Սովորողի իրավունքները

  1. Յուրաքանչյուր սովորող ունի կրթություն ստանալու և ուսումնական հաստատություն ընտրելու իրավունք:
  2. Պետական համապատասխան մարմինները ստեղծում են անհրաժեշտ պայմաններ սովորողի անհատականության դրսևորման, տաղանդի, մտավոր և ֆիզիկական ունակությունների զարգացման համար` հիմնելով հանրակրթական, մասնագիտական դպրոցներ, մարզական, տեխնիկական և մշակութային ստեղծագործական մանկական կենտրոններ և այլն:
  3. Պետական համապատասխան մարմինները մշակում և իրականացնում են տաղանդավոր սովորիողների հայտնաբերման, նրանց դաստիարակության և կրթության կազմակերպման համապատասխան ծրագրեր:
  4. Միջնակարգ կրթությունը պետական ուսումնական հաստատություններում անվճար է:
  5. Յուրաքանչյուր սովորող երեխա ունի պետական ուսումնական հաստատություններում մրցութային հիմունքներով անվճար բարձրագույն և այլ մասնագիտական կրթություն ստանալու իրավունք:
  6. Պետական համապատասխան մարմիններն ապահովում են սովորողի կրթության և մասնագիտական պատրաստության համար անհրաժեշտ տեղեկատվության և նյութերի տրամադրման մատչելիություն:
  7. Սովորողի խնամքն ու դաստիարակությունն իրականացվում են հիմնականում ընտանիքում, որոնց պատասխանատվությունը կրում են ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչները, ինչպես նաև պետության կողմից լիազորված պետական մարմինները: Նրանք ստեղծում են անհրաժեշտ պայմաններ երեխայի լիարժեք զարգացման, դաստիարակության, կրթության, առողջության պահպանման, ընտանիքում և հասարակության մեջ ինքնուրույն կյանքի նախապատրաստման համար:
  8. Սովորողի լիարժեք խնամքը և դաստիարակությունն ապահովելու նպատակով պետությունը օգնություն են ցույց տալիս ծնողներին կամ այլ օրինական ներկայացուցիչներին` սովորող երեխայի բարեկեցությունն ապահովելու համար, խրախուսում են ընտանիքին աջակցող հոգեբանական, մանկավարժական խորհրդատվական ծառայությունների գործունեությունը:

  • Սովորողը իրավուքն ունի չմասնակցելու ուսումնական պարապմունքին, եթե դրա անհրաժեշտությունը կա։
  • Սովորողը իրավունք ունի լքել դասարանը, եթե դրա անհրաժեշտությունը կա։
  • Սովորողը իրավունք ունի դասի ժամանակ աշխատել հեռախոսով։
  • Սովորողը իրավուքն ունի ազատ արտահայտել իր միտքը։

Оставьте комментарий