Հարցեր՝
- Ով է դատավորը
Դատավորը ՀՀ դատարաններում դատը անցկացնելու, քննելու, որոշում կայացնելու, արդարադատություն իրականացնելու համար օժտված անձն է։
- Դատավորը կարող է զբաղվել քաղաքականությամբ
Դատավորը չի կարող լինել որևէ կուսակցության անդամ, ընտրություններում առաջադրել իր թեկնածությունը, մասնակցել նախընտրական քարոզչությանը կամ ցանկացած այլ ձևով զբաղվել քաղաքական գործունեությամբ:
- Դատավորը կարող է զբաղվել ձեռնարկատիրությամբ
Դատավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրությամբ։ Դատավորը կարող է զբաղեցնել պաշտոն ոչ առևտրային կազմակերպությունում, եթե իր աշխատանքը նա կատարում է անհատույց կամ այդ պաշտոնը չի ենթադրում ֆինանսական միջոցների տնօրինում, կազմակերպության անունից քաղաքացիաիրավական գործարքների կնքում կամ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կազմակերպության ներկայացուցչության իրականացում
- Դատական իշխանությունները արդյոք ինքնուրույն են
Դատավորները պարտավոր են լինել արդար բոլոր դատերի ընթացքում: Կարելի է ասել, որ դատի ժամանակ ամեն ինչ կախված է դատավորից, քանի որ նա է որոշում է, թէ ով է մեղադրյալը: Սակայն լինում են նաև դատավորներ, ովքեր իրենց շահի համար ոչ արդար են իրենց դատը անցկացնում: Այդ իսկ պատճառով մենք չենք կարող ասել, որ ամեն դատ արդար են անում:
- Նշել օրենքի էական խախտում, որը կարող է թույլ տալ դատարանը և առաջարկեք ելք վերջինիս համար
Օրենքի խախտումներից մեկը համարվում է հենց ոչ արդար դատելը։ Դատավորը կարող է օժտված լինել մեծ լիազորություններով, բայց չի կարող օժտված լինել բացարձակ արդարությամբ։
- Որն է բարձրագույն դատական ատյանը
Դատական ատյանը, դա որևէ աստիճան տվյալ դատական համակարգում։ Դատական ատյաններրը այդ համակարգում կարող են լինել վերադաս կամ ստորադաս։ Ստորադաս դատարանները լինում են միայն առաջին ատյանի, իսկ վերադասները՝ նաև երկրորդ և ավելի բարձր ատյանի։
- Ովքեր են Երդվյալ ատենակալները
Երդվյալ ատենակալներ, բուրժուական դատարաններում քրեական գործերի դատաքննությանը ներգրավված քաղաքացիներ։Երդվյալ ատենակալների կոլեգիան որոշում է միայն ամբաստանյալի մեղավոր կամ անմեղ լինելու հարցը, իսկ դատավորների կոլեգիան, այդ որոշման հիման վրա, կայացնում է դատավճիռ։