День: 17 октября 2019
Մայրենի
Լրացուցիչ կրթություն (տանը)
- Տրված բազմիմաստ բառերով կազմել նախադասություններ:
- թերթ
- գիր
- սուր
- թև
- գլուխ
Արամը իր տետրից թերթ պոկեց և տվեց իր ընկերոջը` Արտակին։
Երեխաները նայում էին մատենադարանի գրերը։
Մարդիկ իրենց սուր սղոցով սղոցում էին ծառերը և եղևնիները։
Թռչունը թռիչքի ժամանակ վնասեց իր աջ թևը։
Փոքրիկը ընկավ և վնասեց իր նուրբ գլուխը։
- Գրել նամակ Ապոլլոնին:
Բարև Ապոլլոն ջան։ Ինչպես ես։ Ուզում եմ մի բան քեզ ասել։ Մի համարիր քեզ ամենահզոր մարդը։ Կարող է և քեզանից ավելի ուժեղ մարդիկ կան։Դու ասացիր Կուպիդոնին որ դու իրենից ավելի ուժեղ ես , սակայն պարզվեց Կուպիդոնն էր ավելի ուժեղ, որովհետև Կուպիդոնը քեզ պատժեց քո խոսքերի համար։ Իմ կարծիքով նա ճիշտ արեց, որ քեզ պատժեց։ Դու պետք է զղջաս քո խոսքերի համար։ Դրա համար պետք է մեծամիտ չլինես և չհաշվես , որ դու ամենահզորն ես։
Հուսով եմ քեզ այս խորհուրդը պետք կգա կյանքում։
Բնագիտություն
Համացանցից որոնիր և գտիր տեղեկություն, <<Թթվային անձրևներ>> մասին հրապարակի բլոգումդ։
Թթվային անձրևներ
Մթնոլորտում արդյունաբերական արտանետումների (քլորաջրածին, ծծմբի ու ազոտի երկօքսիդներ) և խոնավության փոխազդեցության հետևանքով հաճախ առաջանում են թթվային (թթու պարունակող) տեղումներ (անձրև, ձյուն): Թթվային անձրևները թթվեցնում են ջրային ավազանները և հողերը, որի հետևանքով ոչնչանում են ջրային օրգանիզմները, վնասվում կամ չորանում են բույսերն ու ծառատեսակները: Թթվային անձրևների ազդեցությամբ ստորերկրյա ջրերում մեծանում է մետաղների, օրինակ՝ կապարի, պղնձի, ցինկի, կադմիումի, ալյումինի պարունակությունը, որոնք արմատների միջոցով ներծծվում ու վնասում են բույսերը:
Թթվային անձրևներից խուսափելու ամենահուսալի միջոցը մթնոլորտը չաղտոտելն է, քանի որ մթնոլորտ արտանետված նյութը նորից որսալ անհնարին է: Դրա համար պետք է արտանետվող գազերն առավելագույնս զտվեն, ավտոմեքենաների համար ստեղծվեն վառելիքի այնպիսի տեսակներ, որոնք վնասակար նյութեր չեն պարունակում:

Բնագիտություն
Տնային առաջադրանք 1
- Հետեւյալ նյութերից առանձնացրե՛ք հիմքերը, թթուներն
NaO, NaCl, NaOH, H2SO4, Ca(OH)2, HCl, NaNO3, KOH, H3PO4, KNO3:
Թթուներ — H2SO4, HCl, H3PO4
Հիմքեր – NaOH, Ca(OH)2, KOH
- Նկարագրե՛ք NaOH–ի, Ca(OH)2
NaOH – հիմք, Na – մետաղ, OH – հիդրոքսիլ խումբ
Ca(OH)2 – հիմք, Ca – մետաղ, (OH)2 – երկու հիդրոքսիլ խումբ