Առաջադրանքներ (Իրավունք)

Հացեր՝

  • Որն է պարտադիր կամ հարկադիր աշխատանքը

Պարտադիր կամ հարկադիր աշխատանք է համարվում անձից պահանջվող կամ անձի կողմից կատարվող ցանկացած աշխատանքը, որում անձը կամավոր չի հայտնել իր համաձայնությոնը: Սակայն պարտադիր կան հարկադիր աշխատանքը չի համարվում այն աշխատանքը, որը կատարում է դատապարտված անձը, զինվորականը կամ այլ ընտրաքային ծառայությամբ մարդը:

  • Աշխատանքային պայմանագրի կնքման նախադրյալները

Գրավոր աշխատանքային պայմանագիրը քնքվում է երկու օրինակից կամ կողմերի, իսկ մինչև 14 տարեկան աշխատողների հետ կնքվող աշխատանքային պայմանագրի դեպքում ծնողներից մեկը պետք է տվյալ փաստաթուղթը ստորագրի:Բացի այդ աշխատանքային փաստաթուղթը կարող է կնքվել նաև էլէկտրական տարբերակով:

  • Աշխատանքային փորձաշրջան որ դեպքում է սահմանվում

Փորցաշրջանի աշխատանքային պայմանագրում պարտադիր չէ սահմանել: Աշխատողի համար կողմերի համաձայնությամբ սահմանվում է փորձաշրջան` երեք ամիս ժամկետով, որի ընթացքում աշխատողն ունի բոլոր իրավունքները եւ կրում է բոլոր պարտականությունները, որոնք սահմանված են գործատուի եւ աշխատողի միջեւ նույն աշխատանքային հարաբերությունների շրջանակներում:

  • Նշել անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը ըստ ըստ տարիքային խմբերի

1. Աշխատանքային պայմանագիր կնքելու համար գործատուն պարտավոր է պահանջել հետևյալ փաստաթղթերը.
1) անձը հաստատող փաստաթուղթ.
2) աշխատանքային գրքույկ (բացառությամբ առաջին անգամ կամ համատեղությամբ աշխատանքի ընդունվողների) և սոցիալական ապահովության քարտ կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանք.
3) կրթության կամ անհրաժեշտ որակավորման մասին վկայական, եթե աշխատանքային օրենսդրությանը համապատասխան` աշխատանքը կապված է որոշակի կրթության կամ մասնագիտական պատրաստվածության հետ.
4) տեղեկանք առողջական վիճակի մասին (սանիտարական գրքույկ), եթե աշխատանքային պայմանագիրը կնքվում է այնպիսի աշխատանքների համար, որոնք պահանջում են սկզբնական և պարբերական բժշկական զննություն, ինչպես նաև մինչև տասնութ տարեկան քաղաքացիների հետ աշխատանքային պայմանագիր կնքելու ժամանակ: Այդպիսի աշխատանքների ցանկը և տեղեկանքի (սանիտարական գրքույկի) ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
5) ծնողներից մեկի, որդեգրողի կամ հոգաբարձուի գրավոր համաձայնությունը, եթե աշխատանքի է ընդունվում տասնչորսից մինչև տասնվեց տարեկան անչափահաս քաղաքացին.
6) օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթղթեր:
2. Աշխատանքի ընդունելիս արգելվում է պահանջել այնպիսի փաստաթղթեր, որոնք նախատեսված չեն օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտերով:
3. Աշխատողը կարող է իր նախաձեռնությամբ գործատուին ներկայացնել բնութագիր, երաշխավորագիր և նախկին աշխատավայրերում իրեն բնութագրող այլ փաստաթղթեր, ինչպես նաև մասնագիտական պատրաստվածության, որակավորման և դրանց կիրառման վերաբերյալ տվյալներ կամ փաստաթղթեր:

  • Նշել գրանցմամբ աշխատողի առավելությունները

Գրանցմամբ աշխատողի առավելություններն են, որ աշխատանքային պայմանագրի հիման վրա, գործատուի օգտին կատարում է իր աշխատանքը ՝ ըստ իր մասնագիտության, որակավորման և պաշտոնի։

  • Ներկայացնել աշխատանքային փորձաշրջանը ըստ օրենքի

Աշխատանքային պայմանագրի կնքման ժամանակ կողմերի համաձայնությամբ կարող է սահմանվել փորձաշրջան: Այն կարող է սահմանվել գործատուի ցանկությամբ` նախատեսված աշխատանքին (պաշտոնին) աշխատողի համապատասխանությունը ստուգելու նպատակով, կամ աշխատանքի ընդունվողի ցանկությամբ` առաջարկվող աշխատանքին (պաշտոնին) իր համապատասխանությունը որոշելու համար: Փորձաշրջանի մասին պայմանները պետք է սահմանվեն աշխատանքային պայմանագրով:

2. Փորձաշրջանի ընթացքում աշխատողն ունի բոլոր իրավունքները և կրում է բոլոր պարտականությունները, որոնք սահմանված են սույն օրենսգրքով, այլ օրենքներով և նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերով:

3. Փորձաշրջան չի կարող նախատեսվել, եթե աշխատանքի են ընդունվում`
1) տասնութ տարին չլրացած անձինք.
2) ընտրովի պաշտոն զբաղեցնողները, ինչպես նաև պաշտոնի նշանակման համար որակավորման քննություններ հանձնած անձինք.
3) գործատուների փոխադարձ համաձայնությամբ այլ աշխատանքի փոխադրվող անձինք.
4) օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:

  • Աշխատանքային արձաակուրդ

Ամենամյա արձակուրդըօրերով հաշվարկվող ժամանակահատված է, որը տրամադրվում է աշխատողին։ Այդ ընթացքում պահպանվում է նրա պաշտոնը, վճարվում է միջին աշխատավարձ։ Ամենամյա. վազագույն արձակուրդի տևողությունը հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 20 աշխատանքային օր է, իսկ վեցօրյա աշխատանքային դեպքում ՝ 24: Կան նաև ամենամյա երկարացված և լրացուցիչ արձակուրդներ, ինչպես նաև հղիության և ծննդաբերության արձակուրդը (դեկրետը), մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդը։

  • Աշխատանքից ազատում


Աշխատավարձի վճարման դադարեցումով ծառայողին աշխատանքից կամ պաշտոնից հեռացնել թույլատրվում է դրանում լիազորված մարմինների առաջարկությամբ միայն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում: Հարբած վիճակում, թմրամիջոցներով կամ թունամիջոցներով արբեցած վիճակում աշխատանքի ներկայացած աշխատողին ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիան թույլ չի տալիս այդ օրը աշխատել:

Оставьте комментарий