1917 թ․ Հոկտեմբերյան հեղափոխությունը Ռուսաստանում (Պատմություն) || 21.09.2022

Ներկայացրե՛ք <<1917 թ․ Հոկտեմբերյան հեղափոխությունը Ռուսաստանում>> հետևյալ տեսակետներով

  • Ո՞վ էր ղեկավարում Հոկտեմբերյան հեղափոխությունը Ռուսաստանում, ի՞նչ գիտեք իր մասին։ Վլադիմիր Լենինը ծնվել է Սիմբիրսկում 1870 թ. ապրիլի 22-ին: Եղել է Ռուս քաղաքական և պետական գործիչ և բանվորագյուղացիական պետության հիմնադիր ղեկավար:1887թ. ընդունվել է Կազանի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, բայց դեկտեմբերին մասնակցել է ուսանողական ցույցերին և այդ պատձառով հեռացվել է: 1891թ. Սանկտ Պետերբուրգում հանձնել է ավարտական քնություններ իրավաբանական ֆակուլտետում:  1893թ. տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ և այնտեղ մասնակցել «Բանվոր դասակարգի ազատագրության պայքարի միության» ստեղծմանը և ձերբակալվել: 1900թ. մեկնել է արտասահման:Քաղաքացիական պատերազմի (1918-1920թթ.) տարիներին եղել է «ռազմական կոմունիզմի» քաղաքականության գլխավոր նախաձեռնողը: Հավանություն է տվել հակահեղափոխության և նենգադուլի դեմ պայքարի համառուսաստանյան արտակարգ հանձնաժողովի ստեղծմանը: Այն բռնի միջոցներով անզիջում պայքար էր ծավալելու վերացնելու համար ընդդիմադիր կուսակցություններն ու նրանց մամուլի օրգանները:
  • Ի՞նչ է սոցիալիզմը։ Ի՞նչ է միապետությունը

Սոցիալիզմը քաղաքական գաղափարախոսություն է, որը ենթադրում է համայնավարության և հանրային սեփականության հռչակման միջոցով հասնել սոցիալական արդարության, հավասարության և աշխատավորի ազատագրման։ Սոցիալիզմին բնորոշում և այլ գաղափարախոսություններից առաձնացնում են հետևյալ փոխկապված գաղափարներն ու արժեքները․ Միապետությունը կառավարման մի ձև է, որում ընդհանուր ինքնիշխանությունը ներդրվում է մեկ անձի մեջ, պետության ղեկավարը, որը կոչվում է միապետ, որը պաշտոնը պահում է մինչև մահ կամ հափշտակություն:

  • 1917-1922 թթ․ Ռուսաստանում ծագած քաղաքացիական պատերազմում ի՞նչ ուժ հաղթեց և ինչպե՞ս

Նախկին Ռուսական կայսրություն տարածքում 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխության արդյունքում բոլշևիկների իշխանության գալուն հետևած մի շարք ռազմական ընդհարումներ, տարատեսակ քաղաքական, էթնիկ, սոցիալական խմբերի և պետական կազմավորումների միջև։ Քաղաքացիական պատերազմը Ռուսաստանը խոցած հեղափոխական ճգնաժամի արգասիքն էր, որը սկսվել էր Ռուսաստանում 1905–1907 թվականների հեղափոխությամբ և խորացել միապետության անկմանը, տնտեսության փլուզմանը, խոր սոցիալական, ազգային, քաղաքական և գաղափարական պառակտմանը հանգեցրած` Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում։ Պառակտման ապոգեյը հանդիսացավ ամբողջ երկրի մասշտաբում ծավալվող անողոք պատերազմը սովետական և հակաբոլշևիկյան իշանությունների միջև։

Оставьте комментарий