

1. Հայաստանի անկախության համար մղվող պայքարը գլխավորեց Բագրատունիների տոհմը։
2. Երբ նա ճանաճվեց հայոց իշխանաց իշխան նա կարողացավ իր ազդեցությունը տարածել Արծրունյավ, Սյունյաց, Արցախի նախարարների և վրաց ու աղվանից աշխանների վրա։ Նա վերականգնեց բանակը և նրա եղբորը՝ Աբասին, նշանակեց սպարապետ։ Թագավոր դառնալուց հետո նա մեծ աշխատանք կատարեց երկիրը միավորելու և նրա անվտանգությունն ապահովելու ուղղությամբ։ Նա Վանադի իշխանների գավառը միացրեց իր պետությանը և ամրապնդեց կապերը վրացիների և աղվանների հետ։
3. Ժողովը տեղի ունեցավ 869թ։ Այնտեղ որոշվեց, որ Աշոտ Բագրատունուն արքա հռչակելու և Հայաստանը թագավորություն հռչակելու համար պետք է դիմել խալիֆայությանը։
4. Երբ Արաբները ստիպված էին լավ հարաբերություններ ունենալ Հայաստանի հետ, նրանց խալիֆը թագ է ուղարկում Աշոտ Բագրատունուն և նրան ճանաչում է հայոց թագավոր։ Այդ փաստը խիստ անհանգստացրեց Բյուզանդիային, ուստի Աշոտին Վասիլ I-ը շտապում է թագ և արքայական հանդերձանք ուղարկել։
5. 885 թվականին, օգօստոսի 26-ին Շիրակ գավառումլ Աշոտ Բագրատունին օծվում է Հայոց թագավոր՝ Աշոտ I անունով։ Օծումը իրականացնում է կաթողիկոս Գևորգ Գառնեցին։ Հայաստանի՝ դեռևս 855 թվականին ձեռք բերված փաստական անկախությունը միջազգային ճանաչում ստացավ միայն 30 տարի անց։
6․ Աշոտ I-ը մեծ աշխատանք կատարեց երկիրը միավորելու և նրա անվտանգությունն ապահովելու համար։ Նա Կարսը վերակառուցեց և դարձավ հայոց սպարապետների նստավայր։ Մի քանի արշավաքներից հետո նրան հաջողվեց սանձահարել Վրաստանը և Աղվանքը ասպատակող հյուսիսկովկասյան լեռնականներին։ Շնորհիվ այդ հանգամանքի՝ ամրապնդվեցին Աշոտ Բագրատունու բարեկամական կապերը վրացիների ու աղվանների հետ։