Լրացուցիչ Կրթություն (Հայոց լ․) 17.11.2021

Լրացուցիչ կրթություն (տանը)

Ըստ տրված կաղապարների բարդ նախադասություններ կազմի՛րԻնչպիսի՞ նախադասություններ ստացվեցին:

Այնքան քաղցր է, ինչքան (որքան) կոնֆետը:

Այնպես մաքուր, ինչպես մեր տանը:

Այնտեղ սրճում է, որտեղ (ուր) պետք է:

Երբ զբոսնում էի, հենց այդ ժամանակ սկսվեց անձրև:

Հենց որ գնամ խանութ, անպայման կգնեմ գրենական պիտույքներ:

Քայլել, այնպես որ ոչ ոք չլսի:

Ես կերակուր էի պատրաստում, մինչդեռ նա խաղում էր:

Քանի դեռ ես չեմ մեծացել, ես պետք է իմ մանկությունը վայելեմ:                              :

Ստեց, թե սովորել է:

Հասարակության սոցիալական կազմը (Հասարակագիտություն)

Ինչպես գիտենք մարդը համարվում է հասարակական էակ։ Մենք ամեն մեկս համարվում ենք մարդկային հասարակության անդամ, բացի այդ համարվում են ընտանիքի, ազգի կամ այլ տեղի անդամ։

Հասարակությունը կազմված է տարբեր չափերի խմբերից։ Դրանից մի մասը առաջանում են ինքնաբերաբար, օրինակ դրանցից մեկը ընտանիքն է։ Որոշները ստեղծվում են պետական մարմինների որոշմամբ, օրինակ՝ բանակը։ Խմբերը լինում են կայուն, որոնք գոյություն ունեն երկար ժամանակ, իսկ կան խնմբեր որոնք կարճ գոյություն ունեն։

Սոցիլիական խմբերը համարվում են մարդկանց խավերը, շերտերը և այլն։ Հասարակության հարաբերություն ուսումնասիրող մասնագիտություններից է սոցիոլոգը։