Լրացուցիչ կրթություն (տանը)
Ընտրում ենք դերանուն-թեմաներից մեկը և ստեղծագործում:
- Մենք
- Ինչո՞ւ
- Նրանք
- Ոչ ոք
- Ինչպե՞ս
- Միմյանց
- այլ
Ինչո՞ւ
Մենք հաճախ ենք տալիս այս հարցը ինչո՞ւ։ Այս աշխարհում կան շատ-շատ երևույթներ, որոնց մենք տալիս ենք ինչու հարցը։ Օրինակ՝ ինչո՞ւ մենք չենք կարող թռչել, ինչո՞ւ չենք կարող վերադառնալ անցյալը կամ ապագան և այդպիսի բազմազան հարցեր։
Սակայն այդ բառը մեր կյանքում նույնիսկ օգնել է։ Օրինակ, երբ Նյուտոնը նստած էր խնձորենու տակ և նրա վրա ընկավ խնձորը, նա հարց տվեց <<Ինչո՞ւ այդ խնձորը ընկավ>> և դրանից հետո Նյուտոնը սկսեց բազմազան ֆիզիկական երևույթներ ուսումնասիրել։ Ուսումնասիրելով բնության երևույթներ նա կարողացավ գտնել <<Ինչո՞ւ>> հարցի պատասխանը։
Կարծում եմ <<Ինչո՞ւ>> հարցը տալով կարելի է պատասխանել, շատ հարցերին։ Սակայն բացի այդ հարցը տալով հարկավոր է նաև մտածել, անցկացնել փորձեր և այլն։