Գոյականները առարկա, անձ կամ երևույթ, զգացմունք ցույց տվող բառեր են, օրինակ՝ սեղան, աթոռ, ծառ, մարդ, բժիշկ, անձրև, սեր, երջանկություն…
Գոյականները պատասխանում են ո՞վ ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞ր հարցերին: Գոյականները ցույց են տալիս անձ, առարկա, երևույթ, զգացմունք…
Ո՞վ հարցին պատասխանող գոյականները անձ են ցույց տալիս: Օրինակ՝ մարդ, բժիշկ, աղջիկ
Ի՞նչ հարցին պատասխանող գոյականները իր են ցույց տալիս: Օրինակ՝ տուն, հացենի, ուրախություն… Կենդանի ցույց տվող գոյականները նույնպես պատասխանում են ի՞նչ հարցին: Օրինակ՝ շուն, վագր, առյուծ…
Գոյականները լինում են եզակի և հոգնակի:
Եզակի գոյականը ցույց է տալիս մեկ առարկա, օրինակ՝ սեղան, աթոռ, շուն, քար, մարդ….
Հոգնակի գոյականը ցույց է տալիս մեկից ավել առարկանները, օրինակ՝ սեղաններ, շներ, մարդիկ, քարեր…
Հայերենում գոյականի հոգնակին հիմնականում կազմվում է եր և ներ վերջավորությունների միջոցով:
Միավանկ բառերին ավելանում է եր, բազմավանկ բառերին՝ ներ, օրինակ քար-քարեր, պատ-պատեր, կատու-կատուներ, սեղան-սեղաններ:
Այս ընդհանուր օրինաչափությունից կան մի շարք շեղումներ, որոնց կանդրադառնանք ավելի ուշ:
- Առանձնացրեք գոյականները
Կաղնի, մեծ, կանաչ, աղջիկ, գետ, բուք, բարի, տգեղ, ճշմարտություն, անտուն, բարկացկոտ, Գայանե, տուն, կատու, գունավոր, կաղամբ, հեռուստացույց, Հայաստան, հետաքրքիր, վարդ, Վարդուհի, փշոտ, լիճ,, հզոր, բարձր, մարտ, մարտակառք, կառապան, հմուտ, մարտական, հեծանիվ, պատմություն, պատմական, թռչուն, թռիչք, խիզախ, բարի:
2. Մանկիկ, մայր, մանկություն, զավակ, որդի, գագաթ, առյուծ
բառերը գրիր համապատասխան շարքերում:
Ո՞վ-մանկիկ, մայր, զավակ, որդի
Ի՞նչ-մանկություն, գագաթ, առյուծ
3.Տրված բառերը դարձրու հոգնակի՝ ավելացնելով —եր կամ —ներ վերջավորությունը, օրինակ՝ սեղան-սեղաններ
- պարան, սեղան, սիրտ, շուն, գիրք, դասարան, գետ, բառարաններ
պարաններ, սեղաններ, սրտեր, շներ, գրքեր, դասարաններ,գետեր, բառարաններ
4.Կազմի՛ր տրված գոյականների հոգնակին:
Փորձի՛ր բացատրել, թե ո՞ր բառերին է —եր վերջավորություն ավելանում, ո՞ր բառերին՝ —ներ:
Ա. Ծառեր, ձայներ, հոտեր, քարեր, կովեր, արջեր, փնջեր, լուրեր, բառեր, բեղեր, հայեր, հայրեր, ցեղեր, սրտեր, գրեր, սյուներ, պատեր, հույներ, ձվեր, սրեր, քթեր. քույրեր, մայրեր, ձեռքեր, ոտքեր, տատեր, պապեր:
Բ. Եղբայրներ, աթոռներ, պապիկներ, տատիկներ, գրպաններ, թութակներ, եղնիկներ, ոչխարներ, սեղաններ, թռչուններ, մեքենաներ, բարեկամներ, աշակերտներ, մատյաններ, հեռախոսներ, ծաղկավաճառներ. պանրագործարաններ: