Բջիջների այն խումբը,որոնք ունեն նույն ձևը, կառուցվածքը, ծագումը, կատարում են նույն ֆունկցիան և միմյանց հետ միացած են միջբջջային նյութով կոչվում են հյուսվածք: Մարդու օրգանիզմում կան 4 տեսակի հյուսվածքներ` էպիթելային, շարակցական, մկանային և նյարդային:
Էպիթելային հյուսվածքը պատում է մարդու մարմնի արտաքին մակերևույթը, մարմնի բոլոր խոռոչները, սնամեջ օրգանների և անոթների ներքին պատերը, մտնում գեղձերի բաղադրամասերի մեջ։ Առանձնանում է էպիթելային հյուսվածքի մի քանի տեսակ՝ հարթ, մաշկային, գեղձային, աղիքային և թարթաչավոր։
Շարակցական հյուսվածքը կազմում է կմախքը, ենթամաշկային ճարպային շերտը, արյունը, ավիշը։ Շարակցային հյուսվածքը ունի չորս տեսակ բուն շարակցական, հեղուկ, աճառային, ոսկրային։
Մկանային հյուսվածքը կազմված է մկանաթելերից և միջբջջային նյութից։Մկանային բջիջների ցիտոպլազմայում կան մանրադիտակային թելիկներ, որոնք կծկվում են և ապահովում մկանի կծկողական գործառույթը։ Մկանայինը ունի երեք տեսակ հարթ, միջաձիգ գոլավոր և սրտամկան։
Նյարդային հյուսվածքը կազմված է նյարդային բջիջներից՝ նեյրոններից, ուղեկից բջիջներից և միջբջջային նյութից։
Մեր մարմինը ուրիշ օրգանիզմների պես ունեն բջիջային կառուցվածք։
Բոլոր բջիջները գտնվում են միաբջջային նյութում, որտեղ ապահովում է նրանց սնունդը, ապահովությունը և շնչառությունը։
Բոլոր բջիջները տարբերվում են իրենց չափերով, ձևով և տարբեր ֆունկցիաներով։
Բջիջը ամենառաջինը հայտնաբերեց Ռոբերտ Հուկը, 17-րդ դարում իր կողմից ստեղծված պարզագույն մանրադիտակով ։ Նա ուսումնասիրեց գինու խցանի կտրվածքը և առաջին անգամ բացահայտեց ու նկարագրեց բջիջը:
Կենդանական և բուսական բջիջների միջև կան տարբերություններ, սակայն նրանք ունեն նման կառուցվածք: Բոլոր բջիջները կազմված են բջջաթաղանթից, ցիտոպլազմայից, կորիզից և օրգանոիդներից:
Բոլոր տիպի կենդանի օրգանիզմների բջիջները կազմված են անկենդան բնության մեջ հանդիպող քիմիական տարրերից. գերակշռում են ածխածինը, ջրածինը, թթվածինը, ազոտը: