Դասարանական աշխատանք || (Հայոց լեզու) 01.03.2023

Խոսրով Երկրորդը հիմնադրեց Դվին մայրաքաղաքը՝ բարձր միջնաբերդով, ատամնավոր ու բրգաշատ կրկնակի պարիսպներով, փարթամ այգիներով, մեծատարած ծառաստանով, որ կոչվում է հիմնողի անունով՝ Խոսրովի անտառ։

Փոքր անց գուսանները արդեն գտնվում էին քաղաքի հրապարակում՝ երեք կողմից շրջապատված արհեստավորների կրպակներով, չորրորդ կողմում Դվինի եկեղեցին էր՝ իր բարձր պարսպով, գմբեթհարդ տանիքով խաչը գլխին և կամարակապ ու խաչաքանդակ դռներով, երկու կողքին աղբյուրներ՝ սառնորակ, քաղցրահամ ջրով։

Դիմավորողներից երկրորդը քաղաքի բերդապետն էր՝ ճաղատ և գիրուկ զորական, թրով ու զինվորական նշաններով։ Երրորդը քաղաքապետն էր՝ բարձրահասակ, սպիտակ դեմքով ու լայն ճակատով մի հույն՝ կեղծ ժպիտով և շինծու քաղաքավարությամբ

Հայ հեթանոսական Աստվածներ (Պատմություն) || 01.03.2023

Հայոց հեթանոս աստվածների առաջին դիցարանը ձևավորվել, է հայ ժողովրդի կազմավորմանը զուգընթաց՝ կրոնապաշտամունքային հավատալիքների (տոտեմիզմ, ոգեպաշտություն, բնապաշտություն, հմայական մոգություն) ազդեցությամբ:

Հնագույն գրավոր աղբյուրներում պահպանվել են տեղեկություններ հայոց առաջին պետական կազմավորումներում գոյություն ունեցած պաշտամունքային երևույթների մասին:

Հայոց դիցարանի բնորոշ առանձնահատկությունը միակենտրոնությունն է, չկան չար կամ չարագործ աստվածներ, մեծարվել են լույսը, բարին, ընտանեկան օջախը, գիտությունները:

Հայոց դիցարանը ղեկավարում է գերագույն եռյակը՝ Արամազդը՝ աստվածների հայրը, երկնքի ու երկրի արարիչը, լիություն, բարություն և արիություն պարգևողը, Անահիտը՝ արգասավորության, պտղաբերության մայր դիցուհին, Վահագնը՝ պատերազմի, քաջության և հաղթանակի աստվածը: Գլխավոր / աստվածություններից է Աստղիկը՝ սիրո և գեղեցկության, երկնային լույսի և ջրի դիցուհին: Հայոց դիցարանի ազդեցիկ դիցուհիներից է Արամազդի դուստրը՝ Նանեն՝ ընտանիքի պահապանը, իմաստնության, ողջախոհության և ռազմի աստվածուհին: Արեգակի, կրակի ու լույսի, մաքրության ու ճշմարտության աստվածը Արեգ-Միհրն է: Դպրության, պերճախոսության, գիտությունների և ուսման, արվեստների հովանավոր աստվածը Տիրն է: Վանատուրը հին հայերի դիցարանում հյուրընկալության աստվածն է՝ պանդուխտների, օտար ճամփորդների հովանավորը, նրանց ապաստան ու օթևան տվողը: Հայկական դիցարանում անդրաշխարհի աստվածը Սպանդարամետն է, պաշտվել են նաև Անգեղ (Ներգալ), Դեմմետր, Գիսանե, Բարշամ և այլ աստվածություններ:

Հելլենական մշակույթի տարածումից հետո հայ հեթանոս աստվածները նույնացվել են հունական համապատասխան աստվածների հետ՝ Արամազդը՝ Զևսի, Անահիտը՝ Արտեմիսի, Միհրը՝ Հելիոսի, Վահագնը՝ Հերակլեսի, Տիրը՝ Ապոլլոնի (նաև Հերմեսի), Աստղիկը՝ Աֆրոդիտեի, Նանեն՝ Աթենասի, և այլն՝ պահպանելով, սակայն, իրենց ազգային, պաշտամունքային ինքնատիպ հատկանիշները: Հեթանոս հայերն իրենց աստվածներին նվիրել են հատուկ տոներ, նրանց համար կառուցել տաճարներ, մեհյաններ, նվիրատվություններ արել, կենդանիներ զոհաբերել: Նրանց անուններով են կոչել հայ հեթանոսական տոմարի ամիսները, օրերը, տեղանուններ, անձնանուններ և այլն:

Հայաստանում քրիստոնեության տարածման շրջանում ոչնչացվել են հեթանոս աստվածներին նվիրված արձաններն ու քանդակները, մեհենական արժեքները, ինչպես նաև տաճարները, բագինները. պահպանվել են միայն Անահիտի պղնձաձույլ արձանի գլուխն ու նրա պատկերով մի մեդալիոն, Գառնիի հեթանոսական տաճարը:

Homework (English) || 01.03.23

NEF Student’s Book What do you remember slide 99, Reading slide 100, Designers brands aren’t for me
Don’t forget to invent breaking news

1) I wanted
2) she would
3) he was 4) to open
5) not to
6) was made
7) being built
8) been bought
9) whose son
10) that cuts

1) shop window
2) sales
3) special effects
4) sequel
5) plot

1) butcher’s
2) receipt
3) queue
4) trolley
5) subtitles
6) soundtrack
7) audience
8) bargain

1) Can I try on these trousers, please?
2) Did you buy your car bycredit?
3) People always complain of high prices.
4) If it’s broken, take it back to the shop.
5) The film is based on a book.
6) Shindler’s List was directed by Spielberg.
7) Les Misérables was set in18th century Paris.

1) special
2) manager
3) scene
4) window
5) chemist’s

Դասարանական աշխատանք (Հայոց լեզու) || 01.03.2023

Խոսրով Երկրորդը հիմնադրեց Դվին մայրաքաղաքը՝ բարձր միջնաբերդով, ատամնավոր ու բրգաշատ կրկնակի պարիսպներով, փարթամ այգիներով, մեծատարած ծառաստանով, որ կոչվում է հիմնողի անունով՝ Խոսրովի անտառ։

Փոքր անց գուսանները արդեն գտնվում էին քաղաքի հրապարակում՝ երեք կողմից շրջապատված արհեստավորների կրպակներով, չորրորդ կողմում՝ Դվինի եկեղեցին էր՝ իր բարձր պարսպով, գմբեթհարդ տանիքով՝ խաչը գլխին և կամարակապ ու խաչաքանդակ դռներով, երկու կողքին աղբյուրներ՝ սառնորակ, քաղցրահամ ջրով։

Դիմավորողներից երկրորդը քաղաքի բերդապետն էր՝ ճաղատ և գիրուկ զորական, թրով ու զինվորական նշաններով։ Երրորդը քաղաքապետն էր՝ բարձրահասակ, սպիտակ դեմքով ու լայն ճակատով մի հույն՝ կեղծ ժպիտով և շինծու քաղաքավարությամբ։