Ոչ ավանդական էներգիայի աղբյուրների զարգացումը որպես ավանդականի այլընտրանք ||Նախագիծ․ (Ֆիզիկա)

Նպատակը՝ Ուսումնասիրել ներկայիս էներգիա ստանալու ոչ ավանդական եղանակները։

Խնդիրները՝

Գտնել համապատասխան տեղեկատվություն և վերլուծել այն:

Պարզել, թե որոնք են էներգիայի այլընտրանքային աղբյուրները:

Պարզել, թե որոնք են էներգիա ստանալու ուղիները:

Պատմել դրանց զարգացման պատմության մասին։

Իմանալ էներգիա ստանալու և օգտագործելու սկզբունքները:Ուսումնասիրել մեր տարածաշրջանի այլընտրանքային աղբյուրները։


Էներգիան ֆիզիկական մեծություն է, որը բնութագրում է մարմնի աշխատանք կատարելու ունակությունը։ Ֆիզիկայում էներգիան  սկալյար ֆիզիկական մեծություն է։ Էներգիան ունի տարբեր ձևեր` կինետիկ, պոտենցիալ, ջերմային, գրավիտացիոն, ձայնային, առաձգական, էլեկտրամագնիսական էներգիաները։

Պարզել, թե որոնք են էներգիայի այլընտրանքային աղբյուրները:

Էներգիայի այլընտրանքային աղբյուրներ ասելով հասկանում ենք էներգիայի ցանկացած տեսակ, որոնք կարող են փոխարինել էներգիայի ավանդական աղբյուրներին և որոնց յուրացման արդյունքում ձևավորվում է այլընտրանքային էներգետիկան: Այլընտրանքային էներգետիկան ավելի լայն հասկացություն է, որն իր մեջ ընդգրկում է վերականգնվող էներգիայի աղբյուրների յուրացումը, ինչպես նաև էներգիայի ստացման «մաքուր», էներգախնա և «կանաչ» տեխնոլոգիաները:

Վերականգնվող էներգիայի աղբյուրներից հատկապես կարևորվում են՝ հողմային, ջրային, արևային, երկրաջերմային, կենսազանգվածի ռեսուրսները: Հողմային, արևային և երկրաջերմային ռեսուրսները ավելի շուտ հանդիսանում են անսպառ բնական ռեսուրսներ, քան վերականգնվող ռեսուրսներ։

Ընդհանրապես էներգիայի այլընտրանքային ռեսուրսները յուրացնող տեխնոլոգիաներից են՝ հողմային կայանները, արեգակնային ֆոտովոլտայիկ կայանները, կենտրոնացված արևային էներգիայի (ջերմային) կայանները, արևային մարտկոցները, արևային ջրատաքացուցիչները, հիդրոկուտակիչ կայանները, ջերմային պոմպերը, փոքր հիդրոէլեկտրակայանները, կենսազանգվածով աշխատող կայանները և սարքավորումները, կենսավառելիքների ստացման տեխնոլոգիաները, էլեկտրական և հիբրիդային տրանսպորտային միջոցները, ջրածնային էներգիայի ստացման տեխնոլոգիաները, էներգախնայողություն ապահովող համակարգերը և այլ հարյուրավոր տեխնոլոգիաներ:

Պարզել, թե որոնք են էներգիա ստանալու ուղիները:

Էներգիա ստանալու ուղիներից մեկն է հողմաէներգետիկան։ Այն գիտության և տեխնիկայի ճյուղ է,որը մշակում է քամու էներգիայի օգտագործման տեսական հիմունքները, մեխանիկական, էլեկտրական և ջերմային էներգիա ստանալու համար։ Հողմաէներգիան, որ գործնականում անսպառ է, օգտագործվում է ջրի բարձրացման, դրենաժի, հացահատիկը աղալու, կուտակիչները լիցքավորելու համար և արտադրական այնպիսի պրոցեսներում, որոնք թույլատրում են էներգիայի մատակարարման ընդհատումներ։

Պատմել դրանց զարգացման պատմության մասին։

Արևի և քամու էներգիան էլեկտրական էներգիայի փոխարկելու նորագույն տեխնոլոգիաները առայժմ շատ թանկ կարժեն, և դեռևս 1992-1996 թվականների սոցիալ-տնտեսական ճգնաժամի հետևանքները հաղթահարող մեր հանրապետությունը առանց զարգացած երկրների էական աջակցության անկարող է արագ զարգացնել ոլորտները: Հայաստանն ունի քամու էներգիայի օգտագործման է հեռանկարային գոտիներ: 2003 թ.-ին, ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության (USAID) աջակցությամբ և <<NREL>> կազմակերպության համագործակցությամբ ավարտվեցին Հայաստանի քամիների կադաստրի պատրաստման աշխատանքները:

Վարկած. հնարավո՞ր է, որ այլընտրանքային էներգիայի աղբյուրներն ավանդական աղբյուրների ամենաշահավետ փոխարինողն են։

Կարծում եմ այո, քանի որ այլընտրանքային էներգիայի աղբյուրները ունեն բավականին շատ լավ կողմեր։ Օրինակի համար եկեք տեսնենք քամու օգնությամբ էներգիա ստանալու առավելությունները․

  • քամու էներգիան օգնում է փրկել շրջակա միջավայրը;
  • կրճատվում է ավանդական էներգետիկ ռեսուրսների օգտագործումը.
  • կրճատվում է կենսոլորտ վնասակար արտանետումների քանակը.
  • երբ էներգիա արտադրող ստորաբաժանումները գործում են, smog չի առաջանում.
  • քամու էներգիայի օգտագործումը բացառում է թթվային անձրևի հավանականությունը.
  • ոչ մի ռադիոակտիվ թափոն

Վերակառուցումն ու Արցախյան շարժման սկիզբը (Պատմություն) || 17.11.2022

Առաջադրանքներ նախատեսված 9-րդ դասարանի սովորողների համար

Ընթերցե՛ք հետևյալ թեման՝ <<Վերակառուցումն ու Արցախյան շարժման սկիզբը>>

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին՝

  • ԽՍՀՄ-ում ե՞րբ և ո՞ւմ կողմից սկսվեց վերակառուցման քաղաքականությունը։ Ի՞նչ նպատակներ էր հետապնդում վերակառուցումը։

1980–ական թվականների սկզբին խորհրդային համակարգը սպառեց զարգացման հնարավորությունները: Խորհրդային Միությունն իր հումքային հսկայական պաշարներով, աշխատասեր և ինքնազոհ բնակչությամբ սկսում էր մեծ չափերով հետ մնալ Արևմուտքից: Օրեցօր ակնհայտ էր դառնում, որ բարեփոխումների համար անհրաժեշտ է թարմացնել երկրի
ղեկավարությունը: Վերակառուցումը հռչակվեց ԽՄԿԿ կենտկոմի նորընտիր գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովի կողմից, որը երկրի ղեկավարը դարձավ 1985 թ.
մարտին: Գորբաչովը և իր համախոհները հասկանում էին, որ երկիրը մտել է փակուղի: Ընտրվեց սոցիալիզմը կատարելագործելու ճանապարհը: «Վերակառուցում», «նոր մտածողություն» և «արագացում» բառերը դարձան Գորբաչովի ընտրած բարեփոխումների ռազմավարության հիմքը: Առաջադրվեց նոր հայեցակարգ՝ ստեղծել սոցիալիզմի ժողովրդավարական տարաձև, այսպես կոչված՝ «սոցիալիզմ՝ մարդկային դեմքով»: 1988 թ. հռչակվեց իրավական պետության ստեղծման գործընթացը: Թեպետ պետությունը պետք է մնար «սոցիալիստական», սակայն հիմնվելու էր օրենքի և համամարդկային իրավունքի վրա:

  • Ի՞նչը նպաստեց Արցախյան շարժման սկզբնավորմանը։ Ե՞րբ է սկսվել շարժումը և ո՞ր իրադարձությամբ։ Ղեկավար ի՞նչ մարմին և ե՞րբ ստեղծվեց, ո՞վքեր էին դրա առաջին անդամները։

Գորբաչովյան վերակառուցման քաղաքականության շնորհիվ արցախցիները ավելի համարձակ սկսեցին զբաղվել իրենց երկրամասի` Լեռնային Ղարաբաղի
Ինքնավար Մարզի ճակատագրով: 1988 թ. փետրվարի կեսերից Երևանում ամեն օր հանրահավաքներ էին տեղի ունենում: Փետրվարի 20֊ին հավաքված հազարավոր ցուցարարներ հռչակեցին «Ղարաբաղ. այսօր կամ երբեք» կարգախոսը:
Փետրվարի 22–ին Ղարաբաղյան շարժումը ղեկավարելու, անհրաժեշտ հունի մեջ դնելու համար ստեղծվում է «Ղարաբաղ» կոմիտե Իգոր Մուրադյանի և Վաչե Սարուխանյանի ղեկավարությամբ։ 1988 թ. փետրվարի 20–ին հրավիրվեց ԼՂԻՄ մարզխորհրդի արտահերթ նստաշրջան: Կայացվեց պատմական որոշում. «Ընդառաջելով ԼՂԻՄ–ի աշխատավորների ցանկություններին՝ խնդրել Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհրդին՝ խոր ըմբռնման զգացում դրսևորել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իղձերին և ԼՂԻՄ–ը Ադրբեջանական ԽՍՀ–ի
կազմից Հայկական ԽՍՀ–ի կազմ հանձնելու հարցի դրական լուծմանը»:
Մարզխորհրդի շենքը շրջապատած հազարավոր
արցախցիներ ցնծությամբ ընդունեցին այդ որոշումը: Սկսվում է Արցախի հայ բնակչության ծանր ու երկարատև պայքարը ազատության համար:

  • Հիմնական գծերով ներկայացրե՛ք Արցախյան շարժման էությունը և սկզբնական փուլը։

Փետրվարի 25–26–ին Երևանում ցուցարարների թիվը հասնում է մի քանի հարյուր հազարի: Այդպիսի բան չէր եղել ԽՍՀՄ պատմության ողջ ընթացքում: Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում սկսված զանգվածային ելույթները անհանգստացրին ինչպես կենտրոնական, այնպես էլ հանրապետության կոմունիստական ղեկավարությանը: Խորհրդային Միության ղեկավար Մ. Գորբաչովը փետրվարի 26–ին
ուղերձ է հղում «Ադրբեջանի և Հայաստանի աշխատավորներին, ժողովուրդներին», որով կոչ է անում «ժողովուրդների իսկական եղբայրության և միասնության», իսկ հարցի լուծումը տեսնում է Ադրբեջանում ու Հայաստանում կուտակված տնտեսական, սոցիալական, բնապահպանական և այլ հիմնահարցերի լուծման մեջ:

  • Ի՞նչ գիտեք սումգայիթյան ոճրագործության մասին։ Ովքե՞ր էին կազմակերպել այն։ Գնահատե՛ք այդ ոճրագործությունը։

Այդ ծանր և անկանխատեսելի օրերին Սումգաիթ քաղաքում 1988 թ. փետրվարի 27–29–ին միլիցիայի և տեղական իշխանությունների լրիվ անգործության պայմաններում տեղի ունեցան հայ բնակչությանջարդեր՝ թուրքական վայրագության զազրելի կանոններով…. Պաշտոնական տվյալներով զոհվել է 27 հայ: Հազարավոր մարդիկ դարձան փախստականներ: Այդ ջարդերը կազմակերպվել էին Արցախի հիմնախնդրի լուծումը կանխելու
նպատակով: Հայերը երեք օր թողնվել էին լրիվ անպաշտպան: Սումգայիթի բռնարարքը գնահատվում է որպես ցեղասպանություն։

Իմ կարծիքով շատ ճիշտ են գնահատել այդ բռնարարքը որպես ցեղասպանություն։ Իշխանություններն իրենց շահի համար կատարում են ցեղասպանություն, նրանց համար մի գրոշի արժեք չունի մարդու կյանքը, երեխայի կյանքը։