Լրացուցիչ Կրթություն (Հայոց լ.) 04.10.2021

  • Տեսանյութը դիտելուց և ընկերներիդ հետ քննարկելուց հետո առաջարկվող թեմաներից մեկով մտքերդ կշարադրես:
    • Իսկ հայերե՞նը
    • Նորաձևությունը հայերենը չի՞ սիրում
    • Արդյո՞ք հնարավոր չէ հայերենով
    • այլ

Նորաձևությունը հայերենը չի՞ սիրում

Մեր շրջապատում, կարելի է ասել, որ բոլոր խանութները կամ սրճարանները իրենց անվան մեջ ունենում են անգլերեն բառեր: Ես կարծում եմ, որ դա սովորական երևույթ է, քանի որ հայերենում կան այնպիսի բառեր որոնք կոպիտ են հնչում կամ գեղեցիկ չի հնչում այլ բառի հետ, օրինակ՝ mega mall-ը հայերեն կլիներ հսկա մոլ, բայց չեմ կարծում, որ գեղեցիկ է հնչում: Բայց մյուս կողմից կան անգլերեն այնպիսի անվանումներ որոնք հայերեն լեզվով էլ շատ գեղեցիկ կհնչեին, օրինակ՝ Սև Պաղպաղակը ավելի գեղեցիկ է հնչում քան Սև Մառոժնին:

Գեղձեր (Կենսաբանություն)

Գեղձերը լինում են երեք տեսակի՝ արտազատական, ներզատական և խառը։

Արտազատական գեղձերն ունեն ծորաններ, որոնցով նյութերն արտազատվում են մարմնի խոռոչների մեջ կամ մաշկի մակերևույթին:Արտազատական գեղձերից են արցունքագեղձերը, թքագեղձերը,լյարդը, քրտնագեղձերը, ճարպագեղձերը և կաթնագեղձերը։

Թքագեղձեր

Արցունքագեղձերը  արտադրում են արցունքային հեղուկ։ Կոպերի թարթման հետևանքով այն հավասարաչափ տարածվում է ակնագնդի մակերևույթին։

Թքագեղձերը բացվում են բերանի խոռոչում: Կան ինչպես մանր, այնպես էլ խոշոր թքագեղձեր։ Խոշոր թքագեղձերն են՝ հարականջային, ենթալեզվային և ենթածնոտային:

Խառը գեղձերը այն գեղձերն են, որոնք կատարում են և ներզատիչ և արտազատիչ ֆունկցիաներ։

Արցունքագեղձեր

Ենթաստամոքսային գեղձը խառը գեղձ է, որը գտնվում է ստամոքսի տակ՝ նրանից դեպի ձախ։ Այն կազմված է գլխիկից, մարմնից  և պոչից։ Նրա ներզատական մասը ներկայացված է բջիջների կղզյակներով, որոնց մի խումբը արտադրում է ինսուլին հորմոնը, իսկ մյուս խումբը՝ գլյուկագոն: Ինսուլինի պակասի դեպքում զարգանում է շաքարախտ հիվանդությունը: 

Սեռական գեղձերը խառը գեղձեր են։ Գտնվում են որովայնի խոռոչում: Նրանք սինթեզում են սեռական բջիջներ ու սեռական հորմոններ։

Քրտնագեղձերը արտադրում և արտազատում են քրտինք։ Մարդն ունի 2,5 մլն քրտնագեղձեր։ Քրտնագեղձերի քանակը տարբեր է մաշկի տարբեր տեղամասերում