NEF Student’s Book slide 104, ex c Complete the sentences with the right form of the words in bold.

1) unfortunately
2) comfortable
3) carelessly
4) lucky
5) impatient
6) luckily
7) patiently
8) careful
9) fortunately
10) comfortably
NEF Student’s Book slide 104, ex c Complete the sentences with the right form of the words in bold.
1) unfortunately
2) comfortable
3) carelessly
4) lucky
5) impatient
6) luckily
7) patiently
8) careful
9) fortunately
10) comfortably
Ջրի արտադրությունը Հայաստանում
Հանքային ջուրն այն եզակի ապրանքներից է, որը Հայաստան գրեթե չի ներմուծվում, բայց այստեղից արտահանվում։ Հայաստանյան խանութներում այսօր քիչ կհանդիպես (կամ չես հանդիպի) ներկրված հանքային ջուր։ Պատճառը պարզ է՝ երկրի ընդերքը հարուստ է հանքային ջրի պաշարով, և հայ արտադրողները ոչ միայն կարողանում են լիովին բավարարել տեղական շուկայի պահանջարկն, այլև՝ արտահանում կազմակերպել։ Սակայն, այս ամենով հանդերձ, չի օգտագործվում ողջ ներուժը։ Այն պետք է օգտագործվի արտահանման նպատակով, որի համար արտադրողներին հարկավոր են համապատասխան հնարավորություններ, քանի որ տեղական շուկային արտադրության ներկա ծավալները լիովին բավարարում են։
Հայաստանում հանքային ջրերի մեծ պաշարներ կան Ջերմուկում, Դիլիջանում, Բջնի և Արզական գյուղերի շրջակայքում, Արզնիում ու Հանքավանում։ Պաշարներ կան նաև Գավառում, Արարատ քաղաքի մոտակայքում, Լիճք գյուղի մոտ և այլն։
Հանքային ջրի արտադրության զարգացումը
Վերջին 10 տարում Հայաստանում հանքային ջրի արտադրության ծավալով առայժմ ռեկորդային է նախորդ տարին՝ 2014 թվականը, երբ արտադրությունը կազմեց 58,6 մլն լիտր ու 35,6%-ով գերազանցեց 2013-ի ցուցանիշը։ Փաստերը ցույց են տալիս, որ համաշխարհային տնտեսական վերջին ճգնաժամից հետո Հայաստանին հաջողվել է վերականգնել հանքային ջրի շուկայի ծավալները։ Այստեղ հարկավոր է շեշետել, որ հատկապես վերջին երկու տարվա վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ արտադրության ծավալները կտրուկ աճել են։ Բայց իրականում ոչ թե ծավալներն են այդքան աճել, այլ՝ արտադրողները սկսել են շրջանառության վերաբերյալ իրական կամ իրականին ավելի մոտ ցուցանիշներ տրամադրել պետկան մարմիններին։ Բանն այն է, որ 2012-ի տարեվերջից ընդունվեց նոր օրենք, ըստ որի՝ Հայաստանում արտադրվող և ներմուծվող հանքային ջրերը, մի շարք այլ ապրանքների հետ միասին, ենթակա են պարտադիր դրոշմապիտակավորման։ Այս օրենքի կիրառումից հետո հանքային ջրի արտադրության ոլորտում առկա ստվերային գործունեությունը որոշակի կրճատվեց։ Սակայն Այս տարի հանքային ջրի արտադրությունը Հայաստանում անկում է ապրել։ Տարվա առաջին կիսամյակում արտադրվել է 19 մլն լիտր հանքային ջուր, որը 2014-ի նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 24,1%-ով։ Միևնույն ժամանակ, ինչպես տեղեկանում ենք կոմիտեից, 6.7%-ով աճել է աղբյուրի ջրի արտադրության ծավալը: Եթե 2017թ-ին հանրապետությունում արտադրվել է 39 մլն 379.0 հազար լիտր աղբյուրի ջուր, ապա 2018թ-ին՝ 36 մլն 896.8 հազար լիտր: