Լրացուցիչ կրթություն (տանը)
Պատմողական, հարցական, հրամայական և բացականչական տեսակի նախադասությունների օրինակներ գրել մեր (քո) ընթերցած ստեղծագործություններից:
Լուցկիներով աղջիկը
Պատմողական նախադասություն
Այդ երեկոյան այնքան ցուրտ էր…։ Ձյուն էր գալիս, խավարը թանձրանում էր:
Ու աղջիկն այդ օրը կորցրեց իր կոշիկները, երբ ամբողջ թափով սլացող երկու կառքերից վախեցած՝ փորձեց վազքով կտրել փողոցը:
Մի կոշիկը նա այդպես էլ չգտավ, իսկ մյուսը մի տղա խլեց՝ հայտարարելով, որ դրանից իր ապագա երեխաների համար հիանալի օրորոց կստացվի:
Հարցական նախադասություն
Ճիշտ է, երբ տնից դուրս էր գալիս, կոշիկներով էր, բայց մի՞թե շատ օգուտ էին բերում հսկայական հին կոշիկները, որոնք առաջ նրա մայրն էր կրում։
Կրակն այնպես լավ էր նրա մեջ վառվում, այնպիսի ջերմություն էր շնչում: Բայց ի՞նչ պատահեց:
Հրամայական նախադասություն
-վերցրու՛, վերցրու՛ ինձ քեզ մոտ:
Բացականչական նախադասություն
Ախ, ինչպե՜ս կտաքացներ նրանց փոքրիկ լուցկու կրակը…
— Տատի՛կ,- բացականչեց աղջիկը