Խոսրով Երկրորդը հիմնադրեց Դվին մայրաքաղաքը՝ բարձր միջնաբերդով, ատամնավոր ու բրգաշատ կրկնակի պարիսպներով, փարթամ այգիներով, մեծատարած ծառաստանով, որ կոչվում է հիմնողի անունով՝ Խոսրովի անտառ։
Փոքր անց գուսանները արդեն գտնվում էին քաղաքի հրապարակում՝ երեք կողմից շրջապատված արհեստավորների կրպակներով, չորրորդ կողմում Դվինի եկեղեցին էր՝ իր բարձր պարսպով, գմբեթհարդ տանիքով խաչը գլխին և կամարակապ ու խաչաքանդակ դռներով, երկու կողքին աղբյուրներ՝ սառնորակ, քաղցրահամ ջրով։
Դիմավորողներից երկրորդը քաղաքի բերդապետն էր՝ ճաղատ և գիրուկ զորական, թրով ու զինվորական նշաններով։ Երրորդը քաղաքապետն էր՝ բարձրահասակ, սպիտակ դեմքով ու լայն ճակատով մի հույն՝ կեղծ ժպիտով և շինծու քաղաքավարությամբ