Շրջապատող միջավայրը, մարդու բնակության և իր գործունեության միջավայրն է։ Հիմնականում ասելով շրջակա միջավայր հասկնաում ենք հենց մեզ շրջապատող միջավայրը, սակայն այն ունի առավել լայն հասկացություն։

Մարդը կենդանի է, այսինքն այն կապ ունի բնության հետ և դրանով կարելի է եզրակացնել, որ մարդը առանց բնության չի կարող ապրել։ Կարելի է ասել, որ բնությունը այն միջավայրն է, որտեղ մարդը գոյատևում է։
Սակայն մենք նաև գիտենք, որ մարդը հասարակական էակ, այսինքն՝ այն չի կարող գոյատևել միայն բնության միջավայրում և դրա համար նա ստեղծում է նաև հասարակական միջավայր։
Դարերի ընթացքում մարդիկ ստողծում են տարբեր իրեր, որոնք օգնելու են մարդուն ապրել հասարակական և բնական միջավայրում։ Նրանք ստեղծում են, օրինակ՝ խոհանոցի պարագաներ, գործիքներ, խանապարհներ, տներ և այլն։

Ասեմ նաև, որ ասում են, որ մարդիկ ապրում են երկրորդ բնության մեջ։ Դա այն բնությունն է, որը հենց մարդն է ստեղծել, օրինակ՝ գործարանները, ջրամբարները, օդանավակայանները, քաղաքները և այլն։