<>․ Նախագիծ (Քիմիա) || 18.02.2022

<<Կենդանի օրգանիզմի քիմիան>>

Ուղղորդող   հարցերը`

  • Որո՞նք են  կենդանի  օրգանիզմի  հիմնական  տարրերը, որոնք  նաև  անվանում  են   

    կենսական  տարրեր։

Կենսական տարրերը դրանք այն տարրեն են, որոնք առաջացնում են  բարդ օրգանական նյութեր և որոնք ապահովում են կենդանի օրգանիզմի կենսագործունեությունը: Կենսական տարրերը լինում են մակրոտարրեր (մեծ քանակությամբ), միկրոտարրեր (քիչ քանակությամբ) և ուլտրատարրեր (շատ քիչ քանակությամբ):

  • Որո՞նք են  կենդանի  օրգանիզմի  հիմնական  տարրերը՝մակրո-, միկրո-,ուլտրատարրեր։

Մակրոտարերն են՝ Ածխածին — C, Ջրածին — H, Թթվածին — O, Ազոտ — N, Ֆոսֆոր — P, Ծծումբ — S:

Միկրոտարրերն են՝ Մագնեզիում — Mg, Նատրիում — Na, Սիլիցիում — Si, Երկաթ — Fe, Ցինկ — Zn, Պղինձ — Cu, Քլոր — Cl, Բիմմութ — Bi, Ֆտոր — F, Ալյումին — Al, Կալցիում — Ca:

Ուլտրատարրերն են՝ Ոսկի — Au, Արծաթ — Ag, Թալիում — Ti:

  • Ո՞րն է  կենդանի  օրգանիզմի  կառուցվածքային  միավորը, կենդանական  և  բուսական  բջիջների նմանությունները  և  տարբերությունները։

Կենդանի օրգանիզմի կառուցվածքային միավորը բջիջն է: Բջջի բաղադրությունը՝ 70-80% ջուր (անօրգանական), 10-20% սպիտակուցներ, 1-5% ճարպեր, 0.2-2% ածխաջրեր, 0,2-2% նուկլեինաթթուներ։

Կենդանական և բուսական բջիջների միջև կան տարբերություններ, սակայն նրանք ունեն նման կառուցվածք: Բուսական և կենդանական բջիջներն ունեն որոշակի տարբերություններ՝ պայմանավորված կենսագործունեության առանձնահատկություններով:  Կենդանական բջիջների թաղանթը ավելի բարակ է, բայց պարունակում է կորիզ, որը չունեն բուսական բջիջները։ Բուսական բջիջների թաղանթը, ըստ էության, ավելի հաստ է և պատրաստված է ցելյուլոզ պոլիսախարոդից։

  • Ինչու՞  են  գիտնականներն ասում. «Կյանքը՝ սպիտակուցների գոյության ձևն  է։

Գիտնականները ասում են այդպես, որովհետև սպիտակուցները շատ մեծ դեր ունեն մեր կյանքում և դրանց շնորհիվ է, որ մենք ապրում ու շնչում ենք։

  •   Որո՞նք են սպիտակուցների, ածխաջրերի, ճարպերի, նուկլեինաթթուների վիտամինների  գործառույթները կենդանի օրգանիզմում։

Սպիտակուցի հատկություններ – բնափոխում, ռեակցիոն ունակություն, կառուցողական ֆունկցիա, կատալիզային ֆունկցիա, փոխադրական ֆունկցիա, շարժողական ֆունկցիա։
Ածխաջրերի հատկություններ – կառուցողական ֆունկցիա, էներգիական ֆունկցիա։
Ճարպերի հատկություններ — կառուցողական ֆունկցիա, էներգիական ֆունկցիա։
Նուկլեինաթթուների հատկություններ – սպիտակուցների կառուցվածքի մասին տեղեկատվության պահպանում, հաջորդ սերունդներին փոխանցում, սպիտակուցի սինթեզի իրականացումը։

  • Ինչպիսի՞  օրգանական և  անօրգանական  նյութեր  կան  կենդանի  օրգանիզմում:

Օրգանական նյութերն են ՝ սպիտակուցները, ածխաջրերը, սախառոզը, գլյուկոզը, ճարպերը, լիպիդները, գլիկոգենը, օսլան, նուկլեինաթթուները և այլն, իսկ անօրգանական նյութերն են ՝ ջուրը (H2O), կերակրի աղը (NaCl), յոդը (I), թթվածինը (O), աղաթթուն (HCl) և այլն։