Վերհիշում ենք մակբայները, կապերը, շաղկապները։
Գտնել մակբայները և որոշել դրանց տեսակները:
- Աշունը կրկին(չափ ու քանակի) եկավ՝ բերելով դեղինն իր հետ:
- Ամենուր(տեղի մակբայ) տարածվել էր անձրևի թողած հաճելի բույրը:
- Հայրենի քաղաքում աշունն այսքան գեղեցիկ երբեք(ժամանակի մակբայ) չէր եղել:
- Վաղուց չէին նստել դեմ դիմաց(տեղի մակբայ)՝ խոսելու երբեմն(ժամանակի մակբայ) պատահող զավեշտալի դեպքերից:
- Քաղաքներով շատ ճամփորդելու մասին արդեն(ժամանակի մակբայ) սկսել էր լրջորեն(ձևի մակբայ) մտածել:
- Հետո(ժամանակի մակբայ) եղբայրաբար(ձևի մակբայ) խորհուրդ տվեց արագորեն(ձևի մակբայ) հեռանալ այդ վայրից:
Գտնել կապերն ու շաղկապները, որոշել տեսակները:
- Սիրում էր աշունը, որովհետև(ստորադասական շաղկապ) մտածել էր տալիս անցյալի մասին(կապ — հետադրություն, իսկական):
- Նամակ գրելու համար(կապ — հետադրություն, իսկական) պետք է հավաքել մտքերը, որպեսզի(ստորադասական շաղկապ) տողերը հասկանալի ու(համադասական շաղկապ) գեղեցիկ լինեն:
- Գրքերի տակ(կապ — հետադրություն, անիսկական) գաղտնի նամակն էր՝ ուղղված ուսուցչին, չնայած(կապ — նախադրություն, իսկական) նա վաղուց էր նկատել:
- Տարիներ առաջ(կապ — հետադրություն, անիսկական) նամակները այլ էին, իսկ(համադասական շաղկապ) հիմա գնալով ավելի են փոխվում:
- Դաշնամուրի վրա(կապ — հետադրություն, իսկական) էր դրված նամակը, որ(համադասական շաղկապ) մտնողն անմիջապես նկատի:
- Ըստ(կապ — նախադրություն, իսկական) մեծաթիվ ուսումնասիրողների՝ Կոմիտասի գործը մեծ դեր է ունեցել, քանի որ(ստորադասական շաղկապ) փրկել է հայկականը: