Վինսենթ վան Գոգ || Անհատական աշխատանք.

Վան Գոգը եղել է ամենհայտնի նկրաիչներից մեկը։ Խելագարի համառությամբ նա կարողացավ վերածվել նկարչական հանճարի։ Նկարչի կյանքը եղել է բավականին հետաքրքիր և այսօր կխոսենք իր մասին և իհարկե իր նկարների մասին։


Վինսենթ Ուիլլեմ վան Գոգը ծնվել է 1853 թվականի մարտի 30-ին հոլանդական Զունդերտ գյուղում բնակվող հոգևոր հովվի ընտանիքում։ Համարվում է արևմտյան արվեստի պատմության ամենանշանավոր ու ամենաազդեցիկ դեմքերից մեկը։ Ընդամենը տասը տարվա ընթացքում նա ստեղծել է արվեստի մոտ 2.100 գործ, այդ թվում` 860 նկար յուղաներկով. դրանց մեծ մասը նկարիչը ստեղծել է իր կյանքի վերջին երկու տարիներին։ Նկարները դիմանկարներ են, նատյուրմորտներ, ինքնադիմանկարներ։

____________________

Հետաքրքիր փաստեր Վան Գոգի կյանքի մասին

1․Վան Գոգը սկսել է նկարել 27 տարեկանում

Իրականում Վան Գոգը սկսել է նկարել մոտ 27 տարեկանում և հիմնականում նա մենակ էր սովորում։ Իր ամենառաջին աշխատանքները չեն եղել այդքան գունեղ և յուրահատուկ։ Երբ նա սկսում էր իր նկարչական կարիերան նա հիմնականում նկարում էր մռայլ և մուգ գույներով։ Պատճառը եղել է նրա աղքատությունը և ֆինանսական դժվարությունները։

2.Մինչև նկարիչ դառնալը, Վան Գոգը փորձել է բազմաթիվ այլ մասնկագիտությւոններ

Վան Գոգը նկարիչ էր իր կարճ կյանքի միայն վերջին տասնամյակում: Նա փորձել էր բազմաթիվ մասնագիտություններ, օրինակ՝ նա փորձում էր առևտուր անել արվեստի գործերով, ինչպես և նրա եղբայր Թեոն։ Նա դպրոցի ուսուցիչ էր և նույնիսկ քարոզիչ, բայց նա չկարողացավ հաջողության հասնել դասերից որևէ մեկում: Այդպես մնաց միայն մեկ մասնագիտությւոնը՝ նկարչությունը և այդպես նա դարձավ նկարիչ։

3.Վան Գոգի նկարչի կարիերան կարճ էր, սակայն աներևակայելի բեղմնավոր

Վան Գոգի նկարչական կարիերան տևել է մոտ 10 տարի և այդ կարճ ժամանակահատվածում Վինսենթ վան Գոգը ստեղծել է մոտ 2100 նկարներ, ինչպես նաև 860 նկար յուղաներկով։ Այս ամենը իրոք անհավանական է հնչում, սակայն այդ ամենը իրական է և պետք է հաշվի առնենք, որ այդ ամենը նա ստեղծել է իր կյանքի ամենադժվար ժամանակահատվածում։

Այո, չնայած ֆինանսական դժվարություններին և հոգեկան հիվանդությանը, որից նա ծանր տառապում էր և որը առաջացրեց Վինսենթ վան Գոգի մահը, նա կարողացավ ստեղծել բազմաթիվ աշխատանքներ։

4.Վան Գոգը տառապում էր հոգեկան խանգարումով

Իր կյանքի մեծ մասը նա տառապում էր հոգեկան խանգարումով։ Նկարիչը այդքան էլ քիչ ժամանակ չի անցկացրել հոգեբուժարաններում։ Կան ապացույցներ, որ նա տառապում էր մանիակալ-դեպրեսիվ փսիխոզով, որը հայտնի է նաև որպես երկբևեռ խանգարում: Բացի այդ որոշ հոգեբույժներ փորձում էին այլ հիվանդություններ ախտորոշել, օրինակ՝ շիզոֆրենիա, պորֆիրիու, սիֆիլիս և էպիլեսիա։

5.Վան Գոգը եղել է Պոլ Գոգենի լավ ընկերը

Վան Գոգը ծանոթացել էր Պոլ Գոգենի հետ Ֆրանսիայում 1887թ․։ Այնուհետև երկու նկարիչները ստիպված էին ոչ միայն նկարել, այլ նույնիսկ, թեև ոչ երկար ժամանակով միասին ապրել։ Այն բանից հետո, երբ Պոլ Գոգենը ժամանեց Արլ, Վինսենթը նրանց համար երկու սենյակ պատրաստեց այժմ հայտնի՝ «Դեղին տանը»: Սակայն իրենց լավ հարաբերությունները երկար չտվեցին, քանի որ երկու նկարիչներն էլ ունեին անտանելի բնավորություն։ Երկու արվեստագետներն էլ տարբեր կերպ էին նայում արվեստի խնդիրներին, իսկ Գոգենը, ով հակված էր ավտորիտարիզմի, փորձում էր ակտիվորեն պարտադրել իր կարծիքը Վան Գոգի հանդեպ։

6.Վան Գոգը և իր ականջը

Համաձայն ընդհանուր ընդունված տարբերակից, Վան Գոկը կտրել էր իր ականջի բլթակի Պոլ Գոգենի կռվի ժամանակ, երբ նա եկել էր քաղաք, որտեղ ապրում էր Վինսենթը, որպեսզի քննարկեր նկարչական արհեստանոց ստեղծելու գաղափարը։ Չկարողանալով փոխզիջում գտնել Վան Գոգի համար նման թեմայի լուծման հարցում՝ Պոլ Գոգենը որոշեց հեռանալ քաղաքից։ Թեժ վիճաբանությունից հետո Վինսենթը վերցրեց ածելին ու նետվեց ընկերոջ վրա, ով փախավ տանից։ Հենց այդ գիսհերն էլ Վան Գոգը կտրեց ոչ թե իր ականջը, այլ միայն բլթակը, ոնց ասում էին որոշ աղբյուրներ։ Ամենատարածված վարկածի համաձայն՝ նա դա արել է զղջման պահին։

Իրականում այդ պատահարից հետո էլ էր Վան Գոգը մեծ հարգանքով էր վերաբերվում Գոգենին։ Իր նամակներից մեկում, որտեղ ուղղված էր իր եղբորը՝ Թեոին 1888թ․ Վան Գոգը ասել․ << Գոգենն ինձ երևակայելու քաջություն է տալիս, և նրա շնորհիվ իմ երևակայության պտուղները իսկապես շատ ավելի հետաքրքիր կերպար են ստանում>>։

7.Վինսենթ վան Գոգի խճճված և քաոսային կյանքը լավ փաստագրված է

Իր ամբողջ կյանքում Վան Գոգը գրել է մոտ 800 նամակ իր եղբորը, մտերիմ ընկերոջը և հոգևոր ընկեր Թեոյին, իր նկարիչ ընկերներին՝ Փոլ Գոգենին և Էմիլ Բեռնարդին և շատ ուրիշներին։ Նամակներից շատերը թվագրված չեն, բայց այս դեպքում կան արվեստի պատմաբաններ և Վան Գոգի գիտակներ, ովքեր կարողացել են տառերի մեծ մասը դասավորել ժամանակագրական կարգով։ Այդ նամակները Վան Գոգի կյանքի մասին տեղեկատվության ամենաամբողջական աղբյուրն են և ճանապարհ են բացում դեպի Վան Գոգի աշխարհ։

Վան Գոգն ու նրա եղբայր Թեոն իրենց կյանքի ընթացքում փոխանակել են ավելի քան 600 նամակ։ Այս նամակները բացահայտում են նրանց ազգակցական և բարեկամության պատմությունը, ինչպես նաև Վան Գոգի տեսակետներն ու տեսությունները արվեստի և գեղանկարչության վերաբերյալ։

8.Վան Գոգը և իր միակ վաճառված նկարը

Կա լեգենդ, որում ասվում է, որ իր ողջ կյանքում Վան Գոգը վաճառել է միայն մեկ նկար, որը կոչվել էր <<Կարմիր խաղողի այգիներ Արլում>>, բայց դա իրականում ճիշտ չէ։ Իրականում 400 ֆրանկով վաճառված կտավը Վինսենթի բեկումն էր լուրջ գների աշխարհ, բայց դրանից բացի վաճառվեց նկարչի ևս առնվազն 14 աշխատանք։

9.Նա կարող էր նկարը նկարել ընդամենը երկու ժամում

Իր կյանքի վերջում Վան Գոգը կարող էր շատ արագ նկարել։ Կր նկարը սկզբից մինչև վերջ նա կարող էր ավարտել ընդամենը երկու ժամում։ Սակայն նա ասում էր իր սիրելի խոսքերից մեկը, որը ասում էր նկարիչ՝ Ուիսթլերը․ <<Ես դա արեցի երկու ժամում, բայց տարիներ շարունակ աշխատեցի, որպեսզի այդ երկու ժամում կարողանայի ինչ-որ արժեքավոր բան անել>>։

10.Վան Գոգը և նրա մահը

1890 թվականի հուլիսի 27-ին Վան Գոգը ատրճանակով կրակել է իր կրծքին և 2 օր անց մահացել։ Ողբերգական դեպք է տեղի ունեցել ցորենի դաշտում, երբ այդ ժամանակ նա նկարում էր բնությունը։Կրակելուց հետո նկարիչը դեռ կարողացել է ինքնուրույն հասնել Օբերժ-Ռավուում գտնվող իր նստավայր, որտեղ երկու բժիշկ պայքարել են նրա կյանքի համար։

Սակայն, ի վերջո, Վան Գոգը մահացել է վերքի վարակի հետևանքով։ Նրա եղբոր՝ Թեոյի խոսքերով, Վինսենթ վան Գոգի վերջին խոսքերն էին «La tristesse durera toujours», որը նշանակում է.

«Տխրությունը հավերժ կմնա».


Տարբեր փաստեր իր նկարների մասին

1.Աստղային գիշեր

Այս նկարը նկարիչը նակերլ էր 1889թ․ հոգեկան հիվանդների համար կլինիկայում՝ Պոլ Գոգենի կռվից հետո։

Այդ նկարը միակ <<Աստղային գիշեր>> նկարը չի եղել։ Ինչի մասին մենք խոսում ենք նկարիչը նկարել էր 1889թ․, սակայն 1888թ․ նկարել էր նաև մեկ հատ էլ, ուղղակի անվանումն էր այլ՝ <<Աստղային գիշեր Ռոնի վրայով>>։ Այնուհետև նա գրեց իր եղբորը՝ Թեոյին. «Ինձ անհրաժեշտ է աստղազարդ գիշեր՝ նոճիներով, գուցե հասած ցորենի արտի վրա»։

Այդ նկարը նկարելը նա ոգնշնչվել է իր հուգեբուժարանի պատուհանից նայելուց, որից հետո իր եղբորը գրել էր․ <<Երկաթե վանդակաճաղի միջով ես տեսնում եմ ցորենի արտը, որի վրայից առավոտներն իր ողջ գեղեցկությամբ ծագում է արևը>>։

1985թ․ Լոս Անջելեսում, Ալբերտ Բոյմը համեմատել էր <<Աստղային գիշեր>> նկարը Սեն-Ռեմիի աստղային երկնքի իրական պատկերի պլանետարիումում վերստեղծված պատկերի հետ, ինչպես դա եղել է 1889 թվականի հունիսի 19-ին։ Նմանությունը ապշեցուցիչ էր և ապացուցեց, որ Վան Գոգի «առավոտյան աստղը», որի մասին հիշատակվում էր իր եղբորն ուղղված նամակում, Վեներա մոլորակն էր, որը մենք բոլորս գիտենք: Արվեստի պատմաբան Ալբերտ Բոյմի խոսքով՝ Վան Գոգը «աստղային գիշերում» պատկերել է ոչ միայն Վեներան, այլև Խոյ համաստեղությունը, ինչպես նաև պարուրաձև միգամածություն։

Իդեպ Վան Գոգը կարծում էր, որ այդ նկարը նրա ամենաթույլ աշխատանքերից մեկն էր։ Նա նույնիսկ ցանկանում էր այն ուղարկել իր եղբորը, որպեսզի կարողանար փոստի ծախսերը խնայել։

2.Գիշերային սրճարանի պատշգամբ

<<Գիշերային սրճարանի պատշգամբ>> նկարը ստեղծվել է 1888թ․ և համարվում է Վան Գոգի ամենահայտնի նկարներից մեկը։

Վան Գոգը սիրում էր գիշեր և նա միշտ ասում էր․ <<գիշերը շատ ավելի կենդանի է ու պայծառ, քան ցերեկը>>։ Այս սերը մթության նկատմամբ, նկարիչը փոխանցում էր կտավի վրա։

Ջարեդ Բակստերը կարողացել է հատուկ սարքերի շնորհիվ ուսումնասիրել նկարը և իր փորձերի շնորհիվ, նա կարծում է, որ նկարը պարունակում է ակնարկ Դա Վինչիի վերջին ընթրիքի մասին։ Եվ իրոք, ուշադիր ուսումնասիրելով նկարը կարելի է նկատել 12 մարդկանց, որոնք շրջապատել են երկար մազերով մարդուն։ Մուգ կերպարանքը, որը սահում է դռան միջով, կարող է ներկայացնել Հուդային: Վան Գոգի համար կրոնական երանգները միանգամայն բնական էին թվում:

Իդեպ այդ սրճարանը իրականում գոյություն ունի և կոչվում է Café Van Gogh։

3.Արևածաղիկները

Իրականում Վան Գոգը ստեղծել է արևածաղիկներով 11 նկար:

1888թ․ ամռանը նա գնում է Արլ։ Այդտեղ նա հրավիրում է նաև այլ նկարիչներին։ Գալ համաձայնվում է միայն Պոլ Գոգենը։ Վան Գոգն այնքան երախտապարտ է նրան, որ որոշում է իր սենյակը զարդարել նատյուրմորտներով՝ արևածաղիկներով։ Այդպես ստեղծվում են 4 նկարներ արևածաղիկներով, որոնք գտնվում էին ծաղկամանի մեջ։ Պոլ Գոգենը գնահատեց նրանց և նա կանխատեսում էր, որ դրանք լինելու են իր ընկերոջ բնորոշ նշանը։ Եվ այդպես էլ եղավ։


Աղբյուրներ որոնցից օգտվել եմ

Винсент Ван Гог — интересные факты

Винсент Ван Гог: 20 любопытных фактов

Шедевры и неизвестные факты: что стоит знать о Ван Гоге?

«Звездная ночь» (Винсент Ван Гог) — интересные факты

Ночная терраса кафе — Винсент Ван Гог

Подсолнухи Ван Гога: 5 невероятных фактов о шедеврах

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s