Առարկա ցույց տվող բառերը կոչվում են գոյական:
Գոյականները պատասխանում են ի՞նչ կամ ո՞վ հարցերին:
Միևնույն տեսակի բոլոր առարկաներին տրվող ընդհանուր անունը կոչվում է հասարակ անուն:
Օրինակ՝ մարդ, լեռ:
Միևնույն տեսակի առարկաներից յուրաքանչյուրին տրվող առանձին անունը կոչվում է հատուկ անուն:
Հատուկ անուններ են անձնանունները, պատմական և աշխարհագրական անունները, պետական կառավարման բարձրագույն մարմինների անունները և այլն:
Անձնանիշ և իրանիշ գոյականներ
Անձնանիշ են միայն անձ ցույց տվող գոյականները, oրինակ՝ մարդ, աղջիկ, այդ թվում՝
- անձնանուններ, oրինակ՝ Հովհաննես Թումանյան
- մասնագիտություն, զբաղմունք՝ oրինակ՝ դերասան, որսորդ, տնտեսուհի:
Իրանիշ են այն գոյականները, որոնք ցույց են տալիս՝
- իրեր, oրինակ՝ պատ, աթոռ, ծաղիկ
- կենդանիներ, oրինակ՝ արջ, կրիա,
- երևույթներ (ընդ որում, երևույթ ցույց տվող բառերը ոչ շոշափելի առարկաներն են), oրինակ՝ սեր, ամպրոպ և այլն:
Կատարիր առաջադրանքները:
- Առանձնացրեք գոյականները:
Խիզախ, բարի, բարեկամական, շքեղ, գարուն, գարնանային, արևոտ, արև, երկար, ծաղիկ, ջինջ, վազել, բուրավետ, մեծ, ժամացույց, թրթռալ, թիավարել, ջուր, ջրոտ, ուրախ, ջրել, սար, մարդ, գնալ, ծաղկավետ, հրաշալի, երեխա, լողալ,վազվզել, մաքուր, նավաստի, օձ,ճկուն, սողալ, իջնել, ամպ, բացվել, չխկչխկալ, սև, ինքնաթիռ, առվակ, պայծառ, գոռգոռալ, բարձրանալ, սպիտակ, թիթեռ, պահակ, նավակ, գաղտնի, պահել, ոսկեզօծել, երկաթյա:
2. Առանձնացրեք անձնանիշ գոյականները:
Մարդ, սեղան, պատուհան, կրիա, որսորդ, աթոռ, մայր, դուստր, գիրք, երջանկություն, երազանք, Աշոտ, վարդ:
3.Գրեք գոյականների թիվը, ապա տեսակը՝ իրանիշ են, թե անձնանիշ:
Մահճակալից — եզակի, իրանիշ
Տաբատով — եզակի, իրանիշ
Ոտքերին — հոգնակի, իրանիշ
Բերանում — եզակի, իրանիշ
Սենյակի — եզակի, իրանիշ
Պատերի — հոգնակի, իրանիշ
Մորը — եզակի, անձնանիշ
Քեռակնոջ — եզակի, անձնանիշ
Նամակով — եզակի, իրանիշ
Խոսքերից — հոգնակի, իրանիշ