Տնային աշխատանք (Ֆիզիկա) 21.09.2022

1) Նախորդ դասընթացներից ծանոթ ենք իներցիայի, ձգողության, ծանրության, մագնիսական և շփման ուժերի հետ։

2)Նրանց գրավիտացիոն փոխազդեցությունը չի երևում, քանի որ այն շատ փոքր է։

3) Շփված պլասմասսայե գրիչը ձգում է թերթի շերտը։

4)Նույն ձողով շփված թղթի երկու շերտերը իրար վանում են։

5)Իրար շփելիս մարմինների միջև ծագող ուժը կոչվում է էլեկտրանացում։

6)Հույները սաթը անվանում էին <<էլեկտրոն>>, որից էլ առաջացել է էլեկտրականություն բառը։

7)Էլեկտրական լիցքերը ունեն երկու տեսակ՝ դրական և բացասական։

8) Նույն նշանի լիցքերը իրար վանում են։

9)Երկու անշարժ, կետային լիցքերի փոխազդեցության ուժի մեծությունը ուղիղ համեմատական է լիցքերի մոդուլների արտադրյալին և հակադարձ համեմատական է դրանց հեռավորության քառակուսուն:

10)ՄՀ-ում էլեկտրական լիցքի միավորը կուլոնն է։

1) Էլեկտրացույցի աշխատանքը հիմնված է լիցքավորված մարմինների փոխազդեցության վրա:

2)Մետաղյե շրջանակին ագուցված պլաստմասային խցանի միջով իջեցված է մետաղի ձող, որի ծայրին ամրացված է ալյումինի նրբաթիթեղի երկու թիթեղ։ Շրջանը երկու կողմիծ փակված է ապակիով։

3)էլեկտրացույցի համեմատ այն թերթիկների փոխարեն մետաղի ձողով ամրացված է ալյումինե թեթև սլաք, որը լիցքավորվելով ձողից, որոշակի անկյունով նրանից վանվում է՝ պտտվելով O կետով առանցքի շուրջ։

4)Որքան մեծ է էլեկտրացույցի լիցքը, այնքան մեծ է թերթիկների բացման անկյունը։ Որքան մեծ է էլեկտրաչափի լիցքը, այնքան մեծ սլաքի շեղման անկյունը։

5)Մեկուսիչ բռնակ ունեցող հաղորդիչ ձողը միացնենք երկու էլեկտրաչափերի գնդերին, որոնցից մեկը լիցքավորված է։ Մի էլեկտրաչափի լիցքի կեսը անցնում է մյուս էլեկտրաչափին։

6)Էլեկտրական լիցքը կարելի է բաժանել այնքան ժամանակ, մինչև մնացած լիցքն արդեն հնարավոր չի լինի հայտնաբերել էլեկտրաչափով։

7)q0= 1,6 * 10-19 Կլ

1917 թ․ Հոկտեմբերյան հեղափոխությունը Ռուսաստանում (Պատմություն) || 21.09.2022

Ներկայացրե՛ք <<1917 թ․ Հոկտեմբերյան հեղափոխությունը Ռուսաստանում>> հետևյալ տեսակետներով

  • Ո՞վ էր ղեկավարում Հոկտեմբերյան հեղափոխությունը Ռուսաստանում, ի՞նչ գիտեք իր մասին։ Վլադիմիր Լենինը ծնվել է Սիմբիրսկում 1870 թ. ապրիլի 22-ին: Եղել է Ռուս քաղաքական և պետական գործիչ և բանվորագյուղացիական պետության հիմնադիր ղեկավար:1887թ. ընդունվել է Կազանի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, բայց դեկտեմբերին մասնակցել է ուսանողական ցույցերին և այդ պատձառով հեռացվել է: 1891թ. Սանկտ Պետերբուրգում հանձնել է ավարտական քնություններ իրավաբանական ֆակուլտետում:  1893թ. տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ և այնտեղ մասնակցել «Բանվոր դասակարգի ազատագրության պայքարի միության» ստեղծմանը և ձերբակալվել: 1900թ. մեկնել է արտասահման:Քաղաքացիական պատերազմի (1918-1920թթ.) տարիներին եղել է «ռազմական կոմունիզմի» քաղաքականության գլխավոր նախաձեռնողը: Հավանություն է տվել հակահեղափոխության և նենգադուլի դեմ պայքարի համառուսաստանյան արտակարգ հանձնաժողովի ստեղծմանը: Այն բռնի միջոցներով անզիջում պայքար էր ծավալելու վերացնելու համար ընդդիմադիր կուսակցություններն ու նրանց մամուլի օրգանները:
  • Ի՞նչ է սոցիալիզմը։ Ի՞նչ է միապետությունը

Սոցիալիզմը քաղաքական գաղափարախոսություն է, որը ենթադրում է համայնավարության և հանրային սեփականության հռչակման միջոցով հասնել սոցիալական արդարության, հավասարության և աշխատավորի ազատագրման։ Սոցիալիզմին բնորոշում և այլ գաղափարախոսություններից առաձնացնում են հետևյալ փոխկապված գաղափարներն ու արժեքները․ Միապետությունը կառավարման մի ձև է, որում ընդհանուր ինքնիշխանությունը ներդրվում է մեկ անձի մեջ, պետության ղեկավարը, որը կոչվում է միապետ, որը պաշտոնը պահում է մինչև մահ կամ հափշտակություն:

  • 1917-1922 թթ․ Ռուսաստանում ծագած քաղաքացիական պատերազմում ի՞նչ ուժ հաղթեց և ինչպե՞ս

Նախկին Ռուսական կայսրություն տարածքում 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխության արդյունքում բոլշևիկների իշխանության գալուն հետևած մի շարք ռազմական ընդհարումներ, տարատեսակ քաղաքական, էթնիկ, սոցիալական խմբերի և պետական կազմավորումների միջև։ Քաղաքացիական պատերազմը Ռուսաստանը խոցած հեղափոխական ճգնաժամի արգասիքն էր, որը սկսվել էր Ռուսաստանում 1905–1907 թվականների հեղափոխությամբ և խորացել միապետության անկմանը, տնտեսության փլուզմանը, խոր սոցիալական, ազգային, քաղաքական և գաղափարական պառակտմանը հանգեցրած` Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում։ Պառակտման ապոգեյը հանդիսացավ ամբողջ երկրի մասշտաբում ծավալվող անողոք պատերազմը սովետական և հակաբոլշևիկյան իշանությունների միջև։