Թեմատիկ հարցեր և խնդիրներ
1. Ո՞րն է բնական ճառագայթաակտիվության էությունը։
Բնական ճառագայթաակտիվությամբ օժտված են այն տարրերը, որոնք կարողանում են ինքնակամ ճառագայթահարվել։
2. Ինչպե՞ս է հայտագործվել բնական ճառագայթաակտիվության երևույթը։
Մի անգամ ամպամած եղանակի պատճառով, Անրի Բեքերելը ուրանի աղի նմուշները, առանց արևի լույսով ճառագայթահարելու, պահեց մութ դարակում։ Մի քանի օր անց դարակում դրված լուսազգայուն թիթեղի վրա տեսավ ուրանի աղի նույն սևացումները։ Այս ամենից էլ եզրակացրեց, որ ուրանն օժտված է ինքնակամ ճառագայթահարվելու։
3. Ի՞նչն է բնութագրական ճառագայթաակտիվության երևույթի համար։
Երբ տեղի է ունենում ճառագայթաակտիվության երևույթ, այն ժամանակ անջատվում է էներգիա և մեծ կարգաթիվ ունեցող միջուկները փոխակերպվում են ավելի փոքր կարգաթիվ ունեցող միջուկների։
4. Ո՞ր տարրերն են օժտված բնական ճառագայթաակտիվությամբ։
Բնական ճառագայթաակտիվությամբ օժտված են՝ ուրան, թորիում, պոլոնիում և ռադիում տարերը։
5. Ի՞նչ է ալֆա մասնիկը , թվարկել նրա բնութագրերը
Քիչ շեղված փունջը կոչվում է α-ճառագայթում՝ 0,5մմ ալյումինի շերտն ամբողջությամբ կլանում է α-ճառագայթումը։
6. Ի՞նչ է բետտա մասնիկը , թվարկել նրա բնութագրերը
Մյուս չշեղված փունջը կոչվում է β-ճառագայթում՝ 0,5մմ ալյումինի շերտով β-ճառագայթն անցնում է արարգել, 1մմ հաստությամբ կապարի կամ 5մմ հաստությամբ ալյումինի շերտերը β-ճառագայթումն ամբողջությամբ կլանում է։
7. Ի՞նչ է գամմա մասնիկը թվարկել նրա բնութագրերը
Չշեղված փունջը կոչվում է γ-ճառագայթում՝ 0,5մմ ալյումինի շերտով γ-ճառագայթն անցնում է արարգել, 1մմ հաստությամբ կապարի կամ 5մմ հաստությամբ ալյումինի շերտերը γ-ճառագայթը անցնում է առանց նկատելի թուլությամբ, իսկ 5սմ հաստությամբ կապարի շերտով γ-ճառագայթը չի անցնում։
8.Ինչո՞վ է պայմանավորված ճառացայթաակտիվության ազդեցությունը օրգանիզմի վրա
Ճառագայթաակտիվությունը խթնաում է օրգանիզմում բջիջների գործունեության վատթարացմանը և խախտմանը։
9.Ի՞նչ է ճառագայթման կլանված բաժնեչափը և ինչ միավորով է չափվում այն
Ճառագայթման կլանված էներգիայի հարաբերությունը ճառագայթահարված նյութի զանգվածին, կոչվում է ճառագայթման կլանված բաժնեչափ։ Այն չափում են գրեյներով (Գր)։
10. Ի՞նչ է ճառագայթման բնական ֆոնը
Ճառագայթման բնական ֆոնը տիեզերքի ճառագայթներն են և շրջապատող միջավայրի ճառագայթաակտիվությունը։