Կորունավիրուսը ունի մոտ 39 տեսակ։ Այս վիրուսներից յուրաքանչյուրը կենդանիների և մարդկանց վրա յուրահատուկ ազդեցություն ունի՝ սկսած ամենաթեթև անհանգստությունից մինչև բազմաթիվ մարդկային կյանքեր խլող ծանր հիվանդություններ։ 2019թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի Ուհան քաղաքում սկսեց տարածվել անհայտ պատճառներով թոքաբորբ։ Ենթադրության հիմքն այն էր, որ թոքաբորբով հիվանդներից մի քանիսը շուկայում վաճառողներ էին։ Հունվարի 7-ին արդեն պարզ եղավ նոր կորունավիրուսի տեսակը՝ 2019nCov-ը։
Հունվարի 9-ին Չինաստանը հայտնեց վիրուսի հետևանքով մահվան առաջին դեպքի մասին։ 61-ամյա մի տղամարդ Ուհանի հիվանդանոց էր տեղափոխվել ծանր թոքաբորբով, շնչառական անբավարարությամբ։Այս դեպքից օրեր անց՝ հունվարի 22-ին, վարակակիրների թիվն արդեն տասնապատկվել էր՝ հասնելով 580-ի, արձանագրվել էր նաև մահացության 17 դեպք։ Եվ այդ տեղից կորունավիրուսը սկսեց տարածվել։
COVID-19- ի դեմ պատվաստումը մարդկության պատմության ամենազանգվածային նախաձեռնություններից է: «COVAX FACILITY» նախաձեռնության շրջանակներում երկրներին պարբերաբար առաջարկվում են պատվաստանյութեր: Մինչ օրս առաջարկվել է 4 պատվաստանյութ՝ AstraZeneca, Sanofi/GSK, Pfizer/Biotech, Novavax:
Առաջինը կորունավիրոսով պատվաստում են այն մարդկանց խումբը ովքեր մեծ ռիսկի տակ են։ Առաջինները տարեց մարդիկ են, երկրորդը բուժաշխատողները և այլն։ Պետության կողմից ձեռք բերվող պատվաստանյութերով պատվաստումներն իրականացվում են անվճար:
Սակայն պատվաստելուց հետո դու պետք նույնպես պարտադիր կրել դիմակ,քանի որ ոչ մի պատվաստանյութ 100% արդյունավետ չէ:
Եթե մարդը ունի Covid 19 ախտանիշներ նրան արդեն հարկավոր չէ գնալ պատվաստման, քանի որ պատվաստման կենտրոնում կարող է վիրուսը տարածվել և վարակել այլ մարդկանց: