իսկական, ետադրություն) մեկ այլ արոտավայր, որտեղ տեսավ մեկ այլ մեծ հոտ։
Նա երբեք չէր տեսել նման հոտ. այնտեղ կային սև ոչխարներ, սպիտակ ոչխարներ, մոխրագույն ոչխարներ, պուտավոր ոչխարներ, բոլորը խառն ապրում էին նույն հոտում։ Հիմա, երբ նա կորցրել էր իր ինքնավստահությունը, կանգ առավ ու կասկածով մտածեց. «Տեսնես այս հոտն ինչպե՞ս կվարվի ինձ հետ»։
Մի ոչխար տեսավ նրան և սիրալիր հարցրեց. «Որտեղի՞ց ես գալիս»։ Բելինդան պատասխանեց. «Ես եկել եմ սարի այն կողմից»։ Մի սև ոչխար մոտեցավ նրան, և Բելինդան պատրաստվեց փախչել։ Սև ոչխարն ասաց. «Մի՛ վախեցիր։ Մնա այստեղ մեզ հետ որքան ցանկանում ես։ Խոտն այստեղ շատ թարմ է։ Մենք ողջունում ենք քեզ»։
Բելինդան մնաց այդ հոտի հետ երկու օր։ Հետո որոշեց վերադառնալ տուն։ Հոտին հրաժեշտ տալուց առաջ նա ասաց. «Դուք աշխարհի լավագույն հոտն եք։ Դուք ընդունում ու հարգում եք բոլոր գույների ոչխարներին։ Իսկ մեր հոտում միայն մեկ սև ոչխար կա։»
———————————————————————————————————————
Բրունո Ֆերեոյի «Սև ոչխարը» պատմվածքից հանել կապերն ու շաղկապները և նշել դրանց տեսակները
Առաջադրանքներ՝
X![]() |
1․Նշիր այն հատվածը, որը X կետի հեռավորությունն է a ուղղից:
- XT
- ցանկացած կետի հեռավորությունը
- XC
- XL
- XF
- XN

2․Հեռավորությունը a և b զուգահեռ ուղիղների միջև 8 սմ է, իսկ հեռավորությունը a և c զուգահեռ ուղիղների միջև՝ 45 սմ : Որքա՞ն է հեռավորությունը b և c ուղիղների միջև:
a + b = 8սմ
a + c = 45սմ
b և c = 45 — 8 = 37սմ
3․ ABC հավասարասրուն եռանկյան AB և BC սրունքներին տարված բարձրությունները հատվում են M կետում: BM ուղիղը հատում է AC հիմքը N կետում: Որոշիր AN−ը, եթեAC=40սմ:

4․ ABC եռանկյան BC կողմի միջնուղղահայացը հատում է AC կողմը D կետում: Որոշիր AD և DC հատվածների երկարությունները, եթե BD=21 սմ և AC=28 սմ:
DM — միջնուղղահայաց
BD = DC
AD = 7սմ