Նպատակը՝ Ուսումնասիրել ներկայիս էներգիա ստանալու ոչ ավանդական եղանակները։
Խնդիրները՝
Գտնել համապատասխան տեղեկատվություն և վերլուծել այն:
Պարզել, թե որոնք են էներգիայի այլընտրանքային աղբյուրները:
Պարզել, թե որոնք են էներգիա ստանալու ուղիները:
Պատմել դրանց զարգացման պատմության մասին։
Իմանալ էներգիա ստանալու և օգտագործելու սկզբունքները:Ուսումնասիրել մեր տարածաշրջանի այլընտրանքային աղբյուրները։

Էներգիան ֆիզիկական մեծություն է, որը բնութագրում է մարմնի աշխատանք կատարելու ունակությունը։ Ֆիզիկայում էներգիան սկալյար ֆիզիկական մեծություն է։ Էներգիան ունի տարբեր ձևեր` կինետիկ, պոտենցիալ, ջերմային, գրավիտացիոն, ձայնային, առաձգական, էլեկտրամագնիսական էներգիաները։
Պարզել, թե որոնք են էներգիայի այլընտրանքային աղբյուրները:
Էներգիայի այլընտրանքային աղբյուրներ ասելով հասկանում ենք էներգիայի ցանկացած տեսակ, որոնք կարող են փոխարինել էներգիայի ավանդական աղբյուրներին և որոնց յուրացման արդյունքում ձևավորվում է այլընտրանքային էներգետիկան: Այլընտրանքային էներգետիկան ավելի լայն հասկացություն է, որն իր մեջ ընդգրկում է վերականգնվող էներգիայի աղբյուրների յուրացումը, ինչպես նաև էներգիայի ստացման «մաքուր», էներգախնա և «կանաչ» տեխնոլոգիաները:
Վերականգնվող էներգիայի աղբյուրներից հատկապես կարևորվում են՝ հողմային, ջրային, արևային, երկրաջերմային, կենսազանգվածի ռեսուրսները: Հողմային, արևային և երկրաջերմային ռեսուրսները ավելի շուտ հանդիսանում են անսպառ բնական ռեսուրսներ, քան վերականգնվող ռեսուրսներ։

Ընդհանրապես էներգիայի այլընտրանքային ռեսուրսները յուրացնող տեխնոլոգիաներից են՝ հողմային կայանները, արեգակնային ֆոտովոլտայիկ կայանները, կենտրոնացված արևային էներգիայի (ջերմային) կայանները, արևային մարտկոցները, արևային ջրատաքացուցիչները, հիդրոկուտակիչ կայանները, ջերմային պոմպերը, փոքր հիդրոէլեկտրակայանները, կենսազանգվածով աշխատող կայանները և սարքավորումները, կենսավառելիքների ստացման տեխնոլոգիաները, էլեկտրական և հիբրիդային տրանսպորտային միջոցները, ջրածնային էներգիայի ստացման տեխնոլոգիաները, էներգախնայողություն ապահովող համակարգերը և այլ հարյուրավոր տեխնոլոգիաներ:
Պարզել, թե որոնք են էներգիա ստանալու ուղիները:
Էներգիա ստանալու ուղիներից մեկն է հողմաէներգետիկան։ Այն գիտության և տեխնիկայի ճյուղ է,որը մշակում է քամու էներգիայի օգտագործման տեսական հիմունքները, մեխանիկական, էլեկտրական և ջերմային էներգիա ստանալու համար։ Հողմաէներգիան, որ գործնականում անսպառ է, օգտագործվում է ջրի բարձրացման, դրենաժի, հացահատիկը աղալու, կուտակիչները լիցքավորելու համար և արտադրական այնպիսի պրոցեսներում, որոնք թույլատրում են էներգիայի մատակարարման ընդհատումներ։

Պատմել դրանց զարգացման պատմության մասին։
Արևի և քամու էներգիան էլեկտրական էներգիայի փոխարկելու նորագույն տեխնոլոգիաները առայժմ շատ թանկ կարժեն, և դեռևս 1992-1996 թվականների սոցիալ-տնտեսական ճգնաժամի հետևանքները հաղթահարող մեր հանրապետությունը առանց զարգացած երկրների էական աջակցության անկարող է արագ զարգացնել ոլորտները: Հայաստանն ունի քամու էներգիայի օգտագործման է հեռանկարային գոտիներ: 2003 թ.-ին, ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության (USAID) աջակցությամբ և <<NREL>> կազմակերպության համագործակցությամբ ավարտվեցին Հայաստանի քամիների կադաստրի պատրաստման աշխատանքները:
Վարկած. հնարավո՞ր է, որ այլընտրանքային էներգիայի աղբյուրներն ավանդական աղբյուրների ամենաշահավետ փոխարինողն են։
Կարծում եմ այո, քանի որ այլընտրանքային էներգիայի աղբյուրները ունեն բավականին շատ լավ կողմեր։ Օրինակի համար եկեք տեսնենք քամու օգնությամբ էներգիա ստանալու առավելությունները․
- քամու էներգիան օգնում է փրկել շրջակա միջավայրը;
- կրճատվում է ավանդական էներգետիկ ռեսուրսների օգտագործումը.
- կրճատվում է կենսոլորտ վնասակար արտանետումների քանակը.
- երբ էներգիա արտադրող ստորաբաժանումները գործում են, smog չի առաջանում.
- քամու էներգիայի օգտագործումը բացառում է թթվային անձրևի հավանականությունը.
- ոչ մի ռադիոակտիվ թափոն