Դասարանական աշխատանք (Հայոց լ․) 24.09.2021

Վերհիշում ենք դերանունները:

  1. Դերանունները խմբավորել՝ ըստ տեսակի (անձնական, ցուցական, որոշյալ, անորոշ, հարցական, հարաբերական, փոխադարձ, ժխտական):
    • Իրար(փոխադարձ), այս(ցուցական), ոչ ոք(ժխտական), ինքը(ցուցական), որքա՞ն(հարցական), բոլորը(որոշյալ), ինչ-որ(անորոշ), մենք(անձնական), այդքան(որոշյալ), երբ(հարաբերական), ո՞ր(հարցական), ոչ մեկը(ժխտական), միմյանց(փոխադարձ), այդպես(ցուցական), ինչպիսի(հարաբերական), ով(անձնական), ամեն մի(որոշյալ), որևէ(անորոշ), դրանք(ցուցական), սա(ցուցական):
  2. Կետերի փոխարեն պահանջված ձևով տեղադրել նա կամ ինքը դերանունները:
    • Ի՞նչ առյուծ, այդ վախկոտը նա ստվերից էլ է վախենում:
    • Այդ վախկոտն ինքն ինքը ստվերից էլ է վախենում:
    • Որսորդն ինքը հրացանն էր թփի տակ թողել:
    • Որսորդը խուսափում էր հարևանին հանդիպելուց, ախր նա հրացանն էր թփի տակ թողել:
    • Պապն ինքը երկար կյանքի ընթացքում այդպիսի գեղեցկություն չէր տեսել:
    • Նա հյուրերին ողջունեց ինքը իմացած բոլոր լեզուներով, բայց նա կարծես թե նորից չհասկացան:
    • Գնչուն ասում էր, որ նա ամբողջ աշխարհում ման էր եկել:
    • Հայրը որդու մասին ասում էր, որ ինքը իր տեսած ամենախելացի երիտասարդն է:
    • Որդուն ուղղված նամակում գրում էր, որ նա հետաքրքրվողներին թող ինքը ասի, որ նա շուտով գալու է:
    • Երգչի մասին ասում էր, որ ինքը շատ վաղուց է ճանաչում, նա իր մանկության ընկերն էր եղել:
  3. Ընդգծված դերանունները փոխարինել համապատասխան հոդերով:
    • Քո ընկերը մենակ քայլում էր փոշեծածկ ճանապարհով:

Ընկերդ մենակ քայլում էր փոշեծածկ ճանապարհով։

  • Իմ որսն իր ոտքով եկավ:

Որսս իր ոտքով եկավ։

  • Մենք, այսինքն՝ ծովափի բնակիչները, ծովից ենք հանում մեր սնունդն ու հարստությունը:

Մենք՝ ծովափի բնակիչները, ծովից ենք հանում մեր սնունդն ու հարստությունը:

  • Դու՝ մեր ամենաուժեղ մարզիկը, հաղթանակով պիտի գաս:

Ամենաուժեղ մարզիկս, հաղթանակով պիտի գաս

  • Ես ծեր որսորդ եմ ու կյանքում շատ բան եմ տեսել:

Ես ծեր որսորդս կյանքում շատ բան եմ տեսել

  1. Քո սիրտը քար է:

Սիրտտ քար է։

  1. Ձեր ձեռքն ընկնողին պրծում չկա:

Ձեռքն ընկնողին պրծում չկա

  1. Դերանունների գործածության հետ կապված սխալները գտնել և ուղղել:
    • Մի վարժեցնող փոկին խոսել է սովորեցրել: Նա իր սանիկի խոսելու ընդունակությունը զարգացրել է երեք տարում: Այդ ժամանակամիջոցում իր (փոկի) սիրած ծովատառեխը տալու և խրախուսելու միջոցով հասել է նրան, որ փոկն անգլերեն բարևում է: Այլևս ոչ ոք չէին ուզում տեսնել այդ մարդուն:
    • Տասնվեցերորդ դարի բոլոր ազնվական մարդիկ Ամերիկան հայտնագործողներից նոր նվեր ստացան:
    • Ամբողջ աշխարհն է հետևում ռոբոտների արտադրությանը: Ֆիրմայի արտադրած բոլոր նոր մեքենաները շատ արագ սպառվել են:
  2. Տրված ժխտական և անորոշ դերանուններով նախադասություններ կազմել:
    • Ինչ-որ, մի քանի, ուրիշ, ոչ մի, ոչ ոք, ոչինչ:

Ինչ-որ մեկը գիշերը իմ դուռը թակեց։

Մեր դասարանից մի քանի հոգի գնացել էր տեղափոխվել էին։

Խանութից կարմիր ամանի փոխարեն վերցրեցի ուրիշ գույնի աման։

Ոչ մի ձայն չէր լսվում այսօր անտառում։

Բացի իմ երեք ընկերներից ոչ ոք չէր եկել բակ։

Երեկ ես ամեն ինչ արել էի, դրա համար այսօր ոչինչ չունեմ անելու։

  1. Տրված որոշյալ նախադասություններով նախադասություններ կազմել:
    • Բոլոր, բոլորը, ամբողջ, ամբողջը, ամեն ինչ, յուրաքանչյուր, ամեն մի, ամեն մեկը:

Բոլոր մարդիկ հավաքվել էին թատրոնի մոտ։

Բոլորը այսօր հագել էին սև և սպիտակ հագուստ։

Ամբողջ օրը ես տնային էի կատարում։

Ամոբղջը գցել էի աղբիդույլ։

Այդ փոքրիկ տղան ամեն ինչ փչացրեց։

Յուրաքանչյուր աշակերտ բերեց մեկական աթոռ։

Այս թաղամասում ամեն մի տուն պատրաստված էր վարդագույն տուֆից։

Ամեն մեկը իր հետ բերել էր հինգ հարյուր դրամ։

Տնային աշխատանք (Երկրաչափություն) 24.09.2021

1․Զուգահեռագծի բարձրությունը կողմի հետ կազմում է 40°-ի անկյուն: Հաշվիր զուգահեռագծի բութ անկյան մեծությունը: 

<A = 180 — (B + E) 180 — (40 + 90) = 50o

<A = <C = 50o (որպես խաչադիր անկյուններ)

<D և <B = 360 — (50 + 50) = 260

<D = 260 : 2 = 130

2․Սոնան ուզում է կառուցել զուգահեռագծի տեսքով ծաղկանոց: Նա ունի 22 մետր դեկորատիվ ցանկապատ: Որքա՞ն կլինի ծաղկանոցի երկրորդ կողմը, եթե նրա մի կողմը 5 մ է:

5 + 5 = 10

22 — 10 = 12

12 : 2 = 6

Պատ՝ 6սմ

Դասագրքից՝ 19, 22, 23, 24,

Ֆրանսիա (Աշխարհագրություն)

  • Բնութագրել Ֆրանսիայի աշխարհագրական դիրքը: 

Ֆրանսիան գտնվում է Եվրոպայի ծայր արևմուտքում և ունի շատ լավ տնտեսաաշխարհագրական դիրք։ Նրա աշխարհագրական դիրքի գշորն են, օրինակ՝ հարմար հարևային դիրքը, երկար ծովային սահմաններ և այլն։

  • Որո՞նք են ֆրանսիայի տնտեսության զարգացման նախադրյալները

Ֆրանսիան ունի բավականին հարթ մակերևույթ, բարենպաստ կլիմայական պայմաններ, զանազան ռեսուրսներ և այլն։ Միջերկրական ափերի, Ալպերի մաքուր օդը, բարձրորոակ սպասարկումը, ճանապարհները, մշակութային հուշարձաններ Ֆրանսիայի դարձրին զբոսաշրջության խոշորագույն երկիրը աշխարհում։

  • Ի՞նչ դեր ունի Ֆրանսիան ժամանակակից աշխարհում և տարածաշրջանում:

Ֆրանսինայի առաջատար ճյուղերից մեկն է քիմիական արդյունաբերությունը, րոը ստեղծում է տարբեր պլասմասներ, կաուչոկներ, տարբեր թելեր։ Թեթև ադյունաբերությւոնը նույնպես մեծ դեր ունի, այն արտադրում է հագուստ, կոշիկ, տարբեր գործվածքներ և այլն։ Գյուղատնտեսությունը արտադրում է տարբեր մթերքներ, խմիչքներ և այլն։ Այդ ամենը տեղափոխվում է տարբեր երկներ և վաճառվում։

  • Ուրվագծային քարտեզի վրա նշել, Ֆրանսիայի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները: 

Լրացուցիչ Կրթությունը (Հայոց լ․) 24.09.2021

Լրացուցիչ կրթություն (տանը)

Ընտրում ենք դերանուն-թեմաներից մեկը և ստեղծագործում:

  • Մենք
  • Ինչո՞ւ
  • Նրանք
  • Ոչ ոք
  • Ինչպե՞ս
  • Միմյանց
  • այլ

Ինչո՞ւ

Մենք հաճախ ենք տալիս այս հարցը ինչո՞ւ։ Այս աշխարհում կան շատ-շատ երևույթներ, որոնց մենք տալիս ենք ինչու հարցը։ Օրինակ՝ ինչո՞ւ մենք չենք կարող թռչել, ինչո՞ւ չենք կարող վերադառնալ անցյալը կամ ապագան և այդպիսի բազմազան հարցեր։

Սակայն այդ բառը մեր կյանքում նույնիսկ օգնել է։ Օրինակ, երբ Նյուտոնը նստած էր խնձորենու տակ և նրա վրա ընկավ խնձորը, նա հարց տվեց <<Ինչո՞ւ այդ խնձորը ընկավ>> և դրանից հետո Նյուտոնը սկսեց բազմազան ֆիզիկական երևույթներ ուսումնասիրել։ Ուսումնասիրելով բնության երևույթներ նա կարողացավ գտնել <<Ինչո՞ւ>> հարցի պատասխանը։

Կարծում եմ <<Ինչո՞ւ>> հարցը տալով կարելի է պատասխանել, շատ հարցերին։ Սակայն բացի այդ հարցը տալով հարկավոր է նաև մտածել, անցկացնել փորձեր և այլն։