Սաադիի վերջին գարունը․ վերլուծություն
Այս պատվածքում նկարագրվում է Սադիի վերջին օրերի մասին։ Նա արդեն բավականի ծեր էր և արդեն պատրաստ էր այս կյանքից հեռանալու համար։ Նա ամբողջ հոգով և սիրտով վայելում էր իր շրջական՝ բնությունը, իրերը և այլն։ Իր աչքի առաջ անցնում էին իր բոլոր տարիները։ Իր համար կարծես այդ տարիները մի գիշերվա երազի պես էին անցել։ Սաադին ապրել էր այդքան տարիներ, բայց ամեն օր զարմանքով էր նայում աշխարհին:
«Ծնվում ենք ակամա, ապրում ենք զարմացած, մեռնում ենք կարոտով…»։
Այս բառերը, կարծես թե նկարագրում են մարդու կյանքը մեկ նախադասությամբ։ Ծնվելով անկախ մեր կյանքից մենք միշտ զարմացած ենք ապրում, իսկ մեռնում այն մտքով, որ այլևս չենք տեսնի աշխարհի հեքիաթը: