Լրացուցիչ Կրթություն (Գրականություն) 23.09.2021

  • Բլոգում վերլուծում ենք պատմվածքը՝ ընտրելով թեմաներից մեկը.
    • Դավիթ Դանիելյանը՝ տխուր մարդ
    • Ինչո՞ւ էր պետք կամաց խոսել
    • Ֆիզիկական ցավով տխուր մարդը. համեմատություն զորյանական մյուս տխուր մարդկանց հետ
    • այլ

Դավիթ Դանիելյանը՝ տխուր մարդ

«Տխուր մարդիկ» շարքի հերոսներից որոշը չունեին ֆիզիկական ցավ, դրա փոխարեն ունեին հոգեկան ցավեր։ Այս պատմվածքում, կարծում եմ Դավիթ Դանիելյանը ուներ հենց այդ երկու ցավերը, ֆիզիկական ցավը՝ ատամի ցավը, իսկ հոգեկան ցավը կարող էր լինել նրան անհանգստացնող փաստը՝ նրա մահը։

Լռություն ընդհանրապես բոլոր վատառողջ մարդկանց է հարկավոր, դրա համար զարմանալի չէր, թե ինչու էր Դավիթ Դանիելյանը պարտադրում բոլորին, որպեսզի նրանք լուռ նրանց պահեն։

Նաև Դավիթ Դանիելյանը վախենում էր ատամնաբույժերից, քանի որ մեկ անգամ վատ ատամի փոխարեն նրանք հանել էին նրա առողջ ատամը։ Այդ դեպքից հետո իր մեջ մնացել է այդ վախը, այդ իսկ պատճառով նա այդպես տառապում էր ատամի ցավից։

Լրացուցիչ Կրթություն (Հայոց լ․) 22.09.2021

Ստեփան Զորյանի «Ճաշ» պատմվածքից գտնել և դուրս գրել ածականներ և թվականներ՝ որոշելով տեսակները: Քանակն ինքդ կորոշես:

հարուստ — որակական

խաղաղ — որակական

ծանրախոհ — հարաբերական

ծանր — որակական

տոհմական — հարաբերական բոլորո բառերը պատկանում են դրական աստիճանին

երկար — որակական

ընդարձակ — որակական

ճերմակ — որակական

յուղոտ — որակական

անշարժ — հարաբերական


Չորս — քանակական

Երկրորդ- դասական

Քսանից — քանակական

Քառասուն- քանակական

Երկու — քանակական

հարյուր հիսուն — քանակական

Դասարանական աշխատանք (Հայոց լ․) 22.09.2021

  1. Տրված բայերից կազմել ածականներ և ընդգծել ածականակերտ ածանցները:
    • Վստահելի, համակերպելի, բացատրելի,
    • Դյութիչ, գրավիչ, հուզիչ,
    • Վախկոտ, ամաչկոտ, պարծկոտ:
  2. Տրված բառակապակցությունների իմաստներն արտահայտել ածականներով և ընդգծել ածականակերտ ածանցները:
    • Յոթ գլուխ ունեցող — յոթգլխանի, երկու երես ունեցող — երկերես, երկու փող ունեցող — երկփող,
    • Եռանդով օժտված — եռանդուն, շատ բուրդ ունեցող — բրդոտ, գույն ունեցող — գունավոր, թևեր ունեցող — թևանի,
    • Մեծ ուժ ունեցող — ուժեղ, երեք տարի(ամ) տևող — եռամյա, տասը տարեկան — տասնամյա :
  3. Կետերը փոխարինել ածականակերտ ածանցներով:
    • անկենդան, անկամ, անխոսկան, հայրենի, կիսատ, փառտենչ, վայրենի, աղի, արևելյան, երևանյան, ընկերական,
    • կծու, ազդեցիկ, թրթռան, հնչող, խոհեմ, դողդոջուն:
  4. Տրված տեքստին ավելացնել մտքին համապատասխանող ածականներ:
    • Ֆլորիդայի հսկայական էլեկտրակայանի մի աշխատակցուհի պատմում էր. «Ռոբոտը բարձրացրեց ամուր սեղմած ձեռքն ու սկսեց ուժեղ հարվածելով ինքն իրեն մասնատել»: Նա ականատես էր եղել ռոբոտի «ինքնասպանության»՝ աշխարհում առաջին դեպքին: Զարգացած Էլեկտրոնային օգնականն ստեղծվել էր ատոմային էլեկտրակայանի ռեակտորներում տարբեր տեսակի սև աշխատանքներ կատարելու համար: Խեղճ ռոբոտը հավանաբար հոգնել էր իրենից, երբ հսկա ատոմակայանում որոշ ժամանակ աշխատելուց հետո իր համար հեռանկար չէր տեսել, կամ էլ, որն ավելի հավանական է, ուղղակի նրա սխեմայի մեջ անհեթեթ անսարքություն էր առաջացել:
  5. Խմբավորել տրված թվականները (քանակական, դասական, բաշխական կոտորակային):
    • Հարյուր քսան — քանակական, երկու հինգերորդ — կոտորակային, վաթսուն — քանակական, երրորդ — դասական, յոթական — բաշխական, տասը — քանակական, կես — կոտորակային, չորրորդ — դասական, վաթսունմեկերորդ — կոտորակային, իննական — բաշխական, քառասուն-քառասուն — բաշխական, մեկական — բաշխական, քառորդ — կոտորակային, քառասուներորդ — դասական, մեկ երկրորդ — կոտորակային, առաջին — դասական:
  6. Տեքստի թվականները բառերով գրել:
    • Կալիֆոռնիացի քառասուն-ամյա մի մարդ Միացյալ Նահանգները՝ Խաղաղ օվկիանոսից մինչև Ատլանտյան, ոտքով անցավ իննսունիննը օր տասներեք ժամ տասներեք րոպեում, վեց ժամով ավելի արագ, քան նույն տարածությունն անցած հայրենակիցը: Ճանապարհի երկարությունը երկու հազար իննը հարյուր չորս կիլոմետր է: Մեկ օրում անցնում էր միջին հաշվով հիսուն կիլոմետր:
  7. Սխալ գործածված կամ գրված թվականները գտնել և ուղղել:
    • Ութ տարում երեսունիննը անգամ քննություն է հանձնել:
    • Նրա հավանոցում երեք հարյուր վաթսուներկու թռչուն կա:
    • Բոլոր երեխաներին վեցական մատիտ տվեցին:
    • Քսանմեկերորդ դարը նոր բացահայտումների դար է:
    • Նրանց ամենառաջին հանդիպումը այս տարի էր: