Միջին դպրոց գալուց առաջ ունեցածդ պատկերացումները, ապրումները,
Միջին դպրոցից ստացած առաջին տպավորություններդ,
Մեկ տարվա ընթացքում մայրենիից և այլ առարկաներից ունեցած ձեռքբերումներդ,
Այն, ինչ չէիր կարողանում կամ դժվարությամբ էիր կարողանում անել մինչ այստեղ գալդ ու կարողացար հաղթահարել,
Թե ինչպես էր անցնում դպրոցական առօրյադ մինչ հեռավար-առցանց ուսուցման անցնելը, ինչպես է անցնում հիմա:
Ընտանիքի որևէ անդամից հարցազրույց վերցնել` պարզելով մեկ տարվա ընթացքում քո ուսման մեջ և այլ առումներով ունեցած առաջընթացի մասին նրա կարծիքը:
Վերջում կընթերցես փոքրիկ նամակդ` ուղղված կրտսերդպրոցական ընկերներիդ: Նամակումդ կարող ես խորհուրդներ տալ նրանց`պատրաստելով հաջորդ տարի վեցերորդցի դառնալուն: