Գենետիկայի հիմնական հասկացությունները (Կենսաբանություն) ||

Գենետիկայի հիմնական հասկացությունները, ժառանգականություն և փոփոխականություն Մենդելի 1-ին օրենք, գենոտիպ և ֆենոտիպ:

Գենետիկայի հիմնական հասկացությունը, Ժառանգայկանություն, Փոփոխականություն

Գենետիկան գիտություն է օրգանիզմներում հատկանիշների ժառանգման օրինաչափությունների մասին։ Այն ուսումնասիրում է ժառանգականության և փոփոխականության օրենքները։ Գենետիկայի հիմնադիրը եղել է հայտնի չեխ գիտնական Գրեգոր Մենդելը, ով 19-րդ դարի վաթսունական թվականներին առաջինը մշակեց գենետիկական հետազոտությունների մեթոդները և տվեց հատկանիշների ժառանգման օրինաչափությունները։

Գենետիկա» գիտության զարգացման հաջորդ փուլ է համարվում 20-րդ դարի հիսունական թվականներին բնագիտության կարևորագույն հայտնագործություններոց մեկի ՝ ԴՆԹ-ի երկար շղթայի կառուցվածքի հայտնագործման հետ։ Ժառանգականությունը և փոփոխականությունը կենդանի օրգանիզմների հիմնարար հատկություններից է։

Ժառանգականություն

Ժառանգականությունը ՝ ծնողական օրգանիզմների ՝ իրենց զարգացման և հատկանիշների առանձնահատկությունները հաջորդ սերընդին փոխանցելու հատկությունն է, որը իրականանում է բազմացման միջոցով։ Սեռական բազմացման դեպքում ժառանգականությունն ապահովվում է գամետների միջոցով, իսկ անսեռ բազմացման ժամանակ ՝ սոմատիկ բջիջների միջոցով։ Թե՛ գամետները թե՛ սոմատիկ բջիջները իրենց մեջ կրում են ոչ թե ապագա օրգանիզմի հատկանիշներն ու հատկությունները, այլ նրանց նախադրյալները, որոնք ստացել են գեներ անվանումը։

Ֆենոտիպ

Ֆենոտիպ կոչվում է օրգանիզմների բոլոր հատկանիշների ամբողջությունը։ Այն իր մեջ ներառում է արտաքին, տեսանելի հատկանիշների, օրինակ ՝ մաշկի, կամ մազերի գույնը, քթի կամ ականջի ձևը, ծաղիկների գույները և այլն, իսկ ներքինն էլ ՝ կենսաքիմիական և հյուսվածքաբանական հատկանիշների ամբողջությունն է։

Մենդելի առաջին օրենք

Մենդելի առաջին օրենքն իրենից ներկայացնում է առաջինսերնդի միակերպության կանոնը: Եթե խաչասերվող օրգանիզմներըմիմիյանցից տարբերվում են մեկ հատկանիշով, ապա այդպիսի խաչասերումը կոչվում է միահիբրիդային խաչասերում: Այսպիսով,միահիբրիդային խաչասերման ժամանակ ուսւոմնասիրվում է միայն մեկհտականիշ: