Դաս 2 (Քիմիա) 12.09.2022

Դաս 2. 7,8- րդ  դաս. անցածի  կրկնողություն.  

Ֆիզիկական  մարմին  և նյութ: Ատոմ, մոլեկուլ, իոն:

Ֆիզիկական մարմինը ունի զանգված (m — կգ, գ, մգ), ունի ծավալ (v — մ3, լ, մլ, սմ3):

Նյութը փոքրագույն մասնիկների (ատոմ, մոլեկուլ, իոն) փոխազդեցության արդյունքն է իրեն բնորոշ ՝Գիտնականները քիմիական տարրերը բաժանեցին երկու խմբի`մետաղների  և ոչ մետաղների:

բաղադրությամբ,

կառուցվածքով,

հատկություններով և

զանգվածով ու ծավալով օժտված։

Նյութի հատկությունները, բաղադրությունը, կառուցվածքը։

Նյութերը ունեն որակական և քանակական բաղադրություն։ Նյութի հատկություններն են այն հատկանիշները, որոնցով նյութերը նման են իրար կամ տարբերվում իրարից։ Տարբերում են նյութերի երեք հատկություններ՝ ֆիզիկական, քիմիական և ֆիզիոլոգիական։ Նյութի ֆիզիկական հատկությունները դիտարկում են կամ չափում են(առանց նոր նյութ ստանալու)։Նյութի ֆիզիկական հատկությունների օրինակներ՝

Գույնը

Հալման կամ եռման ջերմաստիճանը

Էլեկտրա-ջերմ հաղորդակցությունը

Ագրեգատային վիճակը

Քիմիական  ռեակցիաների  տեսակները՝ միացման, քայքայման, տեղակալման, փոխանակման, կատալիտիկ, օքսիդավերականգնման:

Քիմիական ռեակցիաները բազմաթիվ են ու բազմաբնույթ և լինում են տարբեր տեսակի:

Միացման են կոչվում այն ռեակցիանները, որի ընթացքում երկու կամ ավելի նյութերից ստացվում մեկ բարդ նյութ։

Քայքայման են կոչվում այն ռեակցիանները, որի ընթացքում մեկ բարդ նյութի քայքայումից ստացվում է երկու կամ ավելի նյութեր։

Տեղակալման է պարզ և բարդ նյութերի միջև ընթացող այն քիմիական ռեակցիան, որի ժամանակ պարզ նյութը կազմող ատոմները տեղակալում են բարդ նյութի բաղադրությունում առկա տարրերից որևէ մեկի ատոմները:

Փոխանակման են կոչվում այն քիմիական ռեակցիանները

Քիմիական   տարրերի  պարբերական  օրենքը  և  համակարգը:

Նրան հաջողվեց բացահայտել տարրերի ատոմային զանգվածի ու քիմիական հատկությունների միջև առկա համընդհանուր պարբերական կապը:

Մենդելեևը 63 հայտնի տարրերի համար կազմեց առանձին քարտեր՝ գրանցելով յուրաքանչյուր տարրի և նրա միացությունների վերաբերյալ առավել կարևոր տեղեկությունները` քիմիական նշանը, անվանումը, բնույթը, հարաբերական ատոմային զանգվածը, օքսիդների, հիդրօքսիդների, բնորոշ աղերի  բանաձևերը և այլն:

Իսկ պարբերական համակարգը պարբերական օրենքի պատկերումն է։

Պարբերական համակարգը կազմված է յոթ հորիզոնական և ութ ուղղաձիգ շարքերից: Տարրերի հորիզոնական շարքը, որոնցում դիտվում է հատկությունների հետզհետե փոփոխություն` մինչև շարքի առաջին տարրի հատկությունների կրկնվելը, Մենդելեևն անվանեց պարբերություն: Ուղղաձիգ շարքերում՝ խմբերում  նման հատկություններով տարրերն են իրար տակ տեղադրված:

Ատոմի  բաղադրությունը  և  էլեկտրոնային  թաղանթի  կառուցվածքը: 

Ատոմը կազմված է դրական լիցքավորված միջուկից, միջուկի շուրջը պտտվում են բացասական լիցքավորված էլեկտրոնները։ Ատոմի միջուկում գտնվում են նեյտրոնները և պրոտոնները, իսկ միջուկի շուրջ պտտվում են էլեկտրոնները, որոնց համախումբն էլ առաջացնում է էլեկտրոնային թաղանքը։ Էլեկտրոնների թիվը ատոմի էլեկտրոնային թաղանթում հավասար է ատոմի միջուկում պրոտոնների թվին։

Ատոմի  հատկությունները՝ ատոմի շառավիղ՝ r, իոնացման  էներգիա`I, էլեկտրաբացասականություն`(ՀԷԲ), վալենտականություն (Վ), օքսիդացման  աստիճան (ՕԱ):

Ատոմի շառավիղ է համարվում ատոմի արտաքին էլեկտրոնային շերտի հեռավորությունը միջուկից:

Քիմիական տարրի՝ հիմնական վիճակում գտնվող ատոմից էլեկտրոն «պոկելու» և միջուկի « ազդեցության ոլորտից » հեռացնելու համար անհրաժեշտ էներգիան անվանվում է իոնացման էներգիա:

Վալենտականությունը քիմիական տարրի ատոմի՝ մի այլ տարրի խիստ որոշակի թվով ատոմներ միացնելու հատկությունն է:

Որպեսզի պայմանական լիցքը չշփոթեն իոնի լիցքի հետ, այն անվանել են օքսիդացման աստիճան:

 Հարաբերական  ատոմային զանգված՝ Ar:

Հարաբերական ատոմային զանգվածը(Ar) տարրի մեկ ատոմի զանգվածի հարաբերությունն է զանգվածի ատոմային միավորին (զ.ա.մ.):

Քիմիական  բանաձև, հարաբերական  մոլեկուլային   զանգված՝M:

Քիմիական բանաձևը, դա նյութի բաղադրության պայմանական գրառումն է, որը գրվում է քիմիական նշանների և ինդեքսների միջոցով: Ինդեքսը ցույց է տալիս ատոմների թիվը մոլեկուլում:

Տարրի զանգվածային բաժինը ցույց է տալիս, թե նրա հարաբերական ատոմային զանգվածը որ մասն է կազմում հարաբերական մոլեկուլային զանգվածից:

Քիմիական  կապի  տեսակները`կովալենտային(բևեռային, ոչբևեռային),իոնայի, մետաղային, ջրածնային:

Քիմիական կապը ատոմների միջև փոխազդեցություն է, ինչի արդյունքում առաջանում են մոլեկուլներ։

Իոնային կապն իրագործվում է տարանուն լիցքավորված իոնների էլեկտրաստատիկ ձգողությամբ:

Քիմիական կապը, որն առաջանում է երկու ատոմի միջև ընդհանրացված էլեկտրոնային զույգի միջոցով կոչվում է կովալենտային:

Ջրածնային կապն առաջանում է ջրածին պարունակող այնպիսի միացություններում, որոնցում ջրածինը միացած է խիստ էլեկտրաբացասական տարրի ատոմին:

Այն փոխազդեցությունը, որն առաջանում է մետաղների ատոմների վալենտային էլեկտրոնների ընդհանրացված օրբիտալների և մետաղի իոնների միջև, կոչվում է մետաղային կապ:

Оставьте комментарий