Մարդու քաղաքացիական և քաղաքական իրավունքներն ու ազատությունները (Իրավունք) ||

Նախագծի ընթացք՝

  • Յուրաքանչյուր սովորող իր իսկ ցանկությամբ ընտրում է օրենքից որևէ հոդված և կադրում դրա կետերը
  • Ամեն մի կետ կարդալիս բլոգում կատարում է գրառում, թե ինչպես է ընկալում այն
  • Բլոգում գրառում կատարելուց հետո քննարկում է այն դասավանդողի և դասընկերների հետ

Նպատակ՝

  • Զարգացնել սովորողների իրավատեղյակությունը 
  • Նպաստել սովորողների կողմից օրենքների յուրացմանը
  • Ծանոթանալ քաղաքացիական իրավունքներին

Խնդիր՝

  • Կարդալ օրենքները
  • Կազմակերպել քննարկումներ, բրեինստորմինգներ

Հոդված 8

1. Ոչ ոք չպետք է պահվի ստրկության մեջ. ստրկությունը և ստրկավաճառությունը արգելվում են իրենց բոլոր ձևերով:

Յուրաքանչյուր անձ ունի ազատության իրավունք և ոչ ոք իրավունք չունի անհատին պահել ստրկության մեջ, քանի որ մարդուն ստրկության մեջ պահելը՝ մարդու իրավունքների ոտնահարում է։ Առաջ էր, որ մարդիկ ապրում էին ստրկատիրական դարաշրջանում, իսկ հիմա 21-րդ դարն է և անհատն է որոշում ինչպես ապրել և ինչպես պաշտպանել իր իրավունքները։

2. Ոչ ոք չպետք է պահվի անազատ վիճակում:

Ինչպես նախորդ կետում նշեցի, բոլորս էլ ունենք ազատության իրավունք։ Այս կետը կարծես առաջին կետին նման լինի, քանի որ մարդուն անազատ վիճակում պահելը և ստրկության մեջ պահելը գրեթե նույնն են։

3. Ոչ ոք չպետք է բռնադատվի հարկադիր կամ պարտադիր աշխատանքի

Այն երկրներում, ուր հանցագործության համար որպես պատիժ կարող է նշանակվել ազատազրկում` զուգակցված տաժանակիր աշխատանքների հետ խոչընդոտ չի հանդիսանում տաժանակիր աշխատանքների նշանակած իրավասու դատարանի դատավճռով այդպիսի պատժի իրականացման համար:

Оставьте комментарий