Փոխադրում ենք գրաբարից ժամանակակից հայերենի:
1.Յայնմ աւուր մատեան աշակերտքն առ Յիսուս եւ ասեն. ո՞վ իցէ ի մէնջ մեծ յարքայութեան երկնից։ Եւ կոչեաց առ ինքն Յիսուս մանուկ մի, կացոյց զնա ի մէջ նոցա եւ ասէ. ամեն ասեմ ձեզ, եթէ ոչ դարձջիք եւ եղիջիք իբրեւ զմանկտի, ոչ մտանիցէք յարքայութիւն երկնից: Արդ` որ խոնարհեցուցանէ զանձն իբրեւ զմանուկս զայս, նա է մեծ յարքայութեան երկնից: Եւ որ ոք ընկալցի մանուկ մի այսպիսի յանուն իմ, զիս ընդունի:
Այն օրը աշակերտները մոտեցան Հիսուսի մոտ և ասացին․ ո՞վ է մեզանից կլինի երկնքի արքայությունում։ Եվ կանչես իր մոտ Հիսուսը մի մանուկ, կանգնեցրեց և ասաց․ ամենը ասեմ ձեզ, եթե չդառնաք և չլինեք մանուկների նման, չմտածեք երկնքի արքայության մասին։ Նա՝ ով կխոնարհեցնի այս մանկան նման, նա կլինի երկնքի արքայությունում։ Եվ ով ընդունի մանուկ մի այսպիսի իմ անունով, նրան կընդունվի։
յայնմ աւուր — այն օրը
մատեան առ Յիսուս — մոտեցան Հիսուսին, Հիսուսի մոտ
ի մէնջ — մեզնից, մեզանից
յարքայութեան երկնից — երկնի արքայությունում
կոչեաց — կանչեց
առ ինքն — իր մոտ
մանուկ մի — մի մանուկ
իբրեւ զմանուկս զայս — իբրև այս մանուկը, այս մանկան նման
կացոյց — կանգնեցրեց
ոչ դարձջիք — չդառնաք, չեք դառնա, չպիտի դառնաք, չեք դառնալու
ոչ եղիջիք — չլինեք, չեք լինի, չպիտի լինեք, չեք լինելու
իբրեւ զմանկտի — իբրև մանուկներ, մանուկների նման
ոչ մտանիցէք — չմտնեք, չեք մտնի, չպիտի մտնեք, չեք մտնելու
ոք — ով, մեկը, ինչ-որ մեկը
ընկալցի — ընդունի, կընդունի, պիտի ընդունի, ընդունելու է
յանուն իմ — իմ անունով
ՀԱՐՑԵՐ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ
Տրված բառերն ու բառակապակցություններն աշխարհաբա՛ր դարձրու.
զանձն, ընդունի, խոնարհեցուցանէ, մանուկ մի այսպիսի, ի մէջ նոցա։
Զանձն — անձ, ընդունի — կընդունվի, խոնարհեցուցանէ — խոնարհեցուցանել, մանուկ մի այսպիսի — այսպիսի մի մանուկին, ի մէջ նոցա — նրա մեջ
Հանուն (յանուն), ընկալել բառերի այսօրվա իմաստները համեմատի՛ր գրաբարյան իմաստների հետ, այդ իմաստների միջև փորձի՛ր կապ գտնել։
Ժամանակակից հայերենում հանուն բառը նշանակել է մի բանի կամ ինչ-որ մեկի համար, իսկ գրաբարյան հայերենում նշանակել է անուն։
Ընկալել բառը հիմա նշանակում է ստանալ, ընդունել, հասկանալ, իսկ գրաբարյան հայերում միայն ընդունել։
2. Ազգ երթայ եւ ազգ գայ. եւ երկիրս յաւիտեան կայ: Ծագէ արեգակն եւ մտանէ արեգակն եւ ի տեղի իւր ձգի ի ծագել իւրում: Ելանէ ընդ հարաւ եւ պատի ընդ հիւսիսիւ, պատելով պատի. գնայ հողմ եւ ի շրջանս իւր դառնայ հողմ: Ամենայն ուղխք ի ծով գնան, եւ ծով ոչ լնու. ի տեղի յոր ուղխք գնան` անդ նոքին դառնան ի գնալ:
Ազգը գնում է և ազգը գալիս է, իսկ այս երկիրը ընդմիշտ կա։ Ծագում է արեգակը և մայր է մտնում արեգակը, իսկ իր տեղը ձգում է ժամանակը։ Ելնում է հարավով և ելնում է հյուսիսով, պատելով շուրջը, գնում է հողմը իր շրջաններում շրջվում է հողմը։ Ամբողջ հեղեղը ծով է գնում, իսկ ծովը չի լցվում , իր տեղը վտակները կգնան՝ այնտեղ նույնները կդառնան ու կգան։
երկիրս — այս երկիրը
մտանէ — մտնում է (մայր)
ձգի — ձգում է, ձգվում է
պատի — շրջվում է
ոչ լնու — չի լցվում
դառնան — դառնում են, շրջվում են, պտտվում են
ի տեղի իւր — իր տեղը
ի ծագել իւրում — իր ծագելու ժամանակ
ընդ հարաւ — հարավով, հարավի վրայով
ընդ հիւսիսիւ — հյուսիսով, հյուսիսի տակ
ի շրջանս իւր — իր շրջաններում
ամենայն — բոլոր, ամեն, ամեն մի
ուղխ — հեղեղ, վտակ
անդ — այնտեղ
ի գնալ — գնալու, գնալու համար
նոքին — նույները
ՀԱՐՑ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ
Տրված բառերն աշխարհաբա՛ր դարձրու.
Ուղխք, երթայ, գայ, ծագէ, ելանէ, գնայ, դառնայ, գնան:
Ուղխք — վտակ, երթայ — երթալ, գնալ, գայ — գալիս էլ, ծագէ — ծագում է, ելանէ — ելնում է, գնայ — գնում է, դառնալ — շրջվում, գնան — գնում են։
Հատվածն աշխարհաբա´ր դարձրու:
Ո՞ր նախադասությունը կառանձնացնես, իբրև առանձին ասույթ:
Փոխադրիր` քո դատողություններն ավելացնելով: