Վարժություններ
Վարժություն 1։ Դո՛ւրս գրել անկախ դերբայները (նաև հոլովված ձևերը),
որոշե՛լ խոնարհումը (ե, ա) և կազմությունը (պարզ, ածանցավոր)։
1. Գիլլիի եղեգնուտներում շրջելիս երեսնական թվականներին ես էլ եմ հան-
դիպել հավալուսնի բների։ Լողալով շարժվող մի կղզյակի վրա եղեգների և ջրային
բույսերի անճոռնի կույտեր կային, որոնց վրա ես տեսա այդ թռչուններին՝ անշարժ
նստած, ահագին կտուցները հնարավորին չափ ներս քաշած և ծայրերը հենած
բլրակի պռնկին։ Չկարողացա մոտենալ, ուստի և թխսկանները իրենց բները թող-
նելու փորձ չարին։
Շրջելիս — համակատար դերբայ, ե խոնարհման, պարզ
Հանդիպել — անորոշ դերբայ, ե խոնարհման, պարզ
Շարժվող — ենթակայան դերբայ, ե խոնարհման, ածանցավոր
Նստած — հարակատար դերբայ, ե խոնարհման, պարզ
Տեսնել — անորոշ դերբայ, ե խոնարհման , պարզ
Քաշած — հարակատար դերբայ, ե խոնարհման, պարզ
Հենած — հարակար դերբայ, ե խոնարհման, պարզ
Մոտենալ — անորոշ դերբայ, ա խոնարհման, պարզ
Թողնելու — ապակատար դերբայ, ե խոնարհման, ածանցավոր
2. Հավալուսնը ջրի մեջ սուզվելու սովորություն չունի, ուստի որսին դեպի ափ
քշելիս ձկների մի մասը հատակով ետ է փախչում դեպի ջրի խորքը։ Այդ բանը
բնազդով «գիտեն» հավալուսնները, ուստի հաճախ իրենց որսորդությանը ընկե-
րացնում են ձկնկուլներին, որոնք, ինչպես հայտնի է, հիանալի սուզվել գիտեն։ Այդ
դեպքում ստացվում է խելացի կազմակերպված որս. Հավալուսնները ջրի վերին
շերտից քշում են ձկներին դեպի ափ, իսկ ձկնկուլները սուզվում և հատակով են
շարժվում դեպի ծանծաղուտը։
Վախթանգ Անանյանի «Հայաստանի կենդանական աշխարհը» գրքից
Սուզվելու — ապակատար դերբայ, ե խոնարհման, պարզ
Քշելիս — համակատար դերբայ, ե խոնարհման, պարզ
Փախչում — անկատար դերբայ, ե խոնարհման, ածանցավոր
Ընկերացնում — անկատար դերբայ, ե խոնարհման, ածանցավոր
Սուզվել — անորոշ դերբայ, ե խոնարհման, պարզ
Ստացվում — անկատար դերբայ, ե խոնարհման, ածանցավոր
Քշում — անկատար դերբայ, ե խոնարհման, պարզ
Սուզվում — անկատար դերբայ, ե խոնարհման, ածանցավոր
Շարժվում — անկատար դերբայ,
Վարժություն 2։ Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ ածանցավոր բայը։
1. որոնել, թոշնել, տոնել, իջնել
2. զբոսնել, հայտնել, տեսնել, ձոնել
3. օթևանել, հորինել, հիմնել, ելնել
4. հասնել, մթնել, մեկնել, դեղնել
5. զանազանել, խթանել, անվանել, հագնել
6. ճանաչել, զեղչել, փախչել, կանչել
7. թռչել, շնչել, գոչել, հնչել
8. կոչել, կորչել, շառաչել, կանաչել
9. եզրապատել, կոտրատել, ընդհատել, վանկատել
10.կարոտել, կավճոտել, ցատկոտել, փոշոտել
Բայ — Ի՞նչ է բայը — Առակում ընդգծել բոլոր բայերը:
Կյանքը պարգև է: Միայն թե քչերն են գիտակցում, որ Աստված կյանք է նվիրում առանց որևէ գովազդի:
Կյանքը տրվում է այնքան անաղմուկ, որ չենք էլ կասկածում՝ մեզ անգին նվեր է արվել: Աստված չի սպասում շնորհակալության: Նա դա անում է առանց դույզն-ինչ ցուցադրության: Նա անգամ չի շշնջում մեր ականջին. «Ես քեզ տվել եմ աշխարհի ամենաթանկ նվերը՝ կյանք, գիտակցություն, սեր»: Նա գիտե՝ ինչպես նվերներ տալ: Նրան հայտնի է նվիրելու արվեստը. նվերը ստանալով՝ մենք նույնիսկ չենք էլ կռահում, որ մեզ նվիրում են, հակառակ դեպքում, հնարավոր է, որ նվաստացած զգանք:
Այդ պատճառով Աստված նվերներ է անում անանուն, որպեսզի այդ մասին չիմանաս: Բայց, եթե դու գիտակցում ես, որ Նա պարգև է տալիս` կարող ես ստանալ էլ ավելին: Եթե դու երախտապարտ ես քեզ զգում, ապա դառնում ես ավելին ստանալու արժանի:
Մարդը, ով ամեն ինչի համար շնորհակալություն է հայտնում Աստծուն, ինչ էլ որ պատահի, սկսում է ստանալ ավելի ու ավելի շատ, քանի որ երախտապարտ սիրտը դառնում է ավելի ու ավելի բաց, ավելի ու ավելի ընկալունակ:
Քեզ միշտ հիշեցրո՛ւ. այն, ինչ դու ունես՝ պարգև է: Այն, ինչ տեղի է ունենում քեզ հետ՝ ուրախություն և հիասթափություն, թռիչք և անկում, զմայլանք և տառապանք. ամենը մեծագույն պարգև է:
Ինչ էլ որ լինի, ամեն ինչ լավ է, որովհետև այդ ամենը օգնում է, որ դու աճես և նպաստում է, որ դու ծաղկես: