Լրացուցիչ կրթություն (տանը)
- Ավարտին ենք հասցնում ընթերցանությունը և պատրաստ լինում գործը բանավոր ներկայացնելուն, քննարկելուն:
- Բլոգում վերլուծում ենք ընթերցածը:
Պատմվածքը մի ալարկոտ տղայի մասին էր, ով չէր ցանկանում օգնել իր ծնողներին, ձևացնելով, թե իբրև գիրք է կարդում և շատ զբաղված է: Ծնողները նրա համար ամեն ինչ անում էին, սակայն այդ ամենը տղան չէր նկատում: Մի անգամ, երբ նրա հայրը թույլ էր և չէր կարող աշխատել խնդրեց տղային, որպեսզի նա նրան օգնի: Տղան չէր ուզում, բայց երկար խոսակցությունից հետո համաձայնվեց: Երբ փնտրում էր խոզերին տղան սկսեց մտածել իր պահվածքի մասին: Հասկացավ, որ շատ վատ էր վարվում իր ծնողների հետ, նա ոչ մի բան չէր անում նրանց համար, իսկ նրանք իրենց բոլոր ուժերով աշխատում էին նրա համար, որպեսզի նա կարողանա լավ ապրել և սնվել: Այդ գիտակցելով նա իրենից շատ հիասթափված էր և նույնիսկ չէր ցանկանում ճաշել: