Տնային աշխատանք (Աշխարհագրություն) 12.09.2022

Թվարկում ենք 5 երկիր, որոնք նման են Հայաստանին։

1.Չեխիա

Լեռնային է, չունի ծով և ունեցել ոչ այդքան լավ հարաբերություններ Գերմանիայի հետ։

2. Մոնգոլիա

Չունի ծով, լեռնային է, ունեցել վատ հարաբերություններ իր հարևան պետության Չինաստանի հետ։

3.Տաջիկստան

Լեռնային է, չունի ծով, ունեցել վատ հարաբերություններ հարևան պետությունների հետ(Ուզբեկիստանի, Աֆգանեստանի)

4.Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետություն

Չունի ծով, ունի վատ հարաբերություններ Չադի հետ։

5.Հյուսիսային Մակեդոնիա

Լեռնային է և չունի ծով։

Դաս 1 (Կենսաբանություն) 12.09.2022

Կենդանի օրգանիզմի բաղադրություն, օրգանական, անօրգանական նյութեր, հիդրոֆիլ և հիդրոֆոբ նյութեր:

Կենդանի օրգանիզմի բաղադրություն

Կենդանի օրգանիզմներում մեծ է թթվածնի, ածխածնի , ազոտի և ջրածնի քանակությունը, որոնք կոչվում են մակրոտարրեր:Քիչ են ծծմբի, ֆոսֆորի, քլորի,կալիումի, մագնեզիումի, նատրիումի, կալցիումի և երկաթի պարունակությունը:

Մյուս բոլոր տարրերը բջջում պարունակվում են չնչին քանակություններով, օրինակ՝ ցինկը, պղինձը, յոդը և ֆտորը շատ կարևոր են բջջի կենսագործունեության համար: 

Դրանք մտնում են տարբեր օրգանական միացությունների` ֆերմենտների, վիտամինների, հորմոնների կազմի մեջ և պայմանավորում են դրանց կենսաբանական ակտիվությունը: 

Օրգանական նյութեր

Օրգանական են կոչվում են այն բարդ քիմիական միացությունները, որոնց կազմի մեջ մտնում է ածխածին:

Բացառություն են կազմում կարբիդները, ցիանիդները, կարբոնատները, ածխածնի օքսիդը, որոնք անօրգանական նյութեր են: Օրգանական նյութերն ունեն կենդանական կամ բուսական ծագում:

Օրգանական նյութերն են՝ ճարպերը, ամինաթթուները, գլյուկոզը, ֆրուկտոզը, մրջնաթթուն, քացախաթթուն, բնական գազը, նավթը, ածխաջրածինները, էթիլ սպիրտը և ացետոնը։

Անօրգանական նյութեր

Անօրգանական նյութեր դրանք այն քիմիական միացություններն են, որը չունի ածխածին — ջրածին կապեր։ 

Անօրգանական նյութերը բաժանվում են երկու խմբի՝ պարզ նյութեր և քիմիական միացություններ։ Ածխածին պարունակող որոշ պարզ միացություններ հաճախ համարվում են անօրգանական։ Դրանք այն նյութերն են,որոնք չեն պարունակում ածխածին, ինչպես նաև՝ որոշ ածխածին պարունակող միացություններ (կարբեդներ, ցիանիդներ, կարբոնատներ, ածխածնի օքսիդներ՝ CO և CO2 և որոշ այլ միացություններ, որոնք համարվում են անօրգանական)։ Անօրգանական միացությունները չունեն օրգանական նյութերի համար բնորոշ ածխածնային կմախք։ Դրանցից շատերը հիմնականում օրգանական համակարգերի, այդ թվում՝ նաև օրգանիզմների բաղադրիչներն են։ 

Հիդրոֆիլ և հիդրոֆոբ նյութեր

Բջջի անօրգանական միացությունների կազմում ամենամեծաքանակ և ամենատարածված անօրգանական նյութը ՝ ջուրն է:

Ջուրը համարվում է լուծիչ նյութ, ընդ որում լավ լուծվող նյութերը կոչվում են ՝ հիդրոֆիլ (հուն. <<հիդրոս>> ջուր, <<ֆիելո>> սիրել): Դրանցից են շատ անօրգանական ՝ աղերը, թթուները, օքսիդները և հիմքերը, իսկ օրգանական նյութերից ՝ ածխաջրեր, սպիտակուցներ և այլն: 

Կան շատ նյութեր, որոնք լուծվում են շատ վատ կամ ընդհանրապես չեն լուծվում ջրում: Դրանք կոչվում են հիդրոֆոբ նյութեր (հուն. <<ֆոբոս>> վախ):