Домашняя Работа (Русский) 27.11.2022

Домашнее задание: задание 2 ( Сл. 37 пособия “ Поехали!)

1)Я вчера пришел из клуба утром.

2)Я обычно прихожу в гости стортом.

3)Я всегда ухожу из ресторана последним.

4)Я вчера ушел с работы после обеда.

5)Я всегда легко вхожу в контакт с новыми людьми. А вы?

6)Когда я вошел, все уже спали.

7)Я никогда не выхожу из дома без паспорта.

8)Я недавно легко выхожу из очень трудной ситуации.

9)К моему <<роллс — ройсу>> всегда подходят люди.

10)Когда я подошел к девушке, она стала и убежала.

11)Как ты думаешь, я могу доехать до Владивостока.

12)Каждый вечер я с трудом дохожу до дома.

13)Я не хочу переплыть Атлантику на яхте.

14)Я хочу перелетать через Атлантику на самалете.

15)Когда я вижу тебя, я быстро прохожу мимо.

16)Никто не может пройти мимо меня.

17)Вчера у меня были деньги, я всегда зашел в казино.

18)Когда у меня есть деньги, я всегда захожу в казино.

19)Когда я ишу подарки, я обхожу все магазины.

20)Я обошел весь Эрмитаж и нашел хороший падарок

Շուշիի ազատագրում (Պատմություն) || 27.11.2022

Արցախյան Առաջին (1991-94 թթ․) պատերազմում հայկական զինված ուժերի ստացված ռազմական գործողությունները

Ընտրե՛ք ռազմական գործողություններից մեկը

Հիմնավորե՛ք այդ գործողությունը նշանակությունը և կարևորությունը

Մանրամասնե՛ք այդ ռազմական գործողության մանրամասները

Շուշիի ազատագրում

Շուշիի ազատագրման գործողության նախապատրաստումը կատարվել է մի քանի փուլով՝ դիվանագիտական, լրատվաքարոզչական և ռազմական։ 1992-ի մայիսի 8-ին ժամը 2:30-ին ԻՊՈւ շուրջ 1200 մարտիկներից կազմված գրոհային 4 խմբեր ձեռնամուխ են եղել կենդանի ուժով ու միջոցներով գերազանցող հակառակորդի ջախջախմանը Շուշիի և Ստեփանակերտի շրջակա հենակետերում։

Ռազմական գործողության մանրակրկիտ նախապատրաստության, հմուտ ղեկավարման, բոլոր աստիճանների հրամանատարների հնարամիտ փոխհամագործակցության, հայ ազատամարտիկների վճռական գործողությունների շնորհիվ երկու օրում հաջողվել է ճնշել հակառակորդի դիմադրությունը և ազատագրել ռազմավարական տեսակետից կարևոր Շուշի քաղաքը։

Շուշիի ռազմահանգրվանի կորստից հետո հակառակորդը մեծ ուժերով ու միջոցներով հարձակումներ է ձեռնարկել ԼՂՀ սահմանների մի քանի հատվածներում։ Մայիսի 10-ին հարձակում է սկսել Աղդամ — Ասկերան — Ստեփանակերտ ռազմավարական գծով։ Մասնավորապես, Աղդամի հենակետից գրոհել է Սառնաղբյուր, Արանզամին, Փրջամալ, Նախիջևանիկ, Դահրազ գյուղերը և ժամանակավորապես զավթել այդ բնակավայրերը։ Դեռևս մայիսի 8-ին, Ասկերանի շրջանի Ջանհասան — Քյոսալար գյուղերի վրա հարձակումից հրամանատարության ուշադրությունը շեղելու մտադրությամբ, հակառակորդը զրահատեխնիկայի ուղեկցությամբ գրոհել էր Քարագլուխը։

Մայիսի 11-ի երեկոյան Շուշիում դիրքերն ամրապնդելուց և ԼՂՀ սահմանների մի քանի հատվածներում հակառակորդի հարձակումները հետ մղելուց հետո ԻՊՈւ նախաձեռնել են Բերդաձորի ռազմական գործողությունը:

Ճնշելով հակառակորդի դիմադրությունը միայն 2 գյուղում՝ վերահսկողության տակ է առնվել Շուշիի շրջանի շուրջ 17 գյուղ։

Շուշիի Ս. Ամենափրկիչ (Ղազանչեցոց) եկեղեցին ադրբեջանական ուժերի կողմից վերածվել էր զինապահեստի:

Այդպիսով մաքառող Արցախն անմիջական ցամաքային կապ է հաստատել Հայաստանի հետ, ինչը նշանակում էր կյանքի ճանապարհի բացում, արհեստականորեն մասնատված ժողովրդի երկու հատվածների գործնական վերամիավորում։ Լաչինում կրած պարտությունն ավելի է սրել Ադըրբեջանի ներքաղաքական լարվածությունը և միջազգային հանրությանը կանգնեցրել փաստի առաջ՝ ստիպելով վերանայել Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ առկա մոտեցումները։ Հայկական կողմի այս ակնառու հաջողություններին հետևել է պարտադրված կարճատև հրադադար, ինչը սակայն խախտվել է 1992-ի մայիսի վերջերին ու հունիսի սկզբներին, երբ Ռուսաստանն Ադրբեջանին հանձնել է մեծ քանակությամբ զենք ու զինամթերք:

Միաժամանակ, Ադրբեջանում տեղակայված ռուսական բանակի զորամասերի զինվորների ու սպաների համար ստեղծվել են որպես վարձկան մարտական գործողություններին մասնակցելու բոլոր պայմանները։ Այդ ամենը Ադրբեջանին հնարավորություն է տվել որոշակիորեն փոխել իրավիճակը ղարաբաղյան ռազմաճակատում։ 1992-ի հունիսի առաջին տասնօրյակում նկատելիորեն ակտիվացել են հակառակորդի գործողությունները ԼՂՀ սահմանագծի ողջ երկայնքով. բնակավայրերի հրթիռահրետակոծություններին զուգահեռ՝ ուժեր և միջոցներ են կենտրոնացվել ղարաբաղա-ադրբեջանական զինված կազմավորումների շփման գծում։

1992-ի հունիսի 2-ին ադրբեջանական բանակը Քելբաջարից ուշադրություն շեղող հարձակում է սկսել։ Հունիսի 12-ի օրվա երկրորդ կեսին ԼՂՀ սահմանամերձ շրջաններում կուտակված կազմավորումները մեծաքանակ զրահատեխնիկայի, հրետանու և ռազմաօդային ուժերի աջակցությամբ լայնածավալ հարձակում են ձեռնարկել ռազմաճակատի ողջ երկայնքով։ Ճնշման ծանրության կենտրոնը տեղափոխվել է հատկապես դեպի Ասկերանի, Մարտակերտի, ապա և Շահումյանի շրջանների ուղղություններ։ Ասկերանի ճակատում հակառակորդը հարձակվել է Ասկերան ավանի, Խանաբադի ու Նախիջևանիկի ուղղություններով։ Հարձակմանը նախորդել է ուժգին հրթիռահրետանային նախապատրաստությունը. կրակի տակ պահելով հատկապես Խոջալու-Ասկերան խճուղին և պաշտպաններին թիկունքից օգնությունը խափանելու նպատակով՝ ՍՈւ–24-ով ռմբակոծել են Նորագյուղ, Խանաբադ գյուղերը, Ասկերան ավանը և ԻՊՈւ մարտիկների պաշտպանական դիրքերը։ Հակառակորդը մարտի է նետել մեծաթիվ կենդանի ուժ և տեխնիկա (շուրջ 20 միավոր զրահատեխնիկա, այդ թվում՝ տանկեր): Միայն մի հատվածում հակառակորդի գերակշիռ ուժերին հաջողվել է ճեղքել պաշտպանական գիծը և զավթել Սառնաղբյուր, Արանզամին, Փրջամալ, Նախիջևանիկ և Դահրազ գյուղերը։

Ժամանակին հայ սակրավորների տեղադրած ականների վրա պայթել են հակառակորդի երկու ծանր տանկեր, խփվել է նաև մեկ ՀՄՄ–2: Դրանից հետո հակառակորդի հարձակման թափը կոտրվել է, առաջխաղացումը կասեցվել։ Հունիսի 13-ի առավոտյան հայ մարտիկները հակահարձակման են անցել, հետ վերցրել 4-րդ պահակակետը, և հակառակորդը հետ է շպրտվել Ասկերան_Ստեփանակերտ կենտրոնական ուղղությունից։ ԼՂՀ ԳԽ նախագահության և Նախարարների խորհրդի համատեղ որոշմամբ՝ 1992-ի հունիսի 20-ին հանրապետության տարածքում անցկացվել է մասնակի զորահավաք: